SOAD-ի շրջագայության մասին կայքում Երեւանը դեռ նշված չէ

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի երեւանյան ելույթը դեռ նշված չէ եվրոպական շրջագայության ցանկում: Նրանց ծրագիրը ներկայացնող կայքում ներկայացված են 14 համերգների ամսաթվերը: Նշվում է, որ դրանք սկսվում են հունիս 3-ին Հոլանդիայում, ավարտվում են հուլիսի 3-ին Իսպանիայում:

Խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստանում կրկին ելույթ ունենալու վերաբերյալ երկրպագուների համար սպասված լուրը հայտնել է 2 օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովի պանելային քննարկմանը մասնակցելուց հետո: Ասել է, որ Երեւանը ներառված է իրենց ցանկում, համերգի վայրի վերաբերյալ էլ դեռ տարբերակներ են քննարկում:

Կոնկրետ օրը Թանկյանը նույնպես չի նշել, սակայն ասել է, որ գալու են հունիսին: Ամեն դեպքում SOAD-ի՝ հունիսի ծրագիրը բավականին խիտ է: Նրանք եվրոպական տարբեր քաղաքներում ելույթներ ունեն հունիսի 3-ին, 5-ին, 7-ին, 8-ին, 10-ին, 14-ին, 16-ին, 17-ին, 19-ին, 23-ին, 25-ին եւ 30-ին:

Սա լինելու է 5 տարի անց SOAD-ի 2-րդ համերգը Հայաստանում: Առաջին անգամ խումբն այստեղ ներկայացել է 2015 թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգը կրում էր «Արթնացրեք հոգիները» խորագիրը:

Եվրոպական շրջագայության մասին լուրը խումբը հայտնել է օրեր առաջ՝ հոկտեմբերի սկզբին: 2020 թ. հունիսի 30-ին Իսպանիայում նախատեսված համերգի տոմսերն արդեն սպառված են: Մյուս քաղաքներում վաճառքում դեռեւս առկա տոմսերը տատանվում են 69-329 եվրոյի միջեւ: 69 եվրոյով տոմսեր առկա են, օրինակ՝ Հունգարիայում՝ Բուդապեշտում, 329 եվրոյով՝ Հոլանդիայում՝ Ամստերդամում: Հասույթն ուղղելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում:

Տպել
1777 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը