Հայաստանի տնտեսության նկատմամբ ահռելի վստահություն կա . վարչապետը լավ լուրեր է հայտնում Եվրոբոնդերի վերաբերյալ

«Լավ լուրեր ունեմ Եվրոբոնդերի վերաբերյալ»։

Այս նախաբանով ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում տվյալներ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով եվրոբոնդերի մասին:

«2013 թվականին Հայաստանի Հանրապետությունը Եվրոբենդեր էր թողարկել, այսինքն Հայաստանի անունից միջազգային բորսայում արժույթ է ստեղծվել եւ դրվել շրաջանառության մեջ: Սա արվում է պարտքով փող վերցնելու համար, բայց տոկոսը գնահատվում է երկրի նկատմամբ վստահությունից ելնելով: 2013-ին 500 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկվել, այն պետք է Հայաստանի վրա նստեր 6,25 տոկոս: Ինչքան գումարը մեծ է, այդքան տոկոսն ավելի շատ է եւ սպասարկումն ավելի բարձր: Այդ եվրոբոնդերը 7 տարով էր թողարկվել եւ մենք պետք է մինչեւ 2020 թվականը այդ գումարը փակեինք: Մենք որոշեցինք գնալ ուրիշ ճանապարհով եւ պարտքի ետգնման գործողություն իրականացնել: Այսինքն , կոպիտ ասած նոր գումար ներդնենք՝ հինը մարելու համար:

Սա արվում է, որպեսզի ոչ թե մեր գումարներից ներդնենք պարտքը փակենք, այլ միջոցներ ներդնենք, պարտք պակասեցնենք ու քիչ-քիչ մարենք:

Եվրոբոնդերի մարումը այս տարի  եղել է աննախադեպ ցածր տոկոսներով, առաջին անգամ, երբ այն վերցրել են, 2013-ին, այն եղել է 6,25 տոկոսով, մենք մարել ենք 4,20 տոկոսով: Սա նշանակում է՝ Հայաստանի տնտեսության նկատմամաբ վստահության ահռելի չափ կա: Մենք հիմա փոխել ենք 1 տարվա պարտքը 10 տարվա պարտքով: Այսինքն այն, ինչ մենք պետք է վճարեինք մինչեւ 2020 թվականը, այժմ պետք է մարենք մինչեւ 2029 թվականը, ու այս դեպքում ամեն տարի մեր պարտքից տարեկան կխնայենք 10,2 մլն դոլար: Տարեկան 10,02 տոկոսով մեր պարտքը նվազել է:

Ընդ որում, արձանագրենք, որ 2013-ին մեր եվրոբոնդերի տոկոսը եղել է 6,25 տոկոս, 2015 –ին՝ 7,50 տոկոս, 2019-ին՝ 4,20 տոկոս:

Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը շարունակում է մեծացնել իր հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամաբ, այն համարում է հուսալի երկիր:

500 մլն դոլարի եվրոպարտատոմսերի թողարկում ենք արել, բայց պահանջարկը կազմել է 4 անգամ ավելի, քան մեր սպասելիքներն էին: Սա Հայաստանի նկատմամաբ տնտեսական վստահության աննախադեպ բարձր ցուցանիշ է»,-նշեց վարչապետը:

նա նաեւ հայտնեց, որ տնտեսական ակտիվության մեջ աննախադեպ է յուրաքանչյուրի ներդրած անհատական ջանքը, որի մասին այդքան խոսվում է, բավական շատ են ներդրողները, որը եւս բարենպաստ դաշտի մասին է վկայում:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4284 դիտում

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը