Երևան
12 °C
1-ին խմբի հաշմանդամություն ունեցող Հասմիկ Սմոյանը դժգոհում է, որ իրեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մերժել են օգնություն ցուցաբերել, որովհետեւ գումար չի ունեցել, եւ դա այն դեպքում, երբ նախկինում իրենից վճար չի պահանջվել:
Կինը հաշնադամություն է ձեռք բերել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով: Մի ոտքը անդամահատված է, ձեռքը չի կարողանում շարժել, ողնաշարի ճողվածք ունի: Վերջերս էլ սրտի շրջանում ծակոցներ է զգացել եւ որոշել դիմել բուժհաստատություն:
«Անցած չորեքշաբթի օրը զգացի, որ վատ եմ, մտածում էի՝ երեւի սրտի հետ կապված խնդիր ունեմ, որովհետեւ այդ կողմում ծակոցներ ու ցավեր ունեի, զանգեցի շտապօգնություն, բժիշկը ստուգեց, նշեց, որ ավելի լավ է ինձ հիվանդանոց տեղափոխեն»,- պատմեց Հասմիկ Սմոյանը՝ ավելացնելով, որ այդ օրը հաստատություն չի տեղափոխվել, մտածել է կանցնի, սակայն, քանի որ շտապօգնության բժիշկը վստահեցրել է, որ իր համար անվճար կլինի, հաջորդ օրը, նույն ծակոցները զգալով, հիվանդանոց է դիմել:
Բժիշկները էլեկտրասրտագրություն (EKG) եւ էխոսրտագրություն (EchoKG) են կատարել, այնուհետեւ ցանկացել են արյան անալիզ վերցնել եւ կնոջը տեղեկացրել են, որ բոլոր ստուգումների համար պետք է վճարի: Վերջինս նշել է, որ հնարավորություն չունի, կթողնի, կգնա: «Թող ինձ շուտ ասեին, ես չէի անցնի այդ բոլոր ստուգումները, ես, որ ներս մտա, իմ վիճակը տեսան, ես հենակով էի՝ ոտքս չկա, ձեռքս էլ ընդհանրապես չի աշխատում»,- նշեց կինը՝ավելացնելով, որ այդ լսելով՝ դուրս է գնացել, աստիճաններով դժվարությամբ իջել, ահագին ճանապարհ քայլել, նորից ետ են կանչել, ստիպել, որ վճարի:
«Բժիշկը շատ բորբոքված ասաց, որ գնամ այդտեղից, հետո ավելացրեց, որ մեր հասցեն գիտեն, իմ հետեւից կգան, կգտնեն»,- վճարել մերժած Հասմիկ Սմոյանը:
Հաշմանդամություն ունեցող կինը պատմեց, որ նախկինում գնացել է ստուգումների, ամեն տեղ անվճար է եղել, 1-ին խմբի հաշմանդամության փաստաթղթերն էլ հաստատությունում չեն պահանջել, նշել են, որ պետք չի, այստեղ ամեն ինչ վճարովի է, սակայն եթե հիվանդը որոշի հիվանդանոցում պառկել, անվճար կլինի:
Հասմիկ Սմոյանը նշեց, որ պառկել չէր կարող, հնարավորություն չունի, իր մոտ ոչ ոք չի կարող գալ, խնամել: Առաջարկել է, որ նշանակումներ անեն, տանը բուժվի, սակայն, ի պատասխան, նշել են, որ վճարներն անելուց հետո կմտածեն:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը, պատասխանելով մեր հարցմանը, տեղեկացրեց, որ Հասմիկ Սմոյանը, նշված օրը դիմելով հիվանդանոց, գանգատվել է զարկերակային ճնշման բարձրացումից։ Զննվել է ընդհանուր բաժանմունքի հերթապահ բժշկի եւ հերթապահ սրտաբանի կողմից։ Վերջինիս մոտ ախտորոշվել է «զարկերակային գերճնշում /148/78մմսս/», վիճակը գնահատվել է կայուն, հիվանդանոցային բուժման ցուցում չի եղել։ Դեպքը չի եղել անհետաձգելի եւ վարվել է ամբուլատոր կարգով։ Կինը հաճախակի ունեցել է զարկերակային ճնշում, սակայն չի դիմել տեղամասային սրտաբանին՝ հսկողության նպատակով, որը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններում։
Արման Հովակիմյանի խոսքով՝ նրան առաջարկվել է դիմել տեղամասային բժշկին՝ իրազեկելով, որ հակառակ դեպքում՝ ցուցված հետազոտություններն իրականացվելու են վճարովի կարգով։ Կատարվել է ընդհանուր բժշկի եւ սրտաբանի խորհրդակցություն, ԷՍԳ, որի արդյունքում չի դրվել հոսպիտալացման ցուցում։ Ըստ տնօրենի՝ առաջարկվել է իրականացնել մատուցված ծառայությունների վճարումները, քանի որ դրանք դժվարամատչելի չեն, սակայն Հասմիկ Սմոյանը հրաժարվել է եւ ինքնակամ լքել հիվանդանոցը։ Արման Հովակիմյանը նշեց, որ կինը սպասարկվել է պատշաճ կերպով, չեն խախտվել վերջինիս իրավունքները։
Հասմիկ Սմոյանը 1988 թվականին 28 տարեկան հասակում Սպիտակի երկրաշարժի ժամանակ 4 օր փլատակների տակ է մնացել, աջ ոտքը անդամահատել են՝ նրան դուրս հանելու համար, աջ ձեռքը չի կարողանում շարժել: Հայաստանում վիրահատել են, այնուհետեւ տարել են Ռուսաստան, այդտեղից էլ՝ Իսրայել: Ողնաշարի ճողվածք էլ ունի, սակայն բուժում ստանալու, վիրահատվելու հնարավորություն չունի:
«25.000 դրամ թոշակ եմ ստանում՝առաջին կարգի հաշմանդամության համար, 18.000 դրամի չափով էլ նպաստ էի ստանում, սակայն այս սեպտեմբերից դա էլ չտվեցին»,- նշեց Հասմիկ Սմոյանը՝ ավելացնելով, որ աղջկա ընտանիքը որոշ ժամանակով տեղափոխվել է իր մոտ, սոցիալական ապահովության պետական ծառայությունից եկել, տեսել են, որ իրենց տանն է, այլեւս գումար չեն վճարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT