Երևան
12 °C
3 տեսակի խաչապուրիներ, որոնց գները տատանվում են 50-150 դրամի սահմաններում, բուլիկներ՝ 100-120 դրամ, քաղցր բլիթներ, բնական հյութեր: Երեւանի Ս. Սպանդարյանի անվան հ. 24 հիմնական դպրոցի բուֆետում ամենաշատը քաղցր բուլկիներն են գնվում: Գազով ըմպելիքներ չեն վաճառվում. արգելվում է:
Երեւանի Լեւոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում էլ աշակերտների ամենասիրելի մթերքը մսային կարկանդակներն են, որոնք կարելի է մինչեւ 16 ժամ պահել, քաղցր բլիթները եւս հետ չեն մնում, դրանք արդեն կարելի է մինչև 36 ժամ պահել, սակայն աշխատողի խոսքով՝ մթերքն ամեն օր են ստանում, մնալու դեպքում՝ ետ վերադարձնում: Բուֆետում մթերքների գները տատանվում էին 80-300 դրամի սահմաններում:
Դպրոցականներն օրվա ընթացքում մի քանի ժամ անցկացնում են դպրոցում, այնտեղ սնվում: Արդյո՞ք այդ պայմանները, սնունդը համապատասխանում են կարգին ու անվտանգ են երեխաների առողջության համար: ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում երեխաների թերսնման բարձր տոկոսներ եւ վատ սննդակարգ կա, իսկ դպրոցներում՝ խայտառակ պատկեր: 21-րդ դարում ամբողջ աշխարհն աչքի է ընկնում իր գլոբալ տենդենցներով, որոնցից ամենակարեւորը կայուն սնունդն ու առողջությունն են, դրանց մասին իրազեկումը, սակայն ըստ մասնագետի՝ այժմ Հայաստանում քայլեր չեն ձեռնարկվում ոլորտի բարեփոխման համար:
Նա նշեց, որ այն բոլոր մթերքները, որոնք այսօր շատ են վաճառվում բուֆետներում, երեխայի առողջության վրա թողնում են բացասական հետեւանքներ. բուլկիները, կորժիկները, տարատեսակ բլիթները ապահովում են միակողմանի սնուցում, պարունակում են ալյուր, շաքար, բնականաբար չեն պատրաստվում կարագով, դրանցում որպես կանոն օգտագործվում են սպրեդ, մարգարին, որոնք ունեն ցածր գին: «Առողջապահական բոլոր նորմերով հստակ նշվում է, որ երեխաների սննդակարգում տրանս-ճարպաթթուները պետք է լինեն օրական կալորիաների 0.5 տոկոսից ցածր»,- նշեց Պիպոյանը՝ ավելացնելով, որ նմանատիպ մթերքներ օգտագործելու դեպքում կարող են առաջանալ Ճարպակալումներ, սիրտ-անոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ, նյութափոխանակության խանգարումներ եւ այլն:
Թեկուզ լինի աշխարհի ամենագեղեցիկ, սալիկապատված եւ հիգիենիկ պայմանները բավարարող ճաշարանը, միեւնույն է, երեխան չի կարող առողջ սնվել, եթե չունի հնարավորություն ստանալու այն սննդատարրերը, այն կալորիաները, ածխաջրերը, ճարպերը, սպիտակուցները, որոնք պահանջվում են միջազգային բոլոր չափորոշիչներով: «Սննդակարգը պետք է համալրված լինի բազմազան ուտելիքներով՝ մրգով, բանջարեղենով, այլ ոչ թե դպրոցում երեխան հասանելիություն ունենա միայն ալյուրից պատրաստված ինչ-որ բուլկիների, շաքարով պատրաստված մթերքների: Սա չի կարող նպաստել երեխայի առողջ մեծանալուն, առողջարար սննդակարգ ունենալու իրավունքին»,- նշեց Պիպոյանը:
Եթե մանկապարտեզում ճաշացանկին ներկայացվող հստակ պահանջներ կան, ապա դրանից հետո, երբ երեխան դառնում է դպրոցական, ինչ ցանկանա, կարող է ուտել, վատագույն դեպքում՝ ոչինչ չուտել: Հիմնականում դպրոցահասակները ազատ հասանելիություն են ունենում մոտակա խանութներ: Այսինքն՝ եթե բուֆետում իրենց սրտով մթերք չկա, կարող են գնել խանութից, անգամ երբ դրանք արգելված են կրթական հաստատությունում՝ քաղցրավենիքները, գազավորված ըմպելիքները: Այս հարցով, ըստ Պիպոյանի, պետք է լինի պետական քաղաքականություն, որպեսզի ստեղծվեն առողջարար սննդակարգ ապահովող ճաշարաններ, որոնք տնտեսական առումով գրավիչ կլինեն:
Հ. 24 հիմնական դպրոցի բուֆետի աշխատակցուհին նշեց, որ իրենց մոտ տուփով թեյ նույնպես վաճառում են, հիմա արդեն չկա, ամբողջը վաճառվել է, նորը չեն ստացել։ Փաթեթավորված մթերքը, ըստ աշխատողի, ամեն օր են ստանում, քիչ են վերցնում, որ չմնա, չհնանա: Տնօրեն Նաիրա Ավետիսյանի խոսքով՝ փոքրիկները կամ երկարօրյա մնացողներն այլ միջոց են գտել. տնից մայրիկների պատրաստած կերակուրն են բերում, նստում ուտում, կամ ծնողները հարակից խանութից գնում են այն, ինչ երեխաների սրտով է։
Հ. 4 հիմնական դպրոցում եւս իրենց ժամին մանկահասակ դպրոցականները կամ երկարօրյա մնացողները բուֆետում ուտում էին տնից բերած կերակուրները: Փոխտնօրենի խոսքով՝ բարձր դասարանցիներն արդեն բուֆետից են գնումներ կատարում, չնայած կարող են նաեւ խանութից գնվածը բերել դպրոց ու ճաշակել։
Կրթական հաստատություններում, բուֆետներում սանիտարական կանոնները եւ նորմերը պահպանելու վերաբերյալ գործում է Առողջապահության նախարարի հրամանը՝ «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ», որում նշված է, որ դպրոցներում չեն կարող վաճառվել կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ, տապակած կերակրատեսակներ՝ կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս, սուրճ, էներգետիկ, ալկոհոլային գազավորված ըմպելիքներ, շաքարների եւ աղի բարձր պարունակությամբ սննդամթերք, պաղպաղակ եւ այլն: Ուսումնասիրելով նշված երկու դպրոցների բուֆետները՝ կարող ենք նշել, որ այնտեղ սնունդը փաթեթավորված էր, էներգետիկ, խմիչքներ, սուրճ, չիփսեր, պաղպաղակ չէր վաճառվում, սակայն կային քաղցր բուլկիներ, փքաբլիթներ, մսով կարկանդակներ:
Ինչպես նշեցին դպրոցներում, պայմանագրով մթերքները «Համեղ պատառ» ՍՊԸ-ն է մատակարարում: Ընդգծեցին, որ երեխաներն ազատ են իրենց ընտրության մեջ, կարող են տնից բերել, երբեմն դրսից գնվածն են ուտում:
Դավիթ Պիպոյանի խոսքով՝ դպրոցական ճաշարանները կարեւոր դեր ունեն երկրի զարգացման հարցում: Անհրաժեշտ է կանխարգելել, թույլ չտալ, որ երեխաները նման կերակուր ուտեն, հիվանդություններ ձեռք բերեն, այնուհետեւ պետությունը մտածի բուժումն իրականացնելու մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱղազարյանին դուրս ենք շպրտել ՔՊ-ից. առաջարկում և պնդում ենք, որ նա և Ասլանյանը վայր դնեն մանդատները. Ռուբինյան
Ինչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները սահմանին. Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել
Փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. առաջին օգնության ժամանակավոր հենակետեր են ծավալվել
«Օպել»-ը բնակելի թաղամասի մոտ բախվել է երկաթե ցանկապատին. վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել, ընկել է փոսը
Կրկին ինքնաքննադատության օր էր. տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Time ամսագիրը Թրամփին ճանաչել է «Տարվա մարդ»
Ամեն ինչ արվում է, որ պետություն չլինի. ովքեր և ինչպես են ուզում ՀՀ-ն գուբերնիայի կարգավիճակում տեսնել
Խաչատուրյանն ու Լատվիայի նախկին նախագահը տարածաշրջանային և գլոբալ իրադրության վերաբերյալ մտքեր են փոխանակել
Զավեշտալի և մանիպուլացնող. ՆԳՆ խոսնակն անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի վթարի հետևանքով 8 տուժած է տեղափոխվել բժշկական կենտրոն
Մկրտչյանը Լոնդոնում հանդիպել է ՄԹ խորհրդարանի անդամ Ջեսիկա Մորդենի հետ. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Պետք է կտրվենք այն թեզից, որ մեզ ներարկել են, թե Թուրքիան մեր թշնամին է, ռուսը՝ փրկիչը. Առաքելյան. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներին
Մերկասառույցի պատճառով 3 մարդատար և մեկ բեռնատար են բախվել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Շիրակի մարզպետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
ԵՄ դիտորդական առաքելությունը նշել է 4000-րդ պարեկությունը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին 3 մեքենա է բախվել. կան տուժածներ
Պապիկյանն ու Դըկոտինյին քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության առաջիկա անելիքները
Բարով եք եկել Հայաստան. 1000 երկրպագու է ժամանել Կիպրոսից՝ դիտելու Նոա-Ապոել խաղը. Գաբրիելյան. տեսանյութ
Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից 2-ը հիվանդանոցում են
Գորիսի «Դիտակետ» կոչվող հարթակից քաղաքացի է ընկել
Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
Շախմատի աշխարհի նոր չեմպիոնը 18-ամյա Գուկեշ Դոմարաջուն է
Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել
Հունաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների խորացման ուղղությամբ
Հրազդանի տարածաշրջանում ձյուն է. ինչ իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին. տեսանյութ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը Բաքվում է
Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. Հակոբ Արշակյան
Ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները պետք է ստիպեն գտնել կյանքեր փրկելու արդյունավետ ճանապարհներ. Միրզոյան
ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացը համարում է որոշ ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ
Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների խցերում, թաքստոցներում և հանձնուքներում. հաշվետվություն
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն ու անձրև է տեղում
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում անցկացվող դասընթացների շարքը շարունակվում է. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր են քննարկել
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT