Ի՞նչ նպատակով է ստեղծվում համահայկական թվային հարթակը եւ ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին

Օրերս ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Reddit-ի համահիմնադիր եւ գործադիր նախագահ Ալեքսիս Օհանյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը, ամերիկահայ հայտնի բժիշկ եւ Էրիկ Իսրայելյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը WCIT 2019 համաժողովի շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին համահայկական թվային հարթակի ստեղծման մասին։

Երվանդ Զորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ համահայկական պլատֆորմը նախ հայությանն իրար հետ կապելու միջոց է՝ հաղորդակցության միջոց է. «Համագործակցության համար հարմար միջոց է»:

Հարցին՝ դա սոցիալական ցանցի պե՞ս է լինելու, Զորյանը պատասխանեց. «Այն հայերը, ովքեր իրար հետ կապ չունեն, այն հայերը, որոնք իրենց բնագավառներում պրոֆեսիոնալ մարդիկ են, կծանոթանան իրենց պես պրոֆեսիոնալ այլ հայերի հետ, որոնք գտնվում են այլ երկրներում: Եթե դու այս կամ այն բնագավառից ես, այսօր հեշտ չէ գտնել քո բնագավառի մարդկանց աշխարհի տարբեր կողմերում: Այս հարթակը հենց այդ ճանապարհը պետք է լինի՝ իրար գտնելու համար: Գուցե սոցիալական ցանցի նման լինի, բայց բուն շեշտը սոցցանց ստեղծելը չէ: Գլխավոր շեշտը դրված է՝ իրար հետ ծանոթանալու, համագործակցելու մեջ: Այսօր օրինակ՝ «Ֆեյսբուք»-ում դու քո ընկերների հետ ես խոսում, որոնց հետ իրական աշխարհում շփում ունես: Այս հարթակում կգտնես մարդկանց, որոնց ֆիզիկական աշխարհում չես կարող գտնել: Այդ հարթակի միջոցով մարդիկ իրենց մասին կգրեն, թե ինչ ասպարեզից են, ինչ են աշխատում, ինչ նախասիրություններ ունեն եւ իրենց պես մարդկանց կգտնեն: Օրինակ՝ ձեր պես լրագրողները հնարավորություն կունենան գտնելու Ավստրալիայում, ԱՄՆ-ում կամ մեկ այլ երկրում գտնվող մեր հայրենակից այլ լրագրողների հետ, որոնց չեք ճանաչում ֆիզիկապես: Մասնագիտությունից ելնելով կապ կհաստատեք միմյանց հետ, գաղափարներով կկիսվեք, իրար կօգնեք»:

Հարցին՝ այսինքն հարթակի մեջ ըստ մասնագիտությունների առանձնացված ե՞ն լինելու հայերը, Զորյանը պատասխանեց. «Այո, տարբեր մասնագիտությունների մարդկանց իրար հետ ծանոթացնելու եւ համագործակցության դուռ բացելու ճանապարհ է: Սա ոչ շահութաբեր հարթակ է լինելու: Պարզապես իրար օգտակար լինելու համար է: Մարդիկ կարող են այստեղ իրար ճանաչելով պայմանավորվել՝ հետո համագործակցել ինչ-որ տարբերակով»:

Զորյանը նշեց, որ հարթակի միջոցով գումարներ փոխանցելու հնարավորություն չի լինելու. «Սա շահույթի համար չէ: Եթե մարդիկ ցանկանան ցանցից դուրս իրար հետ բիզնես դնել՝ ազատ են, շատ լավ կլինի: Մեր նպատակը աշխարհի հայերին իրար կապելն է: Սփյուռքում սա իրոք անհրաժեշտ բան է: Հատկապես, երբ փոքր համայնքներում ես ապրում եւ կապ չունես հայերի հետ՝ հայության հետ կապը պահելու համար այս ցանցը շատ օգտարակ կլինի»:

Հարցին՝ ե՞րբ է նախատեսված հարթակը ստեղծել, Զորյանը պատասխանեց. «Այս պահին սա գաղափար է 4 համահիմնադիրների՝ իմ, Սերժ Թանկյանի, Էրիկ Իսրայելյանի եւ Ալեքսիս Օհանյանի կողմից: Այս պահին դեռեւս չենք որոշել հստակ, թե երբ կստեղծենք հարթակը»:

Հարցին՝ 2-3 տարվա ընթացքո՞ւմ կլինի, թե դրանից հետո, Զորյանը պատասխանեց. «2-3 տարի շատ եք ասում, ավելի քիչ ժամանակում կստեղծվի: 2-3 տարի հետո արդեն ամբողջական պատրաստ կլինի, քանի որ մի քանի շերտով է լինելու: Էլեկտրոնային ծրագրերում ամեն ինչ միանգամից չի լինում»:

Զորյանը նշեց, որ համահիմնադիրներից յուրաքանչյուրը մի բնագավառից է. «Սերժը երաժշտական աշխարհից է, Էրիկը բժիշկ է, ես էլեկտրոնիկայի մեջ եմ, Ալեքսիսը գործարար է: Ամեն մեկս մեր բնագավառների մեջ մարդկանց հետ ենք ծանոթանում, ճամփորդում ենք: Չիլիից մեկին ծանոթացնում եմ Բոստոնից մեկ այլ մարդու հետ: Բայց այդպես հեշտ չէ ու այդ ցանցը կօգնի, որ մարդիկ կարողանան իրար հեշտ գտնել: Ազգային գործ ենք ցանկանում անել»:

Զորյանը նշեց, որ դեռեւս չգիտեն, թե որքան գումար է անհրաժեշտ հարթակը ստեղծելու համար. «Հիմա դեռեւս գաղափարն է եւ այդ գաղափարի իրագործման փուլում ենք»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ այսօր յուրաքանչյուր հարթակ այդ գործառույթներն ունեն. «Բայց եթե ստեղծվի հայկական մի հարթակ, որը կկարողանա մրցակցել վատ գաղափար չէ: Ուղղակի ասեմ, որ նախորդ նմանատիպ փորձերը տապալվել են: Իրականում «Ֆեյսբուք»-ի մրցակցությանը դժվար է դիմանալ, բայց հաշվի առնելով, որ հիմնադիրներից մեկը սոցցանց ստեղծող է, կարող է հետաքրքիր մի բան ստացվել: Բայց ազնվորեն ասեմ մի քիչ ավելի թերահավատների թեւում եմ»:

Հարցին՝ աշխարհասփյուռ հայերը կտեղափոխվե՞ն նոր հարթակ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե ինքը հետաքրքիր լինի՝ գուցե, բայց եթե կրկնելու է նույնը, ինչը որ արդեն կա՝ միայն հայկական լինելը փորձը ցույց է տալիս, որ գրավիչ չէ: Որովհետեւ սոցցանցերը մարդկանց հետաքրքիր են հենց այն պատճառով, որ ոչ միայն հայկական են: Շատ հարթակներում հայերը արտասահմանցիների հետ են կապեր ստեղծում եւ դա կարեւոր են համարում: Բայց այստեղ կա նաեւ մեկ այլ բան. մարդիկ հոգնել են ավանդական սոցցանցերից եւ գուցե հետաքրքրություն առաջանա նոր հարթակի հանդեպ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1375 դիտում

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով