Ես չեմ որոշել, ռեժիսորն է որոշել, որ մասնակցենք. Սամվել Թոփալյանը՝ կանադական փառատոնում հաղթելու մասին

Open World Toronto 2019 կինոփառատոնին մասնակցելու որոշումը դերասան Սամվել Թոփալյանի փոխարեն կայացրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: Վերջինիս «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի գլխավոր կերպարին մարմնավորելու համար կանադական փառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում Թոփալյանը հաղթել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ փառատոնի հետ կապված գործերով միայն ռեժիսորն է զբաղվել:

«Տեղյակ չէի, որ առաջադրված եմ ու, բնականաբար, ես չեմ որոշել, Մհերն է որոշել, որ այդ փառատոնին պետք է մասնակցենք. հայտը ներկայացրել է, ու եղավ այն, ինչ եղավ»,- ասաց նա:

Լավագույնի կոչման համար Թոփալյանի մրցակիցները երկուսն են եղել: Նրանք էին՝ Ուգո Գարսիան «Տոնի» եւ Ուիլյամ Ռասը «Father» (հայրիկ) ֆիլմերում իրենց դերերի համար: Ոչ միայն առաջադրվելու, այլեւ հաղթելու վերաբերյալ Թոփալյանը տեղեկացել է ռեժիսորից: Հատուկ սպասելիքներ չի ունեցել: Ուղղակի ուրախ է հաջողության համար, սակայն նշում է, որ նման մրցանակներին հատուկ կարեւորություն չի տալիս: Վստահ է, որ դա չէ, որ պետք է վճռորոշ լինի մասնագիտական որակները գնահատելիս:

«Մրցանակներին, կոչումներին երբեւէ շատ կարեւորություն չեմ տվել, շատ նշանակություն չեմ տվել ու չեմ կարծում, որ դրանք պետք է մասնագիտական առումով ինչ-որ կոնկրետ բաներ փոխեն, բայց հաճելի է, որ տեսնում են, արածդ աշխատանքը՝ գնահատում։ Անկեղծ ասած, նույնիսկ չեմ էլ իմացել, որ առաջադրված եմ եղել: Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է, որ մտել եմ լավագույն եռյակի մեջ, ու քանի որ մրցակիցներիս էլ չէի ճանաչում ու չեմ ճանաչում, սպասելի կամ անսպասելի լինելու վրա չեմ կենտրոնացել: Ընդամենը սպասել ենք արդյունքներին՝ ես էլ, Մհեր Մկրչտյանն էլ»,- ասաց նա՝ կատակելով, որ այս հաջողությունից հետո առաջարկներ է սպասելու դրսից:

Թոփալյանը, որն աշխատում է Հենրիկ Մալյանի անվան, ինչպես նաեւ «Գոյ» թատրոններում, այս շրջանում զբաղված է մի շարք ներկայացումներով։ Դրանցից են՝ «Ատամնաբույժն արեւելյան», «Սիրելի Պամելա», եւ այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35570 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը