Հայտնի Hollywood Reporter պարբերականն անդրադարձել է «Ես մենակ չեմ» ֆիլմին

Հայտնի Hollywood Reporter պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմին: Նյութը հրապարակվել է սեպտեմբերի 25-ին: Դրանում նշվում է, որ աշխատանքը մասնակցել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին:

Հեղինակը մանրամասն ներկայացնում է ֆիլմը: Պատմում է, որ նկարահանումներն իրականացվել են 2018թ. տեղի ունեցած հեղափոխության առաջին օրերից սկսած, ավելացվել են լրագրողների ու հասարակ քաղաքացիների նկարահանած կադրերը: Նշում է, որ հեղափոխության առաջնորդը եղել է հայտնի քաղաքական գործիչ, լրագրող, ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը: Ասվում է նաեւ, որ քայլարշավը վերաճել է քաղաքացիական անհնազանդության, ինչի արդյունքում նախկին ռեժիմը տապալվել է:

«Ես մենակ չեմ» ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են Սերժ Թանկյանը (որը նաեւ գրել է երաժշտությունը), Րաֆֆի Հովհաննիսյանը, Ջո Բերլինգերը, Դեն Բրաունը, Ալեն Պետրոսյանը եւ Սուրեն Համբարձումյանը: Պրեմիերան կայացել է սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի փառատոնի շրջանակներում: Փառատոնում աշխատանքը 2-րդ տեղն է զբաղեցրել վավերագրական ֆիլմերի անվանակարգում: Հեղինակները դեռ չեն հայտնում, թե երբ այն հասանելի կլինի հայաստանյան լսարանին կամ արդյոք այլ փառատոնների մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ:

Տպել
1490 դիտում

Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՀՀ ՄԻՊ

Միջոցներ են ձեռնարկվել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Առաջարկում ենք ստեղծել եռակողմ հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին. Էդմոն Մարուքյան

Արցախի հատուկ անցակետերում իրականացվում է ուժեղացված ծառայություն

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Ինչ ազդեցություն ունի Սոթքի հանքը ՀՀ տնտեսության մեջ. մեկնաբանում են տնտեսագետն ու պատգամավորը

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. Ասկերանում և Ստեփանակերտում վնասազերծում է իրականացվում. ԱՀ ԱԻՊԾ

Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն

Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

Հաստատվել է կորոնավիրուսի 1248 նոր դեպք, առողջացել է 1330, մահացել՝ 31 մարդ

Հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել. նախարարության պարզաբանումը

Այսօր դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ՀԱԵ-ն նշում է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Հրդեհ է բռնկվել Մարմարաշենի տներից մեկում

Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Իշխանությունները պարտավոր են մանրամասնել՝ թե պատերազմից հետո սահմանների հետ կապված ինչ զարգացումներ են նախատեսված. ՄԻՊ

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին