Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

21/09/2019 schedule10:25

Այս տարի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Երեւանն, ինչպես հայտնի է, պակաս տոնական է լինելու: Փոխարենը մեր հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների հիմնական մասը կանցկացվի Գյումրիում՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով:

Միջոցառումների շարքը, որը ներկայացնում ենք ստորեւ, բավական մեծ է ու բազմազան՝ տարբեր համերգներ, ցուցադրություններ, ֆիլմի դիտում եւ այլն:

Գյումրի

Ժ. 12:00 - 17:00 - Շահումյան (Վարպետաց) փողոցում տեղադրված տաղավարներում Գյումրու վարպետները կներկայացնեն իրենց աշխատանքները, կանցկացնեն վարպետաց դասեր, ինչպես նաեւ տեղի կունենա ցուցահանդես-վաճառք:

Ժ. 12:00-23:00 - Գյումրու հայտնի ռեստորաններն ու սննդի կետերն առանձին տաղավարներով ներկայացված կլինեն Աբովյան փողոցում եւ բաց կլինեն մինչեւ միջոցառումների ավարտը: 

Վարդանանց հրապարակը կվերածվի մանկական ավանի: Նախատեսված են ճանաչողական եւ ուսուցողական խաղ-մրցույթներ, հայկական ավանդական մանկական խաղեր եւ այլն:
ժ. 12:00-13:00 - կավճանկարչություն
ժ. 13:00-14:00 - սպորտային խաղեր եւ առողջ ապրելակերպի քարոզչություն
ժ. 14:00-15:00 - ուսուցողական ճանաչողական խաղեր
ժ. 15:00-16:30 - փողային նվագախմբերի շքերթ եւ շարանցում (դեֆիլյե)
ժ. 16:30-18:00 - համերգային ծրագիր

Ժ. 11:00-23:00 - Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կներկայանան Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները, այդ թվում՝ Epicure, Second Floor, Paparazzi, Yar, Kond House: 

Ժ. 12:00-17:00 - Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի ՀՀ մարզերի կոլորիտը: 

Ժ. 14:00-ից Հովհ. Շիրազի տուն-թանգարանի բակում՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ, տեղի կունենա հանրային քննարկում «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայով:

Ժ. 14:00-ին - «Հոկտեմբեր» կինոթատրոնում առաջին անգամ կցուցադրվի ռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ սպասելիքներ» վավերագրական ֆիլմը

Ժ. 12:00-17:00 - Աբովյան փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի Շիրակի մարզի կոլորիտը:

Ժ. 09:00-20:00 - Հովհ. Շիրազի տուն-թանգարանի մուտքը կլինի անվճար։ 

ժ. 16:00-ից- Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում՝ «Անկախության գեղեցկությունը» ցուցահանդեսի բացում: Մասնակցելու են երկու տասնյակից ավելի արվեստագետներ մոտ հարյուր աշխատանքներով: Մուտքը կլինի անվճար։

Ժ. 09:00-20:00 - Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան մուտքը կլինի անվճար։

Ժ. 09:00-20:00 - Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան մուտքը կլինի անվճար։

Ժ. 11:00-23:00 – Կենտրոնական զբոսայգում Էլեկտրոնային երաժշտություն

Ժ. 11:30-18:30 - Ռիժկովի փողոց, ջազ համերգ:

Ժ. 13:00-18:45 - Գորկու եւ Աբովյան փողոցների խաչմերուկում փոփ համերգ

Ժ. 11:00 - 23:00 - Կենտրոնական այգի, Վինիլ բեմ

Ժ. 19:00 - 23:00 – Վարդանանց հրապարակ, գալա համերգ: Ելույթ կունենան հայկական եւ արտասահմանյան խմբեր՝ Supacooks (Հայաստան), Dole & Kom (Գերմանիա), Capital Cities (ԱՄՆ)

ԵՐԵՎԱՆ

Երեւանի որոշ վարչական շրջաններում Անկախության օրվան նվիրված միջոցառումներ չեն լինելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ՝ զրուցելով գրեթե բոլոր վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների հետ:

Էրեբունի վարչական շրջանի կայարանամերձ հրապարակում համերգային ծրագիր է նախատեսված ժ. 18:30-ին:

Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում նախատեսված է համերգային ծրագիր՝ ժամը 19:00-ին: Վարչական շրջանի աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ լինելու են նաեւ հայտնի երգիչ երգչուհիներ, սակայն անուններ չտվեցին՝ նշելով, որ դեռեւս քննարկման փուլում է:

Նոր Նորք վարչական շրջանում նույնպես համերգային ծրագիր է նախատեսված: Այն տեղի է ունենալու Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, ժամը 19:00-ին:

Ավան վարչական շրջանում Անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ նախատեսված չեն:

Աջափնյակ վարչական շրջանում նախատեսված է համերգ, որի ժամանակ ելույթ կունենան Ելենա Երեւանցին, Արամ Մովսիսյանը, Լայանան, Հասմիկ Բալասանյանը, Լուսինե Մկրտչյանը, Արման Առաքելյանը եւ «Անի-Արմ», «Վանք», «Զարթոնք», «Վարք հայոց» պարային համույթները: Համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին՝ Հալաբյան 53 շենքի հարակից պուրակում:

Արաբկիր վարչական շրջանում ժամը 12:00-ին տեղի կունենա տոնական միջոցառում: Միջոցառումը տեղի կունենա Արաբկիրի եկեղեցու բակում: 

Նորք-Մարաշ վարչական շրջանում միջոցառումներ չեն լինելու:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ժամը 13:00-ին՝ ռուսական եկեղեցու հարեւանությամբ նախատեսված է տոնական միջոցառում:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսված է համերգ: Այն տեղի կունենա Երիտասարդական զբոսայգու բեմահարթակում՝ ժամը 19:00-ին: Վարչական շրջանի աշխատակազմի փոխանցմամբ միջոցառմանը հայտնի երգիչ երգչուհիներ են լինելու, սակայն անուններ չնշեցին, թե ովքեր:

Կենտրոն վարչական շրջանում՝ Կարապի լճի հարակից տարածքում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք: Տարբեր հեղինակներ ներկայացնելու են իրենց ձեռքի աշխատանքը: Համերգային ծրագիր նախատեսված չէ: Իսկ ցուցահանդես-վաճառքը սկսվելու է ժամը 11:00-ից եւ տեւելու է մինչեւ ժամը 20:00-ն:

Դավթաշեն վարչական շրջանում՝ ժամը 18:00-ին տեղի է ունենալու տոնախմբություն: Միջոցառումը տեղի կունենա Դավթաշենի Կենտրոնական այգում: 

Նուբարաշեն վարչական շրջանում նախատեսված է համերգ: Այն կմեկնարկի ժամը 17:30-ին Նուբարաշենի կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում: 

ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով պետական բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ: Գյումրու համայնքային բյուջեից որեւէ լումա չի ծախսվել: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2018-ին Սարդարապատի միջոցառման համար նախատեսված միջոցներից միայն հրապարակում գալա համերգի համար ծախսված գումարը կազմել էր 425 մլն դրամ:

Տպել
4063 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)