Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

13/10/2019 schedule14:46

Արցախ-Ֆրանսիա համագործակցությունը հոկտեմբերի 12-ին լրացել է գործնական ևս մեկ քայլով՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ Ստեփանակերտում «Պոլ Էլուար» ֆրանկոֆոնիայի կենտրոնի կառուցման վերաբերյալ հուշագրի ստորագրմամբ:

Ինչպես հայտնում են  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այս մասին հայտնել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբուլանը՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Ֆրանսիայի պատվիրակության հանդիպման ժամանակ։ Ռոշբուլանը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի մյուս քաղաքները ևս կմիանան Արցախի քաղաքների հետ համագործակցության հուշագրերի ստորագրմանը:

Ֆրանսիայից Արցախ ժամանած պատվիրակության կազմում են «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ և Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուն: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Խոսելով Արցախի և Ֆրանսիայի համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավարն այն գնահատել է որպես հաջողված և օրինակելի բարեկամություն, որի նշաձողը տարեցտարի բարձրանում է: Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նաև Արցախի ու Ֆրանսիայի քույր քաղաքների և գյուղերի համագործակցությանը և գործընթացում ծագած խոչընդոտներին:

Ֆրանսիայի Առնուվիլ և Բուրգ լե Վալանսի քաղաքապետեր Պասկալ Դոլը և Մարլեն Մուրիեն, խոսելով այս տարի հունիսի 11-ին Գրենոբլի վարչական դատարանի կողմից չեղարկված Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև համագործակցության հռչակագրերի մասին, նշել են, որ հետևողական են լինելու անհարթությունները վերացնելու գործում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ֆրանկոֆոնիայի միջոցով Արցախը ճանաչելի դարձնելու, քույր քաղաքների միջև նպատակային համագործակցությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող թեմաների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ ԱԺ պատգամավորներ:

Տպել
434 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում