Երևան
12 °C
Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան 95 հասցեում այսօր իր դռները բացեց Տաշիրի համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնը: Այսուհետև այս կենտրոնում քաղաքացիները կարող են ստանալ բոլոր այն ծառայությունները, որոնք նախկինում ստանում էին տածքային զբաղվածության գործակալություն, Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով և Սոցիալական ապահովության տարածքային բաժին դիմելիս: Այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
«Շնորհավորում եմ բոլոր տաշիրցիներին և վստահ եմ, որ սա հնարավորություն է մեր աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու՝ հանուն Հայաստանի և ՀՀ քաղաքացու: Հիշեցնեմ, որ այսպիսի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ ստեղծվել են և ստեղծվելու են տարբեր մարզերում ևս: Շնորհակալություն եմ հայտնում այս գործում ներգրավված բոլոր անձանց, որովհետև առանց համատեղ ջանքերի հնարավոր չէր լինի իրականացնել այն, ինչ իրականացրել ենք և պետք է իրականացնենք»,- այս մասին կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախկինում բոլոր այս ծառայությունները քաղաքում տեղակայված էին տարբեր վայրերում` հիվանդանոց, մարզպետարանի շենք: Այժմ կգործեն 1 պատուհանի սկզբունքով. քաղաքացին կենտրոնում կստանա իր բոլոր հարցերի պատասխանները: Տաշիրի ՀՍԾՏԿ-ի շինությունը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան 95 հասցեում՝ քաղաքի կենտրոնական մասում, որը շատ հարմար է համայնքի շահառուների համար: Ընդհանուր մակերեսը 605 մ/ք է:
Կենտրոնում աշխատում է 15 մարդ: Նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակիից բխող մեկ համալիր պատասխան։
«Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք աղքատությունը, ինչպես հաղթահարել ենք հուսահատությունը: Մենք պետք է ապահովենք հնարավորություններ մարդկանց՝ իրենց երկրում ու համայնքում ապրելու համար: Շատ կարևոր է այսպիսի պայմանների ստեղծման հետ միաժամանակ բարձրացնել քաղաքացիների նկատմամբ հոգատարությունը: Ամենակարևորը, որ նմանատիպ կենտրոններ այցելելիս քաղաքացին պիտի ստանա, հոգատարությունն ու հարգանքն է: Եվ նույնքան կարևոր է սոցիալական ոլորտում աշխատողների հարմարավետությունը, որովհետև ամենախոցելի խմբերի հետ աշխատող մարդիկ ևս ունեն ուշադրության, հոգատարության կարիք: Շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար, որովհետև առանց ձեզ, ձեր աշխատանքի ու նվիրվածության, հնարավոր չի լինի լուծել մեր երկրի խնդիրները: Ես խնդրում եմ, որ դուք ապահովեք պետություն-քաղաքացի երկխոսությունն ու համագործակցությունը: Եվ հատուկ շնորհակալություն կենտրոնի ստեղծման համար աշխատած ողջ թիմին՝ հին և նոր աշխատակիցներին, բոլոր անձանց, ում շնորհիվ այս կենտրոնն իրականություն է այսօր ու բացում է իր դռները մեր քաղաքացիների առաջ»,- ասել է նախարարը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով իրականացվող «Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում նախատեսված է 2015-2020թթ. ընթացքում ստեղծել համալիր սոցիալական ծառայությունների 36 տարածքային կենտրոններ (ՀՍԾՏԿ-ներ): Այսպիսով՝ ընթացքում են Ստեփանավանի ՀՍԾՏԿ-ի շինաշխատանքները, ավարտվել են Վանաձորի, Թալինի, Ամասիայի, Մալաթիա-Սեբաստիայի, Հրազդանի, Տաշիրի, Ախուրյանի, Ծաղկահովիտի, Շենգավիթի ՀՍԾՏԿ-ների շինարարական աշխատանքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT