Ապրիլյանի ժամանակ Վ․ Բալասանյանի պաշտպանական շրջան գնալն ու հրամաններ իջեցնելն ավելի շատ PR գործողությունների է նման

Վիտալի Բալասանյանը վաղուց է զորացրված, նա Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստացել է Ապրիլյան պատերազմից հետո, եւ այսօրվա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրվելիք նյութի մեջ որեւէ օգտակար բան չի կարող փոխանցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Բալասանյանին պատրաստվո՞ւմ են հրավիրել հանձնաժողովի նիստերին․

«Ինքը որեւէ պատասխանատվություն չի ունեցել այդ ժամանակ ԶՈՒ գործողությունների համար, չնայած հայտարարել է, որ ապրիլի 2-ին գնացել է համապատասխան պաշտպանական շրջան եւ հրամաններ է իջեցրել, որի իրավունքը չուներ։ Դա ավելի շատ նման է PR գործողությունների, որը բանակի կառավարման հետ որեւէ աղերս չուներ»,- շեշտեց Քոչարյանը։

Նա նշեց, որ եթե Վիտալի Բալասանյանը պնդի, որ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մեծ տեղեկատվություն է կրում՝ զբաղեցնելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բնականաբար, հանձնաժողովը կքննի եւ եթե նպատակահարմար գտնի, նրան կհրավիրի հանձնաժողով.

«Բալասանյանը եւ այն ժամանակվա հաղթանակները կերտած շատ հրամանատարներ կարող էին իրենց աջակցությունը հայտնել, ինչպես ազատամարտից շատ շատերը գնացին առաջնագիծ, շատերն օգնեցին։ Այստեղ օգնելու շատ բաներ կա։ Բայց հիմա կարծես մտել ենք Արցախ-Հայաստան խարդավանքների փուլ, եւ դա կարող է խանգարել այն մարդկանց, որոնք անաչառ պետք է բանակի շահերից ելնելով՝ հանձնաժողովին տան ճիշտ եւ օբյեկտիվ տեղեկատվություն»։ 

Տպել
4219 դիտում

Ականի պայթյունի հետևանքով Արցախում ռուս սպա է վիրավորվել. ria.ru

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արագածոտն գյուղում այրվել է մոտ 450 հակ անասնակեր․ ԱԻՆ

Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը Մարտունու շրջանի Բերդաշենին հակառակորդի և ռուսական ուժերի մոտենալու մասին լուրերին

Որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունի, Մատաղիսի ուղղությամբ, Շեխեր եւ Զարդարաշեն գյուղերում․ ԱՀ ԱԻՊԾ

Հարությունյանը շնորհակալություն հայտնել ԿԳՄՍՆ թիմի անդամներին, նշել, որ բարեփոխումների արդյունքները կլինեն առաջիկայում

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը տեղում մահացել է

Հայ ֆուտբոլիստների արդյունավետ ուիք-էնդը․ Մխիթարյանը փայլեց, Ղադիմյանը գոլը նշեց Հայաստանի դրոշով

Շվեյցարիան և Գերմանիան 460.000 ֆրանկ կտրամադրեն Հայաստանի համայնքներին՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Սփյուռքը շարունակում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան

ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը

ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին

Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում (տեսանյութ)

Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը

«Լոռին կորցրեց յուրօրինակ գույն եւ երանգ»․ 38 տարեկանում մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին

Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք տարբեր հատվածներից գտնել․ ծնողները տեղյակ են․ Վիտալի Ոսկանյան

Արցախի ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը․ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 347 զանգ

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև