ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերին. Նիկոլ Փաշինյանն ամփոփում է արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ներկայացրեց Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները: Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկած էր 19 հարց, որոնցից 3-ը քննարկվել է նեղ կազմով:

Իր խոսքում ՀՀ վարչապետը նշեց.

«Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ այս գագաթնաժողովն իր բովանդակությամբ բացառիկ էր:  Առաջինը պետք է նշեմ այն, որ մեր գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ անցկացվեց միջազգային ֆորում, որը նորամուծություն եղավ մեր կազմակերպության համար, եւ մենք ուրախ ենք, որ նմանօրինակ միջոցառումները, ԵԱՏՄ անդամ երկրների որոշման համաձայն, այսուհետ կանցկացվեն նախագահող երկրների կողմից:

Մեր ֆորումը նվիրված էր Եվրասիական տարածաշրջանային տրանզիտին, քննարկվեցին տրանսպորտալոգիստիկ ցանցի եւ թվային միջանցքների ակտուալ խնդիրները:

Բացի այդ, մեր ֆորումին այսօր ունեինք հատուկ հյուրեր. մենք ուրախ էինք այստեղ ողջունել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին, ինչպես նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Նիկոլաեւիչ Դոդոնին՝ որպես դիտորդ երկրների ղեկավարների:

Եւ վերջում նշեմ, որ մեր այսօրվա ֆորումը նշանավորվեց մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք բացում են առեւտրատնտեսական համագործակցության նոր հորիզոններ տեխնոլոգիական ոլորտում ամենազարգացած եւ առաջընթաց գրանցած խաղաղօվկիանոսյան երկրներից մեկի՝ Սինգապուրի հետ: Սա եւս մեկ ուղենիշ դարձավ մեր միության ամրապնդման եւ նրա տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնման համար:

Այս համատեքստում ուզում եմ տեղեկացել, որ այսօր ստորագրվել են համաձայնագրեր ԵԱՏՄ անդամ երկրների եւ Սինգապուրի միջեւ ազատ տնտեսական առեւտրային գոտու ստեղծման համար: Բացի այդ, Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ կկնքվի առանձին համաձայնագիր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձանց, որոնց շնորհիվ այս համաձայնագիրն իրականություն դարձավ:

Իրանի նախագահի ներկա գտնվելու հետ կապված ասեմ, որ հոկտեմբերից կգործի ժամանակավոր համաձայնագիր՝ ԵԱՏՄ երկրների եւ Իրանի միջեւ եւս ազատ առեւտրատնտեսական կապերի ձեռք բերման համար, որի իրականություն դառնալու համար եւս մենք չափազանց հետաքրքրված ենք:

Մենք քննարկեցինք ԵԱՏՄ 2018 թվականի բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020 թվականի բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխությունների մասին հարցեր, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցեր:

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, ավարտին ցանկանում եմ հայտնել, որ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Սանկտ-Պետերբուրգում դեկտեմբեր ամսին»,- եզրափակեց վարչապետը՝ խոսքը փոխանցելով ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Տպել
3513 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են