Պատրաստ ենք ցանկացած զարգացումների. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Սիրիայում ստեղծված իրավիճակը մտահոգիչ եւ վտանգավոր է համարում

10/10/2019 schedule19:36

Երեկվանից Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում, որտեղ կան նաեւ ազգությամբ հայ բնակիչներ: Մինչ այս պահը ազգությամբ հայ որեւէ բնակիչ չի տուժել:  Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը: Նա կապի մեջ է Դամասկոսի ՀՀ դեսպանության եւ Հալեպի գլխավոր հյուպատոսության հետ եւ պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Պարոն Մելքոնյան, երեկվանից Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ է սկսել: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ։ Ձեր ստացած վերջին տվյալներով՝ այնտեղ բնակվող հայերին արդյոք վտանգ սպառնո՞ւմ է:

- Ընդհանուր առմամբ իրավիճակը, իհարկե, շատ մտահոգիչ է եւ վտանգավոր: Ինչպես գիտեք, Սիրիայի այդ հատվածում արաբների, քրդերի, ասորիների եւ այլ փոքրամասնությունների հետ միասին ապրում են նաեւ հայեր, եւ այս օրերին, երբ այդ անօրինական ներխուժումը իրականացվել է դեպի Սիրիայի տարածք, բոլորիս ուշադրությունը սեւեռված է առաջին հերթին մեր հայրենակիցների ուղղությամբ: Սիրիայում, ինչպես գիտեք, գործում է ՀՀ դեսպանություն եւ գլխավոր հյուպատոսություն, առաջնորդարան, որոնք այս օրերին մշտական կապի մեջ են այնտեղ գտնվող հայ ազգաբնակչության հետ, որպեսզի կարողանան անհրաժեշտ պահին անհրաժեշտ աջակցություն եւ արձագանք ցուցաբերել: Մենք էլ մեր հերթին ենք անընդհատ կապի մեջ դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության հետ եւ նրանցից ենք ստանում տեղեկություններ տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: 

- Ի՞նչ գործողություններ են իրականացվում հայերին անվտանգ տարածքներ տեղափոխելու ուղղությամբ:

- Ասեմ, որ հայերը Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանում բնակվում են հիմնականում Կամիշլի քաղաքում, Թել Աբյադում եւ մի քանի այլ բնակավայրերում: Թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկը համարվող Թել Աբյադից հայերը հիմնականում դուրս են եկել իրենց նախաձեռնությամբ: Մեր ունեցած տվյալների համաձայն՝ այնտեղ երեկվա դրությամբ կար հայկական 16 ընտանիք: Այս պահին արդեն մնացել է միայն 1 ընտանիք, որը, ըստ երեւույթին, ցանկություն չի ունեցել հեռանալու: Մնացածը բարեհաջող տեղափոխվել են Հասակե քաղաք:

- Առավոտվա դրությամբ՝ 3 ընտանիք դեռ կար այնտեղ, փաստորեն այս ընթացքում եւս 2-ն են տեղափոխվել:

- Այո, առավոտյան ես ասել էի, որ 3 ընտանիք կա այդ քաղաքում, վերջին տվյալներով՝ նրանցից 2-ը եւս արդեն տեղափոխվել են, մեկ ընտանիք է մնացել: Իսկ Կամիշլիում իրավիճակը նույնն է, ինչ առավոտյան: Այնտեղ մոտ 400-420 հայ ընտանիք կա, այսինքն՝ մոտ 3000 հոգի: Շատ ինքնակազմակերպված համայնք է. իրենք իրար հետ բոլորը կապի մեջ են եւ նաեւ մշտական կապի մեջ են դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության հետ: Այս պահին իրենք տարհանման կարիք դեռեւս չեն զգում: Կամիշլիում կյանքն ընթանում է բնականոն հունով. երեխաները դպրոց են գնում, խանութները աշխատում են եւ այլն:

- Այսինքն՝ վտանգն անցա՞ծ է:

-Բնականաբար ոչ: Բոլոր դեպքերում իրավիճակը պետք է համարել շատ վտանգավոր եւ անկանխատեսելի: Այդ իսկ պատճառով պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման. դեսպանությունն ու հյուպատոսությունը եւ հայ համայնքի կառույցները իրար հետ մշտական կապի մեջ են, պատրաստ են այլ զարգացումների դեպքում իրականացնել տարհանում, ավելի շուտ ընդունել այն հայերին, որոնք տարհանվել են եւ նրանց համար ապահովել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կացարան, սնունդ եւ այլն:

- Որտե՞ղ են ընդունելու:

- Հալեպում եւ Դամասկոսում: Տարհանման ճանապարհն անցնում է Հասակեով: Ցամաքային ճանապարհ է: Եթե տարհանման խնդիր լինի, պետք է մարդիկ անցնեն Հասակե, Հասակեից՝ Դամասկոս, Դամասկոսից՝ Հալեպ: Իհարկե, պետք է նաեւ պատրաստ լինենք, որ եթե ցանկացողներ լինեն, կազմակերպենք նրանց տեղափոխումը Հայաստան: Բայց այս պահին այդպիսի իրավիճակ դեռեւս չկա: Հուսանք, որ չի լինի: Լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ թուրքական ուժերը շրջանցեն Կամիշլին: Բոլոր դեպքերում պատրաստ ենք ցանկացած զարգացումների:

- Պարոն Մելքոնյան, այսօր կառավարության նիստից հետո դռնփակ ռեժիմով քննարկվել է այս հարցը: Դուք ունե՞ք տեղեկություններ՝ ինչ հավելյալ միջոցառումներ իրականացնելու որոշում է կայացվել:

- Քանի որ դռնփակ նիստ է եղել, ես որեւէ տեղեկություն դեռ չունեմ, բայց վստահ եմ, որ մենք կներգրավվենք ծրագրված քայլերի իրագործմանը՝ որպես արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանում: Բայց այս պահին ես որեւէ տեղեկություն չունեմ նիստի արդյունքների մասին:

- Կարծիք կա՝ Սիրիայում ապրող հայ բնակչության շրջանում վատ է իրազեկվել, որ ռազմական գործողությունների կոնկրետ սպառնալիք կա, այդ պատճառով հիմա անհնար է դարձել բնակավայրեր լքելը՝ հաշվի առնելով, որ սահմանները հսկում են ինչ-որ զինված խմբեր:

- Ես չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է, որովհետեւ, պատկերացրեք, տարիներ շարունակ այդպիսի իրավիճակում ապրող բնակչությունը շատ լավ տիրապետում է անցուդարձին, զարգացումներին: Նույնիսկ այս իրավիճակում շատերը համարել են, որ տարհանման կարիք չկա: Սա ցույց է տալիս, որ նման խնդիր չկա:

- Պարոն Մելքոնյան, կապ կա՞ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող բժիշկների եւ սակրավորների ընտանիքների հետ: Նրանք, վստահաբար, շատ մտահոգ են:

- Հատկապես գլխավոր հյուպատոսությունն այնտեղ հումանիտար առաքելություն իրականացնող բժիշկների ու սակրավորների ընտանիքների հետ մշտական կապի մեջ է եւ շարունակում է իրականացնել իր առաքելությունը բնականոն ռեժիմով՝ ե՛ւ բժիշկները, ե՛ւ սակրավորները: Ռազմական իրադարձությունները որեւէ կերպ չեն անդրադարձել Հալեպի վրա, որտեղ նրանք գտնվում են առաքելություն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ անհանգստանալու որեւէ խնդիր չկա:

- Կարո՞ղ ենք ասել, որ, այս պահի դրությամբ, որեւէ հայ չի տուժել:

- Ձեզ հետ զրուցելուց կես ժամ առաջ եմ խոսել. որեւէ այդպիսի տեղեկություն չկա:

- Իսկ կես ժամ առաջ ի՞նչ իրավիճակ էր, օրինակ՝ Թել Աբյադում: Ռմբակոծություններ կայի՞ն:

- Ռմբակոծություններ կան Թել Աբյադում: Հայտարարվում է արդեն, որ թուրքական ցամաքային ուժերը մոտենում են Թել Աբյադին, եթե արդեն չեն մտել: Սահմանից մոտ 5-8 կիլոմետր խորությամբ արդեն իրականացվել է ներխուժում դեպի Սիրիայի տարածք:

- Բացի Թել Աբյադը եւ Կամիշլուն, անվտանգության գոտի համարվող տարածքում ընդհանուր առմամբ քանի՞ հայ կա:

- Այլ բնակավայրերում քիչ են հայերը: Ռասել-Աինում կար 1-2 ընտանիք, որոնք արդեն դուրս են եկել այնտեղից: Վտանգավոր վայրերից դուրս են եկել հայերը, մնացել է Կամիշլին:

Տպել
1350 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ