Քոչարյանի «հերոսական անցյալի» փուչիկը

26/09/2019 schedule21:10

Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարել է, թե իր հայրը թույլ չի տվել, որ «Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում», նրա նախագահության տարիներին էլ Հայաստանի բյուջեն մեծացել է ութ, տնտեսությունը՝ վեց անգամ:

Քոչարյանի որդու ասածներին չէինք անդրադառնա՝ զուտ մարդկայնորեն հասկանալի է՝ որդին ամեն գնով պաշտպանում է հորը, եւ դա միանգամայն նորմալ է: Պարզապես խնդիրն այն է, որ Քոչարյանի իշխանության տարիներին իբր գրանցված փայլուն ցուցանիշների վերաբերյալ շատերն են խոսում, եւ երեւի արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ այդ միֆին:

«Արցախը փրկելու» թեմային շատ ենք անդրադարձել, ուստի բավարարվենք պարզ արձանագրումով՝ Քոչարյանի իշխանության տարիներին խնդիրը չկարգավորվեց, Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, իսկ Ադրբեջանը շատ լավ օգտագործեց այդ տասը տարիները եւ արդեն 2008-ին շատ ավելի ամուր դիրքերից էր խոսում հայկական կողմի հետ, քան 1998-ին:

Հիմա՝ տնտեսական «փայլուն արդյունքների» միֆի մասին: Այո, զուտ մաթեմատիկորեն այդ տասը տարիների ընթացքում բյուջեն ավելացել է մոտ ութ անգամ, տնտեսությունը՝ վեց: Բայց մենք Քոչարյանի կողմնակիցներին միայն երկու հարց կտանք: Առաջին՝ իսկ այդ ընթացքում քանի՞ անգամ են ավելացել Քոչարյանների ընտանեկան բյուջեն ու բիզնեսների ծավալները: Վստահաբար՝ ոչ թե վեց կամ ութ, այլ 600 կամ 800: Երկրորդ հարցը՝ իսկ այդ ժամանակաընթացքում քանի՞ անգամ են աճել Ադրբեջանի բյուջեն ու տնտեսությունը: Եվ արդյունքում ինչպե՞ս է փոխվել երկու երկրների տնտեսական հզորությունների հարաբերակցությունը՝ ի վնաս մեզ:

Իսկ հիմա՝ ավելի հանգամանորեն: Քոչարյանի «տնտեսական հրաշքը», եթե հիշում եք, սկսվեց Հայաստանի ռազմավարական ձեռնարկությունների վաճառքով: Չնչին գներով վաճառվեցին Կոնյակի գործարանը, «Արմենթելը», «Զվարթնոց» օդանավակայանը, ռազմավարական ենթակառուցվածքները եւ այլն: Անգամ ոսկու պաշարները վաճառվեցին՝ մինչեւ վերջին գրամը: Ինչ է, իրենից առաջ իշխանությունները չգիտեի՞ն դրանց տեղը, կամ գնորդնե՞ր չկային: Իհարկե կային, պարզապես նախկինները վստահ էին, որ դրանք պիտի մնան Հայաստանի սեփականությունը՝ որպես տնտեսության հետագա զարգացման եւ որոշակի ինքնիշխանության երաշխիք: Իսկ ահա Քոչարյանին ապագան առանձնապես չէր հետաքրքրում, նրան «քյաշ փող» էր պետք: Թե կոնկրետ ինչի համար՝ պիտի պարզ դառնար ավելի ուշ: Ոչ, խոսքը Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի բարձրացման մասին չէր (անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները, որ մինչեւ Քոչարյանը ծառայեցվում էին ռազմավարական այս կամ այն խնդրի լուծմանը, Քոչարյանի օրոք ծախսվեցին, օրինակ, Երեւանի կենտրոնում «Սիրահարների այգի» կառուցելու համար): Քոչարյանին տնտեսական աճի պատրանք էր պետք՝ շինարարական փուչիկի (Երեւանի կենտրոնը կառուցապատելու) տեսքով, քանի որ դա ամենաշահութաբերն էր: Եվ դա, իհարկե, զուտ թղթի վրա տնտեսական երկնիշ աճ էր ապահովում: Բայց փաստն այն է, որ այդ աճից շահում էին առավելագույնը մի քանի տասնյակ ընտանիքներ (որպես կանոն՝ հենց Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները, ովքեր էլ կառուցապատման իրավունք էին ստանում եւ կարճ ժամանակում տասնյակ միլիոններ վաստակում), իսկ հազարավոր շարքային քաղաքացիներ կորցնում էին իրենց տները: Մայրաքաղաքի կենտրոնը շինհրապարակ էր դարձել մի երկրում, որը գտնվում էր փաստացի պատերազմի մեջ, իսկ առաջնագծի համար ցեմենտ-բետոն չկար, զինվորներն էլ բացառապես խաշած ցորեն էին ուտում: Որովհետեւ առաջնագիծն ամրացնելուց «քյար չկար», իսկ Երեւանի կենտրոնում շինարարությունը մեկին չորս երաշխավորված շահույթ էր ապահովում:

Սա էր Քոչարյանի «տնտեսական հրաշքը», որն, ի դեպ, փլվեց բոլորի աչքի առաջ հենց իր պաշտոնավարումից ամիսներ անց: Ու եթե նրա կողմնակիցներին այսօր թվում է, թե մարդիկ մոռացել են այդ ամենը, նրանք չարաչար սխալվում են: Եվ 600-800 անգամ մեծացած ընտանեկան բյուջեի մի չնչին մասը քարոզչության վրա ծախսելը չի օգնի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11543 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել