Տեղի է ունեցել ՍԾՏՀԿ անդամ երկրների նախարարների հանդիպումը. ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը

Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ երկրների նախարարների հանդիպումը, որտեղ ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նախարարը ողջունել է ներկաներին, հաջողություն մաղթել կազմակերպության նախագահությունը ստանձնած Հունաստանի գործընկերներին՝ տարածաշրջանում բազմակողմանի տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացվող  աշխատանքներում:

Հակոբ Արշակյանը վերահաստատել է ՀՀ կառավարության նվիրվածությունը` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության սկզբունքներին և նպատակներին, ընդգծել Կառավարության վճռականությունը `սերտորեն համագործակցելու ՍԾՏՀԿ անդամ պետությունների, գործընկերների, շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի հավակնոտ նպատակները հնարավոր լինի վերածելու շոշափելի արդյունքների:

Հակոբ Արշակյանը խոսել է տեխնոլոգիական փոփոխությունների աննախադեպ տեմպերի և հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրա ազդեցության մասին: Նրա խոսքով՝ միջազգային հանրության և յուրաքանչյուր երկրի համար այդ առաջխաղացումն օգտագործելը իրական ուղի է՝ խաղաղություն, առաջընթաց, կայուն զարգացում ապահովելու համար:

Նախարարը նշել է, որ Հայաստանը ՍԾՏՀԿ-ում Տեղեկատվական և հաղորդակցման հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է, որի աշխատանքներում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև կապերի հաստատումը բարձր տեխնոլոգիական ընկերությունների միջև:

Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականին։

Նա ընդգծել է այդ ուղղությամբ իրականացվող կամքն ու օրենսդրական փոփոխությունները, ինչի արդյունքում բարենպաստ պայմաններ են ստեղծվում  ոլորտի առաջխաղացման,  միջազգային ներդրումներ ապահովելու, տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման, նորաստեղծ ստարտափների գործունեությունը խթանելու ուղղությամբ:

Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերությունների հաջողությունների մասին՝ առանձնացնելով արդեն համաշխարհային ճանաչման հասած Հայաստանի տեխնոլոգիական այնպիսի ընկերությունների գործունեությունը, ինչպիսիք են՝ «PicsArt»-ը, «Renderforest»-ը, «Softconstruct»-ը, «Joomag»-ը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Նախարարը տեղեկացրել է, որ «Թումո» կենտրոն բացելու ցանկություն են հայտնել Բուլղարիան, Գերմանիան և արդեն գործում են՝  Փարիզում, Մոսկվայում Լիբանանում ու մի շարք այլ երկրներում։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև կա համագործակցության լավ ներուժ և համատեղ ծրագրեր իրականացնելու լավ օրինակներ:

Ելույթ է ունեցել նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Հունաստան):

Նա նշել է, որ ուրախ է մասնակից լինելու և հետևելու, թե ինչ են ասում ամբողջ աշխարհից այստեղ եկած տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնորդները, փորձագետները, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները վերափոխել ու վերափոխում կյանքի ամեն մի բնագավառ։

Նա նաև ընդգծել է, որ տեխնոլոգիաներն ու նորարարությունները կարող են մեծ առավելություններ ունենալ տարածաշրջանային համագործակցության համար:

ՍԾՏՀ երկրների նախարարական պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների քաղաքական դիրքորոշումները քննարկվող թեմայի շուրջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1575 դիտում

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել