Երևան
12 °C
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում՝ «Արդյունավետ թվային փոխակերպումներին ուղղված ազգային օրակարգերի մշակում և իրագործում» (Designing and Executing an Effective ICT Blueprint for National Transformation) թեմայով։
Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, բացման խոսքով հանդես է եկել մոդերատոր Միգել Կարասկոն։ Նա ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և բոլոր մասնակիցներին, նշել, որ մեծ պատիվ է մասնակցելու նման միջոցառման, որտեղ հնարավոր է լսել, թե մասնակիցներից ամեն մեկն ինչպես է աշխատում իր երկրում: Նա շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին բարձր մակարդակով համաժողովն անցկացնելու համար, որից հետո խոսքը փոխանցել է նախարար Հակոբ Արշակյանին։
Նախարարը ևս ողջունել է ներկաներին, նշել, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալել Հայաստանում և շատ բովանդակալից այս օրերն անցկացնել միասին։
Հակոբ Արշակյանն ընդգծել է համաժողովի ընձեռած հնարավորությունը՝ միմյանց հետ հանդիպելու և անմիջական շփման միջոցով քննարկելու շատ կարևոր հարցեր։ Նա նշել է, որ ամեն մեկն իր տեղում, իր տեխնոլոգիաներում տարբեր մոտեցումներ ու գործիքներ է կիրառում: Նախարարը կարևորել է նմանատիպ հանդիպումները, որտեղ հնարավոր կլինի կիսվել փորձով ու հաջողություններով:
Նախարարական կլոր սեղանի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը կիսվել է Ազգային փոխակերպման օրակարգի զարգացման Հայաստանի հաջողություններով և տեսլականով:
Նախարարը նշել է, որ Հայաստանը շոշափելի արդյունքներ է գրանցել հատկապես տեխնոլոգիական կրթության ոլորտում, որին մեր երկիրը հասել է տարիների ընթացքում մեծ ջանքերի շնորհիվ։ Եվ հիմա Հայաստանը բաց է յուրաքանչյուրի հետ այդ փորձով կիսվելու համար։
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ տեխնոլոգիաների օգտագործումն ու հաջողությունը մրցակցությունից դուրս է։ Եվ կարևոր է, որ ամեն մեկը շարժվի այդ ուղղությամբ, փորձի համագործակցել՝ կիսվելով իր հաջողություններով։
Նախարարը նաև շեշտել է, որ մեր երկրի լավագույն փորձը կիրառելու ցանկության դեպքում՝ հայկական կողմը պատասխանատվություն կստանձնի նաև, որպեսզի ներդրվի համապատասխան էկոհամարգ։
Կլոր սեղան-քննարկման ընթացքում կարճ ելույթներով հանդես են եկել քննարկման բոլոր մասնակիցները՝ ներկայացնելով իրենց լավագույն փորձն ու ձեռքբերումները։ Մասնակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման շնորհիվ տեղական և գլոբալ մարտահրավերներն արդյունավետ լուծելու ուղղություններն ու հնարավորությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT