Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում են կառավարորթյան մամուլի ծառայությունից:
Սիլիկոնյան հովիտում Հայաստանի վարչապետն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։ «Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ն, որն ունի շուրջ 700 աշխատակից և գործում է 2004 թվականից:
Չի Ֆուն Չանը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը «Սինոփսիս» ընկերություն՝ նշելով, որ իրենք կարևորում են Հայաստանի հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։ Նա ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, ծրագրերը, նշել, որ «Սինոփսիս»-ն ունի 120 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում և աշխատակիցների ընդհանուր թիվը շուրջ 13000 է։ Նրա խոսքով՝ «Սինոփսիս»-ը շարունակաբար ավելացնում է իր գործունեության ծավալները և այդ շրջանակում մտադիր է նաև Հայաստանում ընդլայնել գործունեության շրջանակը։ «Սինոփսիս-Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ով նույնպես մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, նշել է, որ «Սինոփսիս-Արմենիա»-ն թե՛ ծրագրային, թե՛ կադրային առումով «Սինոփսիս»-ի կայուն զարգացող և արդյունավետ մասնաճյուղերից է և նախատեսում է տարեկան 100-ով ավելացնել աշխատակիցների թիվը։
Վարչապետ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասել է, որ Հայաստանի համար «Սինոփսիս»-ն արժեքավոր գործընկեր է։ «Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և մենք կարևորում ենք «Սինոփսիս» ընկերության հետ համագործակցությունը։ Մենք հետաքրքրված ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ներգրավմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մասնագետների պատրաստմամբ և պատրաստ ենք կառավարության գործիքակազմով խթանել այդ գործընթացը», - նկատել է Հայաստանի վարչապետը։ Վարչապետը նաև դրվատանքով է խոսել Սինոփսիս-Արմենիայի և Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի տարիներ ի վեր գոյություն ունեցող համագործակցության մասին՝ նկատելով, որ այն ՏՏ ոլորտի խոշոր ընկերության կողմից կրթության և գիտության զարգացման ուղղությամբ արվող ներդրումների լավ օրինակ է։ Կարևորելով ոսումնական հաստատությունների և գործատուների նման գործակցությունը, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագրերն ու նախաձեռնությունները տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք միտված են տեխնոլոգիական ստարտափերի և ներդրումների համար առավել նպաստավոր էկոհամակարգի ձևավորմանը։
Կողմերը վերահաստատել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը և մտքեր փոխանակել հետագա համատեղ անելիքների շուրջ։ «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը նշել է, որ այս տարի «Սինոփսիս-Արմենիա»-ն նշում է հիմնադրման 15-ամյակը և հրավիրել վարչապետ Փաշինյանին՝ մասնակցելու այդ առիթով նոյեմբերին կայանալիք հանդիսավոր միջոցառմանը։
* * *
Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների հայազգի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին և՛ ակադեմիական, և՛ արդյունաբերական ուղղությունների պատասխանատուներ։
Կարևորելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է փոխգործակցելու հնարավորությունները համատեղ քննարկելու համար։ Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտը կառավարության գերակայություններից է, նպատակը՝ Հայաստանն ինտելեկտուալ երկրի վերածելն է։ Այդ ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք կոնկրետ քայլեր՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումներ, որոնք տարածվում են նաև ՏՏ ոլորտի ձեռնարկությունների վրա, տեխնոլոգիական ոլորտի ստարտափերի համար բարելավվում է օրենսդրությունը, բացի այդ, Հայաստանի ներկայիս տնտեսական աճի դինամիկան և ընթացիկ տնտեսական ցուցանիշները ևս լավ նախադրյալներ են՝ ՏՏ արդյունաբերության զարգացման համար։
Բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայազգի ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ և նշել, որ հետաքրքրված են Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ իրականացնելու և գործունեություն ծավալելու հնարավորություններով: Նրանց խոսքով՝ այդ առումով ՀՀ վարչապետի ներկայացրած տեղեկատվությունը կարևոր էր և օգտակար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT