Գյումրու «Թռչունյան տան» ֆինանսավորումը դադարեցված է. Մայր Աթոռը ելքեր է որոնում

Տեւական ժամանակ` արդեն 4 ամիս, Գյումրու ««Թռչունյան տուն» երեխաների խնամքի տուն»-ը որեւէ ֆինանսական մուտք չի ունեցել: Հունիսից սկսած հաստատության հիմնական հովանավորը, որը տասնամյակներ շարունակ կայուն ֆինանսավորում է իրականացրել, դադարեցրել է գումարի տրամադրումը: Որպես հետեւանք, ի թիվս այլ խնդիրների, հաստատության աշխատակազմն աշխատավարձ չի ստացել:

Խնամքի այս տունը ֆինանսավորվում էր հովանավորի կողմից, իսկ տարածքն ու կառույցը «Թռչունյան տան»-ն անհատույց 2000-ականներից տրամադրել է Մայր Աթոռը:

Գյումրիում ծագած խնդրից տեղյակ է Մայր Աթոռը, նաեւ լուծման ելքեր է որոնում: Բայց այս պահին դրական արդյունքի մասին խոսել չեն կարող: Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց  ջանքեր են գործադրում, որպեսզի հնարավոր այլ ֆինանսավորման աղբյուր գտնեն: Այս պահին այդ աշխատանքներով են զբաղված. «Ես չգիտեմ մեր անելիքը որն էր, որ չենք արել: Մայր Աթոռը Վեհափառի մակարդակով ջանքեր է գործադրում, որ ստացվի ֆինանսավորումը: Կառույցը երբեք չի ֆինանսավորվել Մայր Աթռի կողմից, այսինքն ֆինանսավորումը եղել է կոնկրետ դոնորից, որը հունիսից դադարեցրել է ֆինանսավորումը, այդ մասին տեղյակ ենք, նաեւ տեղյակ է կառույցի տնօրենը: Մայր Աթոռն իր մասով տարիներ շարունակ տարածքը եւ մեզ պատկանող շենքն է անհատույց տվել է «Թռչունյան տան»-ը, բայց անշուշտ մեզ համար ցավալի է, որ ֆինանսավորումը չկա այս պահին: Լիահույս ենք, որ շուտով  կկարողանանք այդ հարցը լուծենք»:

Ըստ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի, իրենք նոր հովանավոր են փնտրում, քանի որ այն մարդն, ով տասնամյակներ շարունակ ֆինանսավորել էր հաստատությանն ու արդեն մի քանի ամիս որեւէ գումար չի հատկացնում, նրա մասին այլեւս պետք չէ մտածել:  

Կառույցի հիմնական ֆինանսական դոնոր համարվող Հերման Հինթիրյանը դեռ նախորդ տարվանից Գյումրիում այլ բարեգործական եւ հովանավորչական գործունեություն է ծավալում: Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի համար սա անսպասելի նորություն էր: Ասաց մինչ այս պահը տեղյակ չէր:

Նշենք, որ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված 80-ից ավել երեխա է ապրում «Թռչունյան տան-ը»:

Տպել
4222 դիտում

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ