Քաղաքապետարանը նվիրաբերեց իր հեռուստաաշտարակի՝ 38 միլիոն դրամ արժողությամբ եւ անմխիթար լուսավորության համակարգը

Երեւանի քաղաքապետարանը «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին նվիրաբերեց 38 միլիոն 247 հազար դրամ արժողությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց ավագանու այսօրվա նիստի ընթացքում:

Երեւան քաղաքի 308 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակը Երեւան համայնքի սեփականությունն է: Երեւանի քաղաքապետարանը լուսավորության համակարգը տեղադրել է 2011 թվականին, եւ այն գտնվում է Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Տեղադրումից հետո համակարգը փաստացի չի սպասարկվել եւ ներկայումս էլ գտնվում է անմխիթար վիճակում:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել լուսավորության համակարգի վերականգման եւ արդիականացման համապատասխան աշխատանքները: ՓԲԸ-ն իր վրա է վերցնելու հետագա շահագործումը՝ պայմանով, որ Երեւանի քաղաքապետարանը հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգն անհատույց կհանձնի ընկերության հաշվեկշռին:

Տպել
3820 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Քաղաքացիներին մեծ հաշվով հետաքրքիր չեն ձախողման պատճառները. Լոռու մարզպետը՝ սուբվենցիոն ծրագրերի մասին

Ռուսաստանը զրկվում է 2014-ի Օլիմպիադայի հաղթանակից դոպինգային խախտումների պատճառով

Ստեղծվում է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդ. դրա կազմում կընդգրկվի 8-11-րդ դասարանի 40 երեխա

Որ դեպքում և որքան կարող է բռնագանձվել պարտապանի աշխատավարձից. իրազեկում

Բանկն առանց ընձի տեղյակ պահելու տունս կծախե, վարչապետին եմ գրել, նամակներս տեղ չեն հասնի. զինհաշմանդամ Գառնիկ Կակոյան

Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը նշանակվել է Դամասկոսի հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո

Սկսվեց հանրաքվեի քարոզարշավը․ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր հանրային միջոցառում չի նախատեսում

Այց կանանց և անչափահասների «Աբովյան» ՔԿՀ․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները

Քրեակատարողական ծառայողները նոր հանդերձանք ունեն

Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ես դեռ սիրում եմ քեզ. Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը դիմել է նրան ԶԼՄ-ներով

Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, քարերն ընկել են 2 կանանց վրա

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են Պետական եկամուտների կոմիտե

Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել

Աննա Հակոբյանը ցավակցել է լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի