Երևան
12 °C
Մաքսային միության առեւտրային գործունեության մասով ես ավելի շատ կարեւորում եմ Իրանի հետ համագործակցությունը, քան՝ Սինգապուրի:
ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով օրերս Երեւանում տեղի ունեցած ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:
Նիստին մասնակցում էին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները, հրավիրյալ երկրների՝ Իրանի եւ Սինգապուրի ղեկավարները, ու դիտորդի կարգավիճակ ունեցող երկրի՝ Մոլդովայի ղեկավարը: Ռուսական լրատվամիջոցները նիստն աննախադեպ որակեցին, քանի որ մի շարք երկրների լիդերներ էին մասնակցում դրան: Նիստից հետո ԵԱՏՄ-ն եւ Սինգապուրն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքեցին։ Այն նախատեսում է գրեթե բոլոր ապրանքների մաքսատուրքերի չեղարկում, բայց կան բացառություններ։ ԵԱՏՄ անդամ երկրների նախաձեռնությամբ չեղյալ չեն հայտարարվել պարենային որոշ ապրանքների, ինչպես նաեւ մարդատար ավտոմեքենաների ու պոլիմերների որոշ տեսակների տուրքերը։ Սինգապուրն անմիջապես կչեղարկի մաքսատուրքերը, իսկ ԵԱՏՄ երկրները դա կանեն փուլ առ փուլ` 10 տարվա ընթացքում։
- Պարո՛ն Առաքելյան, նախօրեին Երեւանում տեղի ունեցած ԵԱՏՄ բարձրագույն նիստն աննախադեպ որակվեց: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է նիստն աննախադեպ. հրավիրյալ երկրների՞ առումով, քննարկված հարցերի՞, թե՞ համաձայնագրի:
- 5 տարի է՝ մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ-ի անդամ, ու, կարելի է ասել, որ շարունակվում է զարգացման ինտենսիվ փուլը: Աստիճանաբար նկատվում է, որ փորձ է արվում միությանը տալ ավելի շատ տնտեսական կարգավիճակ, քան քաղաքական: Տնտեսական գործոնները, քննարկվող հարցերը, նաեւ Իրանի եւ Սինգապուրի մասնակցությունն այդ նիստին, խոսում է այն մասին, որ միությունը՝ որպես առանձին կառույց, արդեն երրորդ երկրների հետ ակտիվանում է: Ես տեսնում եմ, որ սա դրական ազդակ է այն առումով, որ առաջիկայում տնտեսական համագործակցությունն ավելի լայն թափ կհավաքի:
- Ի՞նչ կտա այս նիստը ՀՀ-ին:
- Չեմ կարծում, թե նիստը կարելի է առանձնացնել որպես առանձին երեւույթ: Այստեղ ավելի շատ խնդիրն ապագա զարգացման տեսանկյունից պետք է նայել: Ցավոք, այս պահին միությունը դեռեւս տնտեսական համագործակցության սկզբնական փուլում է: Տնտեսության բազմաթիվ ոլորտներում, որը կա միության շրջանակներում, մենք դեռ մեծ անելիքներ ունենք: Քայլերը պետք է ավելի ինտենսիվ շարունակվեն: Մասնավորապես հիմնական խնդիրն ապրանքների, կապիտալի, նաեւ աշխատուժի ազատ տեղաշարժն է: Մենք պետք է անենք առավելագույնը, որ մեծացնենք համագործակցությունը միության անդամ երկրների հետ: Ես կարծում եմ, որ մենք ունենք մեծ պոտենցիալ: Խոսքը վերաբերվում է արտահանմանը: Պետք է ստեղծել պայմաններ, որ մեր ապրանքները ռուսական շուկայում ավելի հանգիստ հայտնվեն՝ չունենալով տարբեր տեխնիկական եւ իրավական արգելքներ: Ինտեգրման ուղղությամբ ավելի ինտենսիվ քայլերի կարիք կա, ինչի նախադրյալներն արդեն տեսնում ենք, որ ավելի որակյալ եւ արդյունավետ են, քան միության սկզբնական տարիներին:
- Կարողացա՞վ Հայաստանն իր համար առաջնային հարցերը բարձրացնել, թե՞ դեռեւս ոչ:
- Այս պահին Հայաստանին առնչվող ակնհայտ որեւէ խնդիր միության հետ կապված չկա: Մի փոքր հասարակությանը մտահոգում է արտոնյալ անցումային շրջանը: 2020 թ. հունվարի 1-ից մենք դառնում ենք մաքսային դրույքաչափերի կրող, սակայն բնական է, որ դա խոսում է միության գաղափարի մասին: Արդեն հաջորդ տարվանից այդ դրույքաչափերը կիրառվելու են Հայաստան ներմուծվող ապրանքների մասով: Դրանից հետո մենք պետք է անենք առավելագույնը, որ մեր ինտեգրումն ավելի թեթեւանա:
- ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը ի՞նչ է իրենից ներկայացնում: Ո՞ր ապրանքները հնարավոր կլինի արտահանել՝ առանց մաքսատուրքեր վճարելու եւ ո՞րը՝ ոչ:
- Հաշվի առնելով, որ Մաքսային միության շրջանակներում երրորդ երկրներից ներմուծման հետ կապված մի քիչ ավելի խիստ ռեժիմ է՝ Իրանի եւ Սինգապուրի հետ այս համագործակցությամբ փորձ է արվում խիստ ռեժիմները դարձնել Մաքսային միությունում գործող ռեժիմների նման: Անկեղծ ասած՝ Մաքսային միության առեւտրային գործունեության մասով համագործակցությունն Իրանի հետ ես ավելի շատ եմ կարեւորում, քան Սինգապուրի հետ: Թեկուզ այն հանգամանքից ելնելով, որ Մաքսային միության տեսանկյունից մենք Իրանին սահմանակից ենք եւ ապրանքների տեղաշարժի տեսանկյունից այդ սահմանը շատ մեծ նշանակություն ունի: Հետեւաբար ես կարծում եմ, որ մենք մեծ պոտենցիալ ունենք Իրանի հետ ազատ առեւտրի ռեժիմի առումով, որն արդեն կա: Պետք է Հայաստանը դարձնենք միության այն հատվածը, որը կակտիվացնի համագործակցությունն Իրանի հետ: Ապրանքների մասին մանրամասն այս պահին կդժվարանամ ասել:
- Նիստի ժամանակ քննարկված հարցերը արդյոք էական ազդեցություն կունենա՞ն Հայաստանի վրա:
- Մաքսային միության ինտեգրման ցանկացած զարգացում ազդեցություն է ունենում անդամ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի վրա: Ինչքան մենք ԵԱՏՄ շրջանակներում ընդգրկումն ակտիվացնենք, այդքան դա լրացուցիչ գործոն կհանդիսանա մեր տնտեսության զարգացման համար: Հետեւաբար ոչ միայն ստորագրված փաստաթղթերը, այլեւ բազմաթիվ քննարկված հարցերն ավելի կակտիվացնի համագործակցությունը:
- Ժամանակին հաճախ էր խոսվում, որ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին սխալ է: Ինչ եք կարծում՝ ԵԱՏՄ-ն արդարացնո՞ւմ է սպասելիքները:
- Սխալ կարծիքների հետ կապված 2 կարեւորագույն գործոն կուզեմ առանձնացնել. առաջինը՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունն է, որը միշտ որպես այլընտրանք էր դիտարկվում՝ ԵՄ թե ԵԱՏՄ: Երկրորդը, ցավոք սրտի, մինչեւ հիմա էլ կա ու բավականին երկար, կարծում եմ, կշարունակվի. դա ընդհանուր սահման չունենալն է, որը ես ավելի եմ կարեւորում տնտեսական տեսանկյունից: Մաքսային միությունն առաջին հերթին իրենից ապրանքների ազատ տեղաշարժ է ենթադրում: Այսինքն՝ առանց որեւէ ֆիզիկական տեղաշարժի սահմանափակման: Այդ տեսանկյունից մենք գտնվում ենք մի միության մեջ, որի հետ փաստացի սահման չունենք: Դա միության մնացած երկրների համեմատ մեզ համար որոշակի խոչընդոտներ է ստեղծում՝ հաշվի առնելով նաեւ, որ տարանցիկ երկիր Վրաստանն ունի լարվածություն Ռուսաստանի հետ: Վրաստանը չունի մոտիվացիա՝ ակտիվացնելու վրաց-ռուսական հարաբերությունները՝ գոնե այս պահին, ու փաստացի, կարելի է ասել, որ գոնե տնտեսական տեսանկյունից Լարսի անցակետն ավելի շատ «հայ-ռուսական» սահմանում է, քան վրաց-ռուսական: Այս տեսանկյունից այդ ռիսկը կա: Մնացած երկրները որեւիցե արգելք չունեն՝ ամբողջ միության տարածքում ազատ տեղաշարժվելու: Ես կարծում եմ, որ, այո՛, սա լուրջ խնդիր է երկարաժամկետ զարգացման համար: Քանի որ ակնհայտ է, որ գոնե տեսանելի ապագայում Մաքսային միության ընդհանուր սահման ունենալը դեռեւս հնարավոր չէ: Այս տեսանկյունից, այո՛, մենք որոշակի խոչընդոտներ ունենք, սակայն եղածի շրջանակներում պետք է փորձենք ունենալ այնպիսի տնտեսություն, այնպիսի տնտեսական հարաբերություններ, որ կարողանանք ավելի շատ հնարավորություններ քաղել Մաքսային միությունից, քան տալ: Ինչ վերաբերվում է՝ ճիշտ է, թե սխալ. մինչ այդ էլ մենք տնտեսական համագործակցություն ունեինք Ռուսաստանի հետ, հետեւաբար սա ավելի շատ այդ համագործակցությունների մեծացման, ավելի շատ տնտեսական ինտեգրացիա ունենալու հնարավորություններ է մեզ տալիս, որը դեռեւս ամբողջովին չենք օգտագործել: Այդ ուղղությամբ աշխատանքներ ունենք տանելու, որ կարողանանք ավելի արդյունավետ համագործակցություն ունենալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT