Այսօր ինձ մեկ-մեկ հարցնում են՝ հրդեհները վերջացա՞ն, ասում եմ՝ չէ, չեն վերջացել. ԱԻ նախարար

Այսօր ինձ մեկ-մեկ հարցնում են՝ հրդեհները վերջացա՞ն։ Ասում եմ՝ չէ, չեն վերջացել, հիմա նորից սկսվել են, տաք օրեր են, անձրեւները կտրվել են, հրդեհները սկսել են շատանալ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նա որպես օրինակ հիշեց հունվարի 31-ին Լոռու անտառներից մեկում տեղի ունեցած հրդեհը. այն բռնկվել էր չոր եղանակի պատճառով:

Նախարարի խոսքով՝ խոտածածկ տարածքների հրդեհները վտանգավոր են, քանի որ դրանք մոտ են լինում բնակավայրերին ու անտառներին. «Երկու դեպքում էլ վտանգը մեծ է։ Կապանում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ բռնկվեց, ընդգրկեց քաղաքի մի ամբողջ թաղամաս։ Գերեզմանոցից էր եղել հրդեհը, հավանաբար խունկ էին ծխել, կրակը տարածվել էր խոտածածկ տարածքում»:

Ցոլակյանը նշեց, որ անտառային հրդեհների մեծ մասն առաջանում է խոտածածկ տարածքներից. «Կան հրդեհների տեսակներ։ Օրինակ՝ Ռուսաստանում սաղարթային են, վերեւի մասն է այրվում, ներքեւի մասը խոնավությունը պահում է։ Մեզ մոտ ներքեւից է։ Կան ծառատեսակներ, որոնց արմատը, գետնի տակ վառվելով, հանկարծ 4-5 մետր այն կողմ կրկին կրակ է դուրս գալիս։ Օրինակ՝ գիհին։ Ծառատեսակ կա, որ ծառի մեջ է վառվում, մեջը չենք տեսնում»:

Անդրադառնալով օգոստոսին «Ձյունիկ» սառնարան ընկերությունում բռնկված հրդեհին՝ ԱԻ նախարարն ասաց, որ այդ ժամանակ հրշեջները չէին տեսնում կրակը, քանի որ պատերի ներսով էր վառվում. «Կրակը հանգցնելու համար պետք է կարողանալ գտնել այն ու հասնել դրան։ Այս դեպքում ամբողջ տարածքում ծուխ էր, 1000 աստիճան ջերմաստիճան, հնարավոր չէր մտնել։ Եթե հրշեջը հասնում է կրակին, կարողանում է հանգցնել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1617 դիտում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ

Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ

Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է

Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում

Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը

ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն

ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով