«Եկեղեցին չպետք է տաքանա, վիրավորվածի տեսքով խոսի»

Կառավարության ոտքերի տակը քանդելու փորձ անող եկեղեցականներին ծնկի բերելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լոսանջելեսյան հայտարարությունը ոչ միանշանակ ընկալվեց Հայաստանում:

Մի քանի օր շարունակ քննարկվելուց հետո, երբ թվում էր, թե թեման փակվել է, նախօրեին այդ հայտարարությանը հրապարակավ անդրադարձավ նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Լրագրողների հետ զրույցում կաթողիկոսը նշեց, թե Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն արդեն արձագանքել է վարչապետի հայտարարությանը եւ ավելացրեց, որ Փաշինյանի՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, ամենայն հավանականությամբ, լուսաբանություններ կունենա վարչապետի Լոս Անջելեսում արված հայտարարության շուրջ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ավելի վաղ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի արած հայտարարությունը Հայ եկեղեցու սպասավորների առնչությամբ կարոտ է հավելյալ պարզաբանման:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել: Ասուլիսի ժամանակ «Հայ կյանք» լրատվական կայքի ներկայացուցիչը Փաշինյանին խնդրել էր անդրադառնալ իր այն հայտարարությանը, թե պետությունը չպետք է խառնվի եկեղեցու ներքին գործերին: Ի պատասխան վարչապետը հայտարարել էր.

«Երբ մենք, օրինակ, ասում ենք, որ Հայաստանում մամուլը պետք է լինի ազատ (կներեք, որ ընդհանրացումներով եմ խոսում), մամուլի առաջին ռեակցիան ի՞նչ է՝ դե, եկեք կառավարության ողնաշարը ջարդենք: Ասում ենք՝ դատարանները պետք է անկախ լինեն, ասում են՝ եկեք կառավարության ոտքի տակը քանդենք: Սա իրավիճակի սխալ ընկալում է։ Ես ուզում եմ բոլորին ասել, որ մեր ժպիտները թող ոչ մեկը որպես թուլություն չընկալի: Բոլոր նրանք, ովքեր էդպես ընկալում են, շատ փոշմանել են եւ շարունակելու են փոշմանել: Երբ մենք ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, ասում են՝ այ սա նախկին կառավարության նման չէ, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ: Շատ ուժեղ հակահարված կստանան եւ  ծնկի կբերվեն բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով»:

վարչապետը չէ, որ պետք է նախաձեռնի

ՀՀ վարչապետը ԱՄՆ-ից արդեն վերադարձել է Հայաստան, ուստի մենք Փաշինյանի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պլանավորվում է հանդիպում Գարեգին Բ-ի հետ: Ի պատասխան մեր հարցի՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ ո՛չ այսօր, ո՛չ վաղը նման հանդիպում պլանավորված չէ, եւ չի կարծում, որ վարչապետը որեւէ բան պետք է նախաձեռնի:

Հարցին՝ արդյո՞ք որեւէ կոնկրետ դեպք է եղել, որը վարչապետին այդպիսի հայտարարություն անելու առիթ էր տվել, Կարապետյանը պատասխանեց. «Եթե վարչապետն ասել է, ուրեմն՝ կա նման տպավորություն եւ ինֆորմացիա վարչապետի մոտ»: Վարչապետի մամուլի խոսնակը նաեւ նշեց, որ հավելյալ ոչինչ չի կարող փոխանցել, քանի որ Փաշինյանն ասել է այնքան, ինչքան այդ պահին համարել է նպատակահարմար:

էպիզոդի՞կ

Տարեսկզբին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կարգավորելու պետության եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ հարաբերություններում առաջ եկած խնդիրները։ Խմբի կազմում ընդգրկված է նաեւ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Սրբազանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք գործում է աշխատանքային խումբը, եւ եթե այո, ապա իր կարծիքով վարչապետի հայտարարության շուրջ առաջացած աղմուկը այդ հանձնաժողովում քննարկվե՞լ է:

Պարզվեց՝ այս ընթացքում հանձնաժողովը ընդամենը մեկ նիստ է արել, որի ընթացքում աշխատանքային ենթախմբեր են կազմվել. «Ենթախմբերում աշխատանքներն ընթանում են, արդյունքները տակավին էդպես շոշափելի չեն, որ հնարավոր լինի հրապարակել այդ մասին»,- ասաց Խաչատրեանը՝ հավելելով, թե եկեղեցականներին ծնկի բերելու մասին հայտարարությունն էպիզոդիկ հայտարարություն էր, իսկ հանձնաժողովում քննարկման ենթարկվում են ավելի հիմնավոր հարցեր:

Նա նաեւ նշեց, որ չի կարծում՝ այդ կապակցությամբ որեւէ քննարկման հարց կա: «Արդեն թե՛ վեհափառը անձամբ եւ թե՛ տեղեկատվական համակարգը հայտարարություն արել են... Ինձ թվում է՝ նկատի առնելով արձագանքը՝ վարչապետն ինքը պետք է որոշի՝ որքանով արժի լուսաբանություններ կատարել, որքանով պարզաբանումներ տալու անհրաժեշտություն կա»,- նկատեց նա:

որեւէ բան պետք չէ սարքել

Քաղաքագետ, Հայաստանի Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության հիմնադիր Լեւոն Շիրինյանը, մեր զրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, նկատեց. «Նախ՝ մեզ հայտնի չէ այդ հայտարարության ենթատեքստը: Կարող է՝ մի բան կա, որ ես եւ դուք տեղյակ չենք: Երկրորդ՝ Փաշինյանն այդ խոսքերն ընդհանրական չասաց ամբողջ եկեղեցու մասին. ինձ թվաց՝ խոսքն առանձին եկեղեցականների մասին է: Երրորդն էլ՝ կարծում եմ՝ դրանից ինչ-որ բան չպետք է սարքվի: Իմաստ չունի»:

Ըստ քաղաքագետի՝ Փաշինյանն ինքը պետք է որոշի՝ հավելյալ պարզաբանման կարիք կա՞, թե՞ ոչ: «Գուցե ինչ-որ մարդկանց ինչ-որ բան էր ուզում ասել: Եթե կան մարդիկ, որ խախտում են ընդունված կանոնը, թող ասի, հրապարակային պարզաբանում թող տա, որպեսզի խուսափի շահարկումներից»,- նկատեց Շիրինյանը:

Անդրադառնալով որոշ անհատների նեղացկոտ հայտարարություններին՝ Շիրինյանը նշեց, որ Փաշինյանի հայտարարությունից եկեղեցին կամ առանձին եկեղեցականներ ոչ թե պետք է նեղացածի կեցվածք ընդունեն ու բորբոքեն իրավիճակը, այլ որպես պետական ինստիտուտ՝ զորավիգ լինեն հետհեղափոխական երկրին ու ուժեղացնեն պետությունը:

«Էս ճգնաժամային վիճակում, երբ երկիրն անցում է կատարում դեպի ժողովրդի հույս ունեցած իրականություն, պետք է չափավորվեն: Եկեղեցին չպետք է տաքանա, մի բողոքի ակցիա սարքի դրանից, վիրավորվածի տեսքով խոսի: Պետք է հասկանալ, որ անցած 30 տարվա ընթացքում ժողովուրդն ակնկալել է, որ եկեղեցին որեւէ խոսք ասի, չի ասել: Եկեղեցին չի՛ տեսել երկրի ավերը: Դրա համար նախորդ իշխանությունների եւ եկեղեցու միջեւ եղել է ներդաշնակություն: Բայց հիմա ակնկալիք կա եկեղեցուց, որովհետեւ եկեղեցին հայ ժողովրդինն է, եկեղեցականներինը չէ: Մարդիկ իրավունք ունեն ակնկալելու, որ ճգնաժամային իրավիճակներում եկեղեցին խոսի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6974 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան