Նախապես վաճառվել է ավելի քան 8 սեանսի տոմս. «Երկնագույն շան աչքերը» շուտով կլինի երեւանյան բեմում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը շուտով կառաջարկվի նաեւ երեւանյան հանդիսատեսին: Նոյեմբերի 9-ին եւ 10-ին ներկայացումը կլինի Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում:

Առաջնախաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Գյումրու թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում: Տնօրինության փոխանցմամբ, հաջորդող 8 ներկայացումների տոմսերն արդեն վաճառված են եղել դեռ պրեմիերայից առաջ:

Այս տարի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը բացվեց երեք նոր ներկայացմամբ, որոնցից մեկը «Երկնագույն շան աչքերն» էր: Գաբրիել Գարսիա Մարկեսի 1 գործողությամբ այդ դրաման նախ բեմադրել է ներկայումս գլխավոր դերակատար Արսեն Միքայելյանը՝ որպես իր կուրսային աշխատանք: Ավելի ուշ դրա հիման վրա նոր բեմադրություն է արել ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը: «Երկնագույն շան աչքերը» թատրոնի խաղացանկում էր մինչեւ 2017 թվականի վերջը: Այժմ այն վերադառնում է՝ այս անգամ նոր դերակատարներով: Ի դեպ, նախորդ տարիներին եւս ներկայացումը բավական մեծ արձագանք էր ստացել: Ներկայացվել է Լիբանանում, 2018 թվականին գլխավոր դերակատարուհի Ջեմմա Աղամյանն արժանացել է «Արտավազդ» մրցանակի:

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ տարեսկզբին ստեղծագործական խմբի ցանկությամբ որոշվել է այն կրկին ընդգրկել խաղացանկում, բայց այս անգամ դերասանական կազմի փոփոխությամբ: 

Բեմադրությանն իրենց թարմ շունչն ու գույնն են հաղորդել հեռուստանախագծերից ու սերիալներից հայտնի Իննա Խոջամիրյանն ու Գյումրիի դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Արսեն Միքայելյանը: 

Ներկայացումը երազում պատահած զույգի մասին է, ովքեր զրկված են միմյանց հետ ֆիզիկական շփումից: Նրանց հպումը կնշանակի երազային սիրո ավարտ։ Երազն իրականություն դարձնելու համար նրանք անընդհատ փորձում են գտնել միմյանց, սակայն արթնանալիս մոռանում են միմյանց։ Կյանքում իրար ճանաչելու համար նրանք հորինում են այնպիսի մի արտահայտություն, որն իրական կյանքում գոյություն չունի՝ «Երկնագույն շան աչքեր»:

Գյումրիի դրամատիկական թատրոնում հրավիրյալ արտիստների ու ռեժիսորների մասնակցությամբ ներկայացումներ բեմադրելու ավանդույթը վաղուց է ձեւավորվել: Իննա Խոջամիրյանը եւս հրավիրյալ դերասանուհի է: Տարիներ առաջ հրավիրյալների շարքում էր նաեւ ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Բոլորովին վերջերս էլ ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ու Ռոզի Ավետիսովան աճեմյանցիների հետ բեմ բարձրացան, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ էլ «Ոչինչ չի մնա»-ն ներկայացվեց, եւ այս ցանկը կարելի է երկար շարունակել:

«Երկնագույն շան աչքերը» բեմադրության նկարչական եւ երաժշտական ձեւավորման հեղինակը եւս Արսեն Միքայելյանն է, պարային լուծումներինը` ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը: «Երկնագույն շան աչքեր»-ի տոմսերը երեւանյան հանդիսատեսն արդեն կարող է ձեռք բերել tomsarkgh.am-ից, տոմսի արժեքը 2500 դրամ է: 

Ներկայացումն առաջիկայում նախատեսված է տանել Վանաձոր, Արցախ, ապա նաեւ ԱՄՆ, որտեղ «Երկնագույն շան աչքերը» ներկայացնելու են անգլերեն լեզվով:

Տպել
2677 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ