Երևան
12 °C
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պատասխանատու է Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության զորքերի գործողությունների համար. ցանկալի կլիներ, որ նա հարցաքննվեր դատաքննությունում, եւ պատասխան տար այս հարցերին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեց Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։
Առավոտյան հայտնի դարձավ, որ այս գիշեր՝ ժամը 23։30-ի սահմաններում, հայտնաբերվել է 2008 թվականին ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախնական տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել։ Նշենք, որ նախկին ոստիկանապետը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Դեպքից հետո կարծիքներ հնչեցին, որ Հարությունյանի ինքնասպանությունը կապ ունի հենց այս գործի հետ։ Թեմայի շուրջ զրուցել ենք Սեդա Սաֆարյանի հետ։
- Տիկին Սաֆարյան, թեեւ դեռ նախնական վարկած չկա՝ ինչու է նախկին ոստիկանապետն ինքնասպան եղել, բայց որպես գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ՝ ի՞նչ եք կարծում, նախկին ոստիկանապետի մահվան դեպքը կապ ունի՞ Մարտի 1-ի գործի հետ, արդյոք նրա ցուցմունքներում այնպիսի հանգմանանքներ եղե՞լ են, որոնք կարող էին նման քայլի դրդել։
- Անկեղծ ասած՝ Հայկ Հարությունյանի ցուցմունքներում, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական վարկածն է, ինչը մշտապես շարադրել են։ Խոսքն այն վարկածի մասին է, թե Մարտի 1-ի առավոտյան քաղաքացիները ինչ-որ բաներ էին շպրտում, դրա համար հանրահավաքը ցրեցին, եւ այլն, եւ այլն, այս կարգի անհեթեթ պատճառաբանություններ, ինչը հակասում է ոչ միայն գործի նյութերին, այլ նաեւ ՄԻԵԴ-ի այն գնահատականին, ըստ որի՝ Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության իրականացրած գործողությունները անհամաչափ ուժ են եղել ժողովրդի վրա։ Հետեւապես՝ Հայկ Հարությունյանը ճիշտ ցուցմունքներ չի տվել։
Այսօր մի լուր է տարածվել, թե Հայկ Հարությունյանի կյանքը կերել են իրավապահները․ կարծում եմ՝ այսօրվա բոլոր ամբաստանյալներն են ժողովրդի կյանքը կերել 2008 թվին։ Ու եթե իրենք ժողովրդի կյանքն ուտելու համար հարցաքննվելը համարում են իրենց կյանքը ուտել, ապա կարող էին այդ դժվարություններին չդիմանալ եւ պատրաստ չլինել ճշմարտությունն ասել, իրենց արարաքների համար պատասխանատվություն կրել, դրա համար էլ գուցե ընտրում են այս ճանապարհը․․․ով իմանա։
Առայժմ մահվան հանգամանքները պարզված չեն, ինչպես ասացիք՝ վարկած է շրջանառվում, թե ինքնասպան է եղել, բայց կարծում եմ՝ դեռ քննություն պիտի տանել, պարզել՝ ինքնասպան է եղել, թե սպանել են։ Որովհետեւ եթե ընդունենք, որ Մարտի 1-ի հետ կապված խնդիրներով է պայմանավորված այս դեպքը, ապա Հարությունյանը էլի հարցաքննվել էր, ցուցմունքներ էր տվրել, ինչո՞ւ այս մեկուկես տարիների ընթացքում նման արարք չարեց, գուցե արդեն հասունացել էր իրենց պատասխանատվության ժամանակը։
- Հայկ Հարությունյանը քանի՞ անգամ եւ ինչ կարգավիճակներով է հարցաքննվել հեղափոխությունից առաջ եւ հեղափոխությունից հետո։
- Հեղափոխությունից առաջ նա չի հարցաքնվվել։ Այդ քրեական գործով գրեթե որեւէ պաշտոնյա չի հարցաքննվել, ո՞վ է իրենց մեղավոր համարել, որ մի հատ էլ հարցաքննեին։ Փաստահավաք խմբում Հայկ Հարությունյանին լսելու համար մենք ծանուցումներ ուղարկեցինք նրան, երկու անգամ պայմանավորվեցինք, որ ներկայանա, բայց չներկայացավ՝ տարբեր պատճառաբանություններով։ Իսկ հեղափոխությունից հետո հարցաքննվել է երկու անգամ՝ վկայի կարգավիճակով։ Բայց չեմ կարող ասել՝ անջատված գործով ինչ կարգավիճակով է հարցաքննվել։
- Տիկին Սաֆարյան, կարո՞ք եք մանրամասներ ներկայացնել Հայկ Հարությունյանի ցուցմունքի այն հատվածներից, որտեղ խոսում է Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության զորքերը Ազատության հրապարակ մտցնելու մասին։
- Իրականում 2008-ին նա շատ առանցքային դեր է ունեցել։ Որքանով Միքայել Հարությունյանն է զինվորական ուժերով մասնակցել հանրահավաքի ցրման գործընթացին եւ ներքաղաքական կյանքին, այնքանով էլ Հայկ Հարությունյանի գործողություններով է սկսվել Մարտի 1-ի առավոտը։ Տեղանքի զննություն անելու հարկ չի եղել, օպերատիվ տեղեկություններ էլ չեն եղել։ Երբ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանից փաստահավաք խմբում ինչ-որ տեղեկություն էինք ուզում, թե ինչ օպերատիվ տեղեկություններ են ունեցել, նա մեզ որեւէ պատասխան չի տվել, եւ ասել է՝ դիմեք ոստիկանապետին։ Եթե Գորիկ Հակոբյանն ունենար այդպիսի տեղեկություն, մեզ կտրամադրեր։ Մեր հաղորդակցություններում նա երբեւէ չի խոսել օպերատիվ տեղեկությունների առկայության եւ դրանք տրամադրելու հանգամանքների մասին, նա մեզ մշտապես ուղղորդել է ոստիկանություն։ Այս պարագայում մի կողմ ենք թողնում Գորիկ Հակոբյանին եւ հիմնավոր հետեւություն ենք անում, որ Մարտի 1-ի առավոտվա գործողությունները զուտ Հայկ Հարությունյանի եւ Ռոբերտ Քոչարյանի խորհրդակցությունների ընթացքում ծնված գործողություններ են, եւ այդ գործընթացը միտված է եղել բացառապես Մարտի 1-ի հանրահավաքի ցրմանը, եւ բռնի ուժի կիրառումն այդ նպատակն է հետապնդել։ Որեւէ տեղեկատվություն չի եղել, որ դեսպանատների մոտ զենքի կուտակում է եղել, եւ այլն։ Եթե այդ կարգի տեղեկություններ լինեին, ապա այդ ժամանակ իրենք կունենային այդպիսի զեկուցագրեր եւ օպերատիվ տեղեկություններ, ոչ թե այդ զեկուցագրերը կսարքեին ամիսներ անց։ Սա խոսում է այն մասին, որ Հայկ Հարությունյանը այս հանգամանքների կապակցությամբ լուրջ ցուցմունքներ պետք է տար։
- Դուք նշեցիք, որ այդ գործողությունները իր եւ Քոչարյանի խորհրդակցությունների արդյունքում են եղել։ Հարությունյանը ցուցմունքի մեջ նշե՞լ է՝ ինքն է հրաման տվել, թե՞ Քոչարյանը։
- Ասեմ, որ ինքը նաեւ Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովում հարցաքննվելու ժամանակ է ընդունել, որ Քոչարյանը տեղյակ է եղել այդ միջոցառումն անցկանելու մասին։ Իրականում ամեն ինչ Ռոբերտ Քոչարյանն է ցուցում տվել, ինքն էլ ընդունել է, որ իրեն հաղորդել են, որ Գորիկ Հակոբյանը եւ մյուսները ներկայացրել են՝ իբրեւ Ազատության հրապարակում այդպիսի իրավիճակ է։ Ուզում եմ ասել՝ այնպես չէ՝ ինքը տեղյակ չի եղել, կամ իր խոսքը չի ասել։ Որովհետեւ, երբ օպերացիայի մասնակիցներին, կամ Հայկ Հարությունյանի տեղակալներին հարցնում էինք՝ Հանրապետության նախագահը տեղյա՞կ էր միջոցառման մասին, իրենք ընդունում էին, որ տեղյակ էր, բա հո այդպիսի միջոցառումը առանց նախագահի իմացության չէին անցկացրել։ Դրան հաջորդում էր մեր այն հարցը, որ եթե դուք գտնում եք, որ ձեր «Օպերատիվ միջոցառումների մասին» օրենքի շրջանակում եք արել այդ գործողությունները, դուք ամեն միջոցառման մասին տեղյակ ե՞ք պահում նախագահին, իրենց գործառույթն էր, ինչո՞ւ էին տեղյակ պահում։ Երբ ամբողջության մեջ ես նայում, իհարկե ամեն ինչ կազմակերպված էր եւ ուղղակի աբսուրդ է մտածել, որ այս ամենից Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն տեղյակ չէ, այլեւ ակտիվ մասնակցություն չի ունեցել։ Ես չգիտեմ՝ ինչն է դրդել Հայկ Հարությունյանին այդպիսի քայլի գնալ, կամ չգիտեմ՝ ում էր ձեռնտու, որ նա չլիներ այս օրերին, դա հետո երեւի թե կպարզվի, սակայն կարծում եմ, որ այսօր իր համար դժվար էր բերանից հնչեցնել մի հստակ նախադասություն, որ իրեն դա ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Ես հասկանում եմ, որ Քոչարյանին օգնելու ցանկություն այսօր շատերն ունեն, եւ եթե դրա հետ կապված ՀՔԾ-ում իրենց գործառույթների շրջանակում իրեն հարցեր են ուղղել, ու դա դուր չի եկել իրեն, ես չեմ կարող դա դիտել որպես մահվան համար հիմք հանդիսացող հանգամանք։ Այդ տեսանկյունից ընդունելի չէ, երբ լուրեր են շրջանառվում, թե իբր ՀՔԾ-ն Հայկ Հարությունյանին ասել է՝ ոստիկանության զորքի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի (Մարտի 1-ի գործով մեղադրյալ,-խմբ.) կամ Քոչարյանի դեմ ցուցմունք տուր։ Ինքը ցուցմունք կտար, թե չէր տա, այդ գործառութային կապերն ամեն ինչի մասին ասում են, եւ գործողությունների ամբողջականությունն ամեն ինչ ասում է, ՀՔԾ-ի ինչին է պետք այսօր Քոչարյանի վրա ցուցմունքեր վերցնել, եթե նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը խիստ բավարար է եւ կարծում եմ՝ շրջանառվող լուրերը ճիշտ չեն եւ նպատակ են հետապնդում կրկին օգնելու Քոչարյանին։
- Հայկ Հարությունյանի ցուցմունքների ո՞ր հատվածներն են հակասում ոստիկանության այլ ծառայողների ցուցմունքներին։
- Երբ Հայկ Հարությունյանն ասում էր, թե իրեն տեղեկություններ են տրամադրել, իբր ցուցարանների մոտ զենք-զինամթերք կա, սա հերքվում է նաեւ քրեական գոծով անցնող այլ ոստիկանների ցուցմունքով։ Նրանցից մեկը հստակ ներկայացրել է, թե առավոտն ինչպես է ոստիկանությունն ինքը տեղափոխել զինամթերք եւ ինչպես է հարձակման անցել ժողովրդի վրա, եւ ստացվում է, որ ոստիկանությունն ինքն է այդ զինամթերքը դրել, որպեսզի օգտագործի եւ հարձակվի խաղաղ, վրաններում քնած ցուցարարների վրա։
Կամ, երբ ՀՔԾ-ն հարցրադրումներ է ուղղել մարդկանց, թե դուք զեկուցագրեր եք գրել ձեր վերադասներին եւ հայտնել, որ տեղեկություններ ունեք զենք-զինամթերքի առկայության մասին, նրանք հերքել են իրենց կողմից զեկուցագիր գրելու հանգամանքը: Այնուհետեւ քննիչը նրանց տվել է իրենց ստորագրած զեկուցագրերը, նոր սկսել են հիշել, որ Մարտի 1-ից հետո ամիսներ անց փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը իրենց ասել է զեկուցագրեր գրեն հետին թվով, որովհետեւ դրանք այն ժամանակ չէին եղել, հետեւապես անօրինական են այն բոլոր գործողությունները, որոնք կատարել են։ Ստեղծված իրավիճակը, թե իբր ոստիկանությունը գործել է «Ոստիկանության մասին», «Օպերատիվ միջոցառումների մասին» օրենքների համաձայն, սրանք բոլորն իմիտացիա են, որովհետեւ ընդհանրապես այդ ամենը դեռ փետրվարի 23-ի խորհրդակցությունից սկսած, եւ Մարտի 1-ով ավարտված գործընթաց է եղել։ Հայկ Հարությունյանը փետրվարի 23-ից իմացել է, թե ինքն ինչ է անելու։ Ուզում եմ ասել՝ այն, որ ոստիկանության որոշ կառույցներ՝ նույն հատուկ նշանակության ջոկատները եւ ոստիկանության զորքերը, զինված եկել-մասնակցել են այս ամենին, դրանց բոլորի պատասանատուն Հայկ Հարությունյանն է, այնպես չէ, որ նա չգիտեր, թե զորքը գործուն միջամտություն է ունեցել։ Սակայն այսօր նրա չլինելը գործով ամբաստանյալների մեղադրանքի հիմնավորվածության կամ օրինականության վրա որեւէ ազդեցությւոն չի կարող ունենալ, որովհետեւ սա ըդամենը մի դրվագ է, որը ներառված է նրանց մեղադրանում։
- Տիկին Սաֆարյան, նախկինում մամուլում հրապարակումներ կային, որ Հայկ Հարությունյանը ոստիկանապետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն վերջինս չի ստորագրել։ Հարությունյանն իր ցուցմունքում սրա մասին հիշատակե՞լ է։
- Չեմ հիշում ցուցմունքում, բայց հիշում եմ, որ այդ ժամանակ ասացին՝ Հայկ Հարությույանը դիմում է գրել, այդ տեղեկությունը շրջանառվում էր, քանի անգամ հրաժարականի լուրը պտտվեց, բայց չեմ կարող ասել՝ իրականում եղել է, թե ոչ։
- Իսկ դուք Հարությունյանին լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ էիք եւ միջնորդելո՞ւ էիք։
- Շատ ցանկալի էր, որպեսզի Հայկ Հարությունյանը հարցաքննվեր դատաքննությունում, եւ պատասխան տար այս հարցերին, կարծում եմ՝ իրականում կարող էր իր համար շատ դժվար իրավիճակ լինել, անգամ վկայի կարգավիճակով դատարանում հարցաքննությունը կարող էր շատ ծանր լինել, որովետեւ իմ մատնանշած ոչ մի հարցի չէր կարող պատասխանել։ Կարծում եմ՝ սրանք են պատճառները եւ այս խորքային հարցերն են, որ կարող էին իր կյանքը բարդացել, չեմ կարող ասել՝ ինչ է կատարվել նրա հետ, հոգեբանական ինչպիսի վիճակում է գտնվել այս օրերին, եւ ինչու հանկարծ որոշեց հիմա այդ քայլն անել, կամ եթե սպանություն է, ինչու դա անել հիմա։ Ես կուզեի ամբողջական կազմին, Հայկ Հարությունյանին, Միքայել Հարությունյանին լսեինք, կուզեի հնարավորություն ունենային խոսելու, եւ քանի որ Քոչարյանն ու նրա պաշտպանության թեւը շատ հարցեր շահարկումների առարկա են դարձնում, ես չէի ցանկանա, որ դատավարության կարեւոր ֆիգուրները դատարանում չլինեին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել
2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն
Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել
Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը
Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը
Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ
Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել
Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ
Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ
ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը
Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT