Երեւանի Գլխավոր պողոտայի զբոսայգին կկոչվի աշխարհում առաջին կին հյուպատոս Դիանա Աբգարի անունով

Աշխարհում առաջին կին հյուպատոս, հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս, բարեգործ Դիանա Աբգարի 160-ամյակի կապակցությամբ նախատեսվում է Երեւանի Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց ձգվող հատվածի զբոսայգին կոչել նրա անունով։

Համապատասխան որոշման նախագիծն այսօր ընդունվեց Երեւանի ավագանու նիստում: 

Նախատեսվում է նույն զբոսայգում հետագայում նաեւ հուշարձան կանգնեցնել՝ նվիրված Դիանա Աբգարին կամ ընդհանրապես հայ կին գործիչներին ու մտավորականներին եւ տարածքը վերածել գրական ու քաղաքական քննարկումների, ինչպես նաեւ՝ միջոցառումների հարթակի։

2019 թվականի հոկտեմբերի 17-ին լրանում է Դիանա Աբգարի 160-ամյակը։ Որոշման նախագծում առաջարկի հիմնավորման մեջ նշվում է, որ զբոսայգու անվանակոչմամբ վառ կպահվի ողջ հանրային գործունեությունը հայ ժողովրդին նվիրած, բայց անարդար կերպով անտեսված հայ կին գործչի, գրողի, հրապարակախոսի եւ բարեգործի հիշատակն ու ավանդը։

Երեւանի ավագանին կարեւոր է համարում այս քայլը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երեւանում հայ կին գործիչների հիշատակումը մեծապես զիջում է տղամարդկանց նվիրված հուշարձաններին, փողոցներին եւ այլ աշխարհագրական օբյեկտներին: Այդպիսով հետհեղափոխական Հայաստանում նոր մշակույթի հաստատման նախաձեռնություն է դիտարկվում տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող կանանց արժեւորման, նրանց անվան ու գործի հանրահռչակմանն ուղղված քայլերը: 

Դիանա Աբգարը եղել է հայ հասարակական գործիչ, գրող, բարեգործ եւ աշխարհում առաջին կինը, որ նշանակվել է Հայաստանի պատվավոր հյուպատոս Ճապոնիայում։ 1909 թվականի Ադանայի կոտորածը Դիանա Աբգարին մղել է դեպի հանրային, գրական եւ հրապարակախոսական ակտիվ գործունեություն, որի առանցքում հայերի դժվարին կացությունը եւ հայկական հարցն էին։ Այդ ժամանակից ի վեր նա իր հետագա կյանքի ողջ գործունեությունը նվիրել է իր պատմական հայրենիքին եւ հայ ժողովրդին։

Դիանա Աբգարն առաջիններից մեկն էր, որ ապացուցեց՝ Ադանայի կոտորածը կազմակերպել եւ իրականացրել են թուրքական իշխանությունները: Նա հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է «The Japan Gazette» եւ «Far East» անգլերեն պարբերականներին, երբեմն՝ նաեւ «New York Times»-ին։

1915 թվականի կեսերից սկսած՝ իր կրթությամբ ու հայրենասիրությամբ մեծ համբավ ու հեղինակություն վայելող Դիանան ամեն կերպ օգնել է բազմաթիվ հայ գաղթականների, որոնք Սիբիրի և Ճապոնիայի վրայով փորձում էին անցնել ԱՄՆ։ Նա վճարել է փախստականների ճանապարհածախսը եւ հոգացել նրանց ֆինանսական կարիքներն իր սեփական, ինչպես նաև՝ հանգանակած միջոցներից, նրանց ժամանակավոր ապաստան տվել իր տանը, ճապոնական իշխանությունների և եվրոպացի հյուպատոսների մոտ վայելած մեծ հեղինակության և վստահության շնորհիվ լուծել նրանց անցաթղթերի հարցը, հանդես եկել որպես նրանց հովանավոր։

Ըստ տարբեր հետազոտողների՝ Դիանա Աբգարի անձնական հովանավորության շնորհիվ 1915-1930 թվականներին ապաստան ստացածների թիվը տատանվում է 600-1500 միջեւ: 1920 թվականի հուլիսին Դիանա Աբգարը նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս Ճապոնիայում: Պահպանվել է Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Համո Օհանջանյանի նամակը Դիանա Աբգարին՝ վերջինիս պատվավոր հյուպատոս նշանակելու մասին:

Տպել
5600 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում