ՀՔԾ պետի գլխավորած պատվիրակությունը այցելել է Իտալիայի իրավապահ կառույցներ

ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի Հանրապետության` կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած իրավապահ կառույցների միջև համագործակցության հաստատման և ընդլայնման նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը 2019 թվականի սեպտեմբերի 16-ից 20-ը այցելել է Իտալիայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, պատվիրակությունը հանդիպել է Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի, Ֆինանսական գվարդիայի և Կարաբինիերների բանակի ղեկավար կազմի հետ: Կողմերը կարևորել են իրավապահ ոլորտում համագործակցային հիմքերի ստեղծումն ու ամրապնդումը, որի արդյունքում հնարավոր կլինի միջազգային լավագույն փորձի ներդրմամբ նոր և ավելի արդյունավետ մեխանիզմներ մշակել մեր երկրում իրականացվող իրավական ոլորտի բարեփոխումների գործընթացում: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել են հիշյալ կառույցների` կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, այդ թվում` փողերի լվացման դեմ պայքարի հարուստ փորձը և քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը: Քննարկվել է նաև արդի տեխնոլոգիաների դերը երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձի հարցում:

Պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ֆինանսական գվարդիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական ծառայություն /հատուկ բաժին/ և Կարաբինիերների բանակի օպերատիվ կառավարման կենտրոն:

Աշխատանքային այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վիկտորիա Բաղդասարյանի, ինչպես նաև Կարաբինիերների բանակի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ Տեո Լուցիի, Ֆինանսական գվարդիայի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ Ումբերտո Սիրիկոյի և նշված կառույցների այլ պաշտոնատար անձանց հետ: Վերջիններիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավապահ ոլորտի համագործակցության շրջանակներում փոխըմբռնման հուշագրեր կնքելու վերաբերյալ:

Հայաստանյան պատվիրակությունը կարևորել է այցի ընթացքում ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքները և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի: Իտալիայի իրավապահ կառույցների ներկայացուցիչները, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել նպաստել հայկական կողմի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը և այդ շրջանակներում որոշակի ծրագրեր մշակել փորձի փոխանակման ու մասնագիտական վերապատրաստման հարցերի շուրջ` փոխադարձ այցերի միջոցով:

Տպել
817 դիտում

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները

Լոռու մարզի 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Այս տարի Վայոց ձորում աննախադեպ է եղել խաղողի բերքը․ տեղեկություններ մթերումների մասին

Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրվել է ՄԻԵԴ-ին, նաեւ ԱԳՆ, ՊՆ եւ Կարմիր խաչին

Հավատում ենք խաղաղությանն ու պայծառ ապագային. ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը

Շուտով կավարտվի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

81-ամյա կինը մահացել է որդու հարվածների հետևանքով.43-ամյա տղամարդը կալանավորված է

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)