Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը՝ խորհրդի նախագահ Արա Շիրինյանի անունից հրապարակել է Լոս Անջելեսում գործող ARTN հեռուստաընկերության նախագահ և սեփականատեր Ռոբերտ Օղլաղչյանի կողմից Հանրային հեռուստաընկերությանը ներկայացված մեղադրանքներին պատասխան: Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.

Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում վերահեռարձակվում է «ՊանԱրմ ինք» ընկերության միջոցով։ Վերահեռարձակման իրավունքի տրամադրումը ոլորտը կարգավորող իրավական ակտերով մրցույթ անցկացնելու պահանջ չի նախատեսում, հետևաբար Հանրային հեռուստաընկերությունն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք։
Այդուհանդերձ, 2019 թ․հունիսին Խորհրդի նախագահը մամուլում բազմիցս հայտնել է ԱՄՆ-ում Առաջին ալիքի վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին։ Դրանից հետո երեք ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը չի ստացել ոչ մի առաջարկ ARTN կամ որևէ այլ ընկերությունից։ Խորհուրդը զուգահեռաբար անցկացրել է մասնավոր հարցումներ և հեռակա ուսումնասիրություն Լոս Անջելեսում հնարավոր գործընկեր գտնելու նպատակով, բայց համոզվել է, որ տեղի հայկական հեռուստաշուկայում տիրող անառողջ մրցակցությունը լայն ընտրության հնարավորություն չի տալիս։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՊանԱրմ ինք» ընկերությունը․
- 2014-2019 թթ․կատարել է Վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները,
- ամերիկյան Spectrum ընկերության հետ համագործակցության արդյունքում մեծացրել է հեռարձակման գոտին՝ Առաջին ալիքն ավելի հասանելի դարձնելով ԱՄՆ հայ հեռուստադիտողին,
- 2014 թվականից Հարավային Կալիֆորնիայի հայ հեռուստադիտողների համար Առաջին ալիքը հասանելի է դարձրել անվճար հիմունքներով,
- Հանրային հեռուստաընկերության պահանջով ընդունել է գովազդի տևողության սահմանափակումները, վերահեռարձակման տեխնիկական նոր պահանջները և պայմանները,
- բարձրացրել է Վերահեռարձակման իրավունքի տրամադրման դիմաց վճարվող գինը տարեկան 30․000 ԱՄՆ դոլարից մինչև 48․000 դոլար՝
Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը համաձայնություն է տվել հեռուստաընկերության Գործադիր տնօրենին «ՊանԱրմ ինք» ընկերության հետ ևս 5 տարի ժամկետով վերակնքելու Վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագիրը։
Հարկ է նշել նաև, որ վերահեռարձակման իրավունք ստացած ընկերությունը, բացի տարեկան 48․000 դոլար վճարից, հոգում է Պայմանագրից բխող ծառայության մատուցման բոլոր ծախսերը, այն է՝ ամերիկյան կաբելային ընկերությունների և վերգետնյա հեռարձակողների միջոցով Առաջին ալիքի հաղորդումների տարածումը, իր աշխատողների վարձատրությունը և այլն։ Այդ ծախսերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են վերահեռարձակման իրավունքի (լիցենզիայի) համար վճարվող գումարը, «Պան Արմ ինք» ընկերությունը փոխհատուցում է Առաջին ալիքի ծրագրում գովազդ տեղադրելով և կրում է բոլոր ռիսկերը դրանք չփոխհատուցելու պարագայում, ինչը աշխարհում ընդունված պրակտիկա է։
Եւ չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ հաշվի առնելով հայ հանրության արդեն բորբոքված սպասելիքները՝ Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը ընդունում է պարոն Օղլաղչյանի ժամկետանց առաջարկը և պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերության հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նույն պայմաններով, ինչ «ՊանԱրմ ինք» ընկերության հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսված վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչև 1 մլն դոլար, ինչը 5 տարվա համար կազմում է 5 մլն դոլար, ինչպես և խոստացել է պարոն Օղլաղչյանը:
Հասկանալով առաջարկի բիզնես ռիսկերը՝ Հանրային հեռուստաընկերությունը բանակցելու է «ՊանԱրմ ինք» ընկերության հետ պայմանագրի հնարավոր չեղարկման հետևանքների շուրջ: Ուստիև սպասում ենք Ռոբերտ Օղլաղչյանի գրավոր արձագանքին:
Պարոն Օղլաղչյանը ասուլիսում նշում էր նաև «Գլոբքաստ» ընկերության անունը, որն իբրև թե 2013 թվականից փակվել է և այլևս գոյություն չունի, բայց որի հետ կնքված պայմանագրով Հանրայինն իրականացնում է իր արբանյակային հեռարձակումը։ Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Գլոբքաստ Ֆրանս ընկերությունը շարունակում է գործել և այսօր էլ ապահովում է Հանրայինի արբանյակային սփռումը։ 2015 թվականին տեխնիկական որակի բարելավման և ֆինանսական տնտեսման նպատակով Հանրայինը փոփոխել է իր արբանյակային հեռարձակման սխեման և Գլոբքաստ ընկերության հետ կնքված պայմանագրում կատարվել է փոփոխություն․ վերջինս Առաջին ալիքի հաղորդումները Հյուսիսային Ամերիկայում սկսել է հեռարձակել Galaxy 19 արբանյակով:
Անհրաժեշտության դեպքում, որպես «կոռուպցիոն բացահայտման» հերքում, կարող ենք ներկայացնել «Գլոբքաստ Ֆրանս» ընկերության հետ Հանրայինի համագործակցությունը հավաստող նամակը ֆրանսիական ընկերությունից՝ ստորագրված 2019 թ.փետրվարին։
Հանրային հեռուստաընկերության շուրջ հասարակական հետաքրքրությունը և թափանցիկության պահանջները հասկանալի են և ողջունելի։ Սակայն այդ պահանջները պետք է հիմնված լինեն առողջ փաստարկների, այլ ոչ թե մանիպուլյատիվ հայտարարությունների վրա:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ՝
Արա Շիրինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4596 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե