Երևան
12 °C
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները մոտենում են շատ պատասխանատու մրցաշարի: Հոկտեմբերի 4-13-ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կայանալիք աշխարհի 2019թ. առաջնությունը նրանց համար վճռորոշ է լինելու օլիմպիական ուղեգրեր նվաճելու հարցում: Ընդհանրապես օլիմպիական վարկանիշներ մարմնամարզիկները կարող են ձեռք բերել Տոկիո 2020-ից առաջ աշխարհի գավաթի խաղարկության 8 փուլերում, աշխարհամասի առաջնություններում ու աշխարհի առաջնությունում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ հայերն ամենաիրատեսական հնարավորություններն ունենալու են Գերմանիայում:
«Գավաթի 8 փուլ պետք է անցնեն, դեռ 4 հատ էլ կա, բայց, քանի որ մենք միայն 4-ին ենք մասնակցում, այդտեղ մեր շանսերը գրեթե զրոյական են: Նաեւ ուղեգրեր են տալիս Եվրոպայի, Ասիայի առաջնությունը.... մերը (խմբ. նկատի ունի Եվրոպայի առաջնությունը) 2020 թ. Բաքվում է, չենք մասնակցելու: Մեր շանսն աշխարհի այս առաջնությունն է, եւ վերջ»,- ասաց նա:
Շտուտգարտում առանձին գործիքների վրա օլիմպիական ուղեգրեր կստանան առաջին 3 տեղերը գրավածները, բազմամարտում՝ 12-ը: Աշխարհի գավաթի 8 խաղարկություններում առանձին գործիքների վրա ուղեգրեր կտրվեն այն մարզիկներին, որոնք գումարային ամենաշատ միավորները կունենան: Գավաթի խաղարկություններից 2-ին ՀՀ-ն չի մասնակցում, որովհետեւ Բաքվում են: Եվս 2-ն էլ Ավստրալիայում են, եւ մարզիչները մասնակցությունը նպատակահարմար չեն համարում, քանի որ մի կողմից թանկ է, մյուս կողմից կա ժամային գոտիների տարբերություն ու այնտեղ հասնելու համար պետք է մի քանի ինքնաթիռ փոխել, տեղ հասնելուց գրեթե անմիջապես հետո էլ՝ 1 օր անց մրցել: Ամեն դեպքում Սերոբյանը նշում է, որ, եթե աշխարհի առաջնությունից հետո մարզիկները հաջող հանդես գան Քոթբուսի աշխարհի գավաթի խաղարկությունում (Գերմանիա) ու հնարավորություններ առաջանան, Մելբուռնի գավաթին կմասնակցեն:
Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնելու են 3 հոգի՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), Եվրոպայի արծաթեմեդալակիր Արթուր Դավթյանը (բազմամարտ) եւ Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանը (օղակներ): Այս շրջանում նրանք հավաք են անցկացնում Թբիլիսիում: Այս պահին Սերոբյանին մարզավիճակը չի գոհացնում, սակայն մարզումները նորմալ են ընթանում:
«Ոչ մեկի վիճակն էլ այսօր այն չէ, ինչ կուզեի ու ինչ պետք է աշխարհի առաջնությանը մասակցելու համար: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ոչինչ չեմ կարող ասել: Մրցումների ժամանակ կերեւա, դեռ ժամանակ ունենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մրցակությունը շատ բարձր է լինելու, քանի որ մրցաշարն օլիմպիական վարկանիշային է, եւ ավելացնելով, որ ամեն ինչ կանեն աշխարհի առաջնության ժամանակ պատշաճ մարզավիճակում լինելու համար:
Մարմնամարզիկների ուսումնամարզական հավաքը Թբիլիսիում սկսվել է սեպտեմբերի 14-ին: Կավարտվի 26-ին: Կգան Հայաստան ու սեպտեմբերի 28-ին կմեկնեն Շտուտգարտ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT