WCIT 2019՝ լայն հեռանկարներ Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների եւ ոլորտի զարգացման համար

Այսօր առավոտից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը: Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի աշխարհահռչակ կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Համաժողովի թեման այս տարի «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ» անունն է կրում:

Քննարկման հիմնական թեման այն է, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները դրական ու բացասական կերպով ձեւավորում մեր կյանքը, ինչպիսի ազդեցություն ունեն շահույթի եւ բարեկեցության, հուսալիության եւ անվտանգության, ժողովրդավարության ու մարդասիրության վրա:

Համաժողովին մասնակցում են շուրջ 2500 մասնակիցներ 70 երկրներից։ Մասնակցության համար Հայաստան են ժամանել 20 երկրների նախարարական պատվիրակություններ` ավելի քան 2000 մասնակիցներով։ 23 պատվիրակություններ կժամանեն ոլորտային նախարարների գլխավորությամբ, այդ թվում՝ Իրանից, Հունաստանից, Լիբանանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բալթիայի երկրներից, Մալայզիայից ու Եթովպիայից ժամանած պատվիրակություններ:

Համաժողովի բացումը տրվեց երեկ համերգով, որի ընթացքում 15 երկրների երաժիշտներից կազմված նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, նվագեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Այնուհետեւ տեխնո երաժշտությամբ միջոցառումը շարունակեց աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բուրենը:

Այսօր արդեն համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում անցկացրած մի քանի օրերին համաժողովի մասնակիցները կզգան այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ «մեր երկրին համակել է նախորդ տարի ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորարական առաջատար երկրներից մեկը աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն:

Բացման խոսքով հանդես եկավ նաեւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ Ռիչարդ Քլարկը: Փորձագետը կարծիք հայտնեց, որ երկրները, ինչպիսին Հայաստանն է, մարդկանց կոդավորում ու ուսուցանում են եւ կարող են դառնալ տնտեսական ազդեցության կենտրոններ: 

Այնուհետեւ համաժողովի ընթացքում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսներից Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն, որը  մի քանի տարի առաջ նույնիսկ չգիտեր Հայաստանի գոյության մասին ասաց. «Հիմա այնքան շատ երկրներ գիտեն Հայաստանի մասին, ես մեծապես հպարտ եմ սրանով, եւ ուրախ եմ, որ WCIT 2019-ը տեղի է ունենում Հայաստանում: 21 երկրում եմ եղել, պատմել եմ բոլորին Հայաստանի մասին: Չեմ կարծում, որ որեւէ մեկը պետք է մտածի, որ երկիրը փոքր է, դուք պետք է հպարտանաք, որովհետեւ, երբ պատմում եմ ՀՀ-ի մասին, շատերն են ցանկանում այցելել Հայաստան: Դուք «Սիլիկոնյան հովիտ» եք տարածաշրջանում եւ մեծ հեռանկար ունեք: Ձեր ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ, եւ ասում եմ, որ սիրում եմ Հայաստանը»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ կարեւորագույնը, ինչ հնարավոր է քաղել այս միջոցառումից, կապերն են, ինչը ՏՏ եւ ոչ միայն այդ ոլորտի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել. «Կարծում եմ՝ օտարերկրյա շատ ընկերությունների ներկայացուցիչներ կարող են ՀՀ ում ներդրումներով հետաքրքրված լինել»:

Հայաստանում գործող նախագծերը եւ այլ երկրների ներկայացուցչությունները տաղավարներ ունեին մարզահամալիրի տարածքում: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեին տաղավարներում ծանոթանալու համապատասխան տեխնոլոգիաների հետ:

«Հայկական ժամանակ»-ը շրջայց կատարեց մի քանի տաղավարներով եւ ծանոթացավ ներկայացվող ապրանքներին:

«Ֆիրմա Ալֆա» ընկերության ավագ ինժեներ Վարդան Գուլկանյանը մեր զրույցում ասաց, որ իրենք Հայաստանում ներկայացնում են «Ավեր» բրենդի պրոֆեսիոնալ վեբ տեսախցիկները. «Տեսախցիկները նախատեսված են վիդեոզրույցի համար: Դրանք ունեն նաեւ լսափող, բարձր դասի տեսախցիկ է: 10 տարուց ավելի է մեր ընկերությունը Հայաստանում ներկայացնում է այս բրենդը: Մեր ապրանքանիշը ֆինանսական առումով էլ թանկ չէ, եթե համեմատենք այն բրենդների հետ, որոնց զուտ անունի համար գերվճար եք անում»: Գուլկանյանը նշեց, որ ընկերությունը համաժողովից ակնկալում է նոր գործնական կապեր եւ բրենդի տարածում:

Համաշխարհային «TeamViewer» ընկերությունը հետաքրքիր ծրագրով էր ներկայացված համաժողովին: Ծրագրի ղեկավար Անդրանիկ Սանոյանը մեր զրույցում ներկայացնելով ծրագիրը, ասաց. «Այս ծրագրով հնարավոր կլինի առարկաները դարձնել հասանելի: Այս դեպքում մենք ունենք պոմպ, որն աշխատում է ինչ-որ ռեժիմով, պոմպից կրիչների միջոցով տվյալներ են հավաքագրվում՝ ջերմաստիճան, հոսք ու այդ տվյալները պոմպային տեխնոլոգիաներով ուղարկում ենք ծածկույթին: Այդտեղ հաճախորդները կարող են վերլուծել իրենց տվյալները եւ կառավարել իրենց առարկաները»: Սանոյանի խոսքով՝ արդեն 2 տարի է, ինչ այս ծրագիրը ներկայացնում են: «Մեր հիմնական գրասենյակը գտնվում է Գերմանիայում, բայց Հայաստանում էլ ունենք մասնաճյուղ, որտեղ մոտավորապես 100 աշխատող ունենք»,- ասաց Սանոյանը հավելելով, որ ընդլայնման հնարավորություն կա:

Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակալավրիատի ուսանողները եւս նորարարությամբ էին հանդես եկել: Համալսարանի ուսանողներից Սարգիս Գաբրիելյանը նշեց, որ ստեղծել են ռոբոտ, որի միջոցով հնարավոր է ապրանքը վերցնել եւ մի տեղից մյուս տեղում դնել:

«Ֆաբլաբ» միջազգային նախատիպեր պատրաստող լաբորատորիան, որը Դիլիջանում ունի մասնաճյուղ, մի շարք նոր տեխնոլոգիաներով էր ներկայացված տաղավարում: Նախագծի ղեկավար Մարիամ Նահապետյանը մեր զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել են 4 նախագիծ. «Դրանցից մեկն արեւային մարտկոցների համար նախատեսված սարքն է, որն օրվա ընթացքում հետեւում է արեւի ամենաուժեղ ճառագայթմանը ու բարձրացնում է մարտկոցի ՕԳԳ-ն: Մեկ այլ նախագծով ընկերությունը ստեղծել է խելացի քարտեզ, եթե օրինակ դուք զբոսաշրջիկ եք դիպչում եք Հաղարծին բառին, նա պատմում է, թե որտեղ է Հաղարծինը, ինչպես հասնել եւ այլն: Նախագծերից մեկով էլ առանց լարի մարտկոցների լիցքավորման սեղանն է: Ձեր հեռախոսը դնում եք համապատասխան մասում եւ այն լիցքավորվում է»: Նահապետյանի խոսքով՝ համաժողովն իրենց հետաքրքրում է նրանով, որ գաղափարների փոխանակում կլինի, ուսանողները կշփվեն բիզնես ոլորտի հետ:

«Դիջիթեյն» ընկերությունը միջոցառմանը ներկայացված էր հետաքրքիր նախագծով: Ընկերության ներկայացուցիչը մեր զրույցում ասաց, որ պլանավորել են նոր շենք կառուցել, որը 2-3 տարվա ընթացքում արդեն պատրաստ կլինի. «Նպատակն է աջակցել ստարտափ փոքրիկ ընկերություններին, ովքեր պատրաստ են ինչ-որ հետաքրքիր գաղափարներով հանդես գալ: Աջակցում ենք նաեւ այլ հարցերով՝ հարկային խորհրդատվությամբ: Տարածքները տրամադրելու ենք ե՛ւ տեղական ե՛ւ միջազգային ստարտափներին»:

Տպել
1997 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ