Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը ազատման դիմում է գրել վիրավորական աշխատավարձի պատճառով. ռեկտորը պարզաբանում է իրավիճակը

07/10/2019 schedule13:35

«28,300 դրամ. ԵԹԿՊԻ-ն այսքան է գնահատում իր դասախոսներին»,- Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար Հրանտ Մովսիսյանն այսպիսի գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ կից հրապարակելով բուհից հեռացման դիմումը:

Վերջինս խնդրել է, որ իրեն աշխատանքից ազատեն վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով:

«Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ եւ, ամենակարեւորը, մինչեւ օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28,300 դրամ»,- իր դիմումի մեջ գրել է Մովսիսյանը:

Բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ Հրանտ Մովսիսյանի դասաժամերը քիչ են եղել, այդ պատճառով էլ վերջինս քիչ է վարձատրվել:

Բուհում դասախոսները ժամաքանակով են աշխատավարձ ստանում: Նախկինում մեկ ժամվա համար 1200 դրամ են ստացել, այսօր այն բարձրացել է՝ հասնելով 1600 դրամի: Լիլիթ Արզումանյանի խոսքով՝ Հրանտ  Մովսիսյանի ժամերն այնքան են եղել, ինչքան որ նախատեսված են ուսումնական պլանով:

«Ես առանձնահատուկ նրան եւ ընդհանրապես ոչ ոքի չեմ կարող վճարել, ուրիշ տարբերակ չունեմ. բուհը վատ վիճակում է, ուսանողների քանակը քիչ է, վարձը շատ չէ»,- նշեց ռեկտորը՝ ավելացնելով, որ միայն Հրանտ Մովսիսյանի մոտ չէ, որ քիչ են ուսանողները, ընդհանուր բուհում նման պատկեր է, իսկ բացի նրանից, վաստակավորներ շատ կան, որոնք եւս ժամաքանակով են վարձատրվում:

Տպել
1657 դիտում

Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Ականի պայթյունի հետևանքով Արցախում ռուս սպա է վիրավորվել. ria.ru

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արագածոտն գյուղում այրվել է մոտ 450 հակ անասնակեր․ ԱԻՆ

Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը Մարտունու շրջանի Բերդաշենին հակառակորդի և ռուսական ուժերի մոտենալու մասին լուրերին

Որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունի, Մատաղիսի ուղղությամբ, Շեխեր եւ Զարդարաշեն գյուղերում․ ԱՀ ԱԻՊԾ

Հարությունյանը շնորհակալություն հայտնել ԿԳՄՍՆ թիմի անդամներին, նշել, որ բարեփոխումների արդյունքները կլինեն առաջիկայում

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը տեղում մահացել է

Հայ ֆուտբոլիստների արդյունավետ ուիք-էնդը․ Մխիթարյանը փայլեց, Ղադիմյանը գոլը նշեց Հայաստանի դրոշով

Շվեյցարիան և Գերմանիան 460.000 ֆրանկ կտրամադրեն Հայաստանի համայնքներին՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Սփյուռքը շարունակում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան

ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը

ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին

Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում (տեսանյութ)

Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը

«Լոռին կորցրեց յուրօրինակ գույն եւ երանգ»․ 38 տարեկանում մահացել է գեղանկարիչ Ռուբեն Սուվարին