Ի՞նչ կհետեվի ուլտիմատումին. ՍԻՄ-ին նստեցնում էին ասեղի վրա

20/09/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 20-ի համարում

Այսօր լրանում է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի ուլտիմատումի ժամկետը։ Եւ եթե ՍԻՄ փոխնախագահ, «Իրավունք» շաբաթաթերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը հրաժարական չտա, ՍԻՄ նախագահության նախկին անդամները, որոնք իրենց համարում են նաեւ ներկա անդամներ, քանզի չեն ընդունում ՍԻՄ համաժողովում ընտրված նոր նախագահության լեգիտիմությունը, թույլ չեն տալու, որ Հրանտ Խաչատրյանը իրականացնի իր սպառնալիքը եւ հեռանա կուսակցությունից ու քաղաքականությունից։ «Մենք հեռանալու խնդիր չունենք. պետք է հեռանան hուդաները։ ՍԻՄ նորընտիր նախագահությունը լեգիտիմ չէ, որովհետեւ ընտրվել է կանոնակարգային խախտումներով, ուստի այդ սամոզվանեցները որեւէ իրավասություն չունեն։

ՍԻՄ լեգիտիմ նախագահությունը անմիջապես նախագահության նիստ է գումարելու եւ Հայկ Բաբուխանյանի ու Գեղամ Գրիգորյանի՝ այդ hուդաների, որոնք դավաճանել են կուսակցությանն ու նրա նախագահ Հրանտ Խաչատրյանին, անդամությունը կուսակցությանը կրկին կկասեցվի։ Մենք չենք պատրաստվում սպասել Բաբուխանյանի բարոյական զարթոնքին, որ նրա մեջ խիղճը զարթնի, եւ նա ինքնակամ հրաժարական կտա։ Փաստն այն է, որ երբ կուսակցության նախագահն ու նախագահության որոշ անդամներ փորձեցինք պարզել, թե ո՞ւր են կորել հսկայական գումարները, կուսակցության դեմ անմիջապես իրականացվեց հատուկ օպերացիա՝ հեղաշրջման նպատակով։ Մենք կուսակցություն չենք ստեղծել, որ ինչ-որ մեկը փորձի փողով կուսակցության քաղաքական կուրս փոխել»,- ասում է ՍԻՄ նախագահության անդամ Կարեն Վարդանյանը։

Եւ ընդհանրապես, Կարեն Վարդանյանի ու Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները բավականին ուշագրավ դրվագներ էին պատմում Հայկ Բաբուխանյանի բիզնեսներից ու ստվերային ֆինանսական գործունեությունից, ինչի մասին ՍԻՄ նախագահն ու նախագահության մի քանի անդամներ իմացել են շատ ուշ ու երբ փորձել են այդ ամենը կանխել, հանդիպել են Բաբուխանյանի կատաղի դիմադրությանն ու լայնածավալ հակահարձակմանը։

«Այս պրոցեսները իրականում սկսվել էին դեռ փետրվար ամսից, երբ ուղղորդված քաղաքական գովազդների  եւ նյութերի միջոցով, օրինակ՝ Արտաշես Գեղամյանի կամ Արթուր Բաղդասարյանի, թերթի որակն ակնհայտորեն ընկնում էր, թերթը կորցնում էր իր սեփական դեմքը՝ նստելով, այսպես կոչված, ֆինանսական ասեղի վրա։ Դա նարկոմանիայի նման բան էր դառնում, եւ արդեն իսկ պարզ էր, որ քաղաքական այդ գովազդները ազդելու էին թերթի անկախության վրա։ Մեր նպատակը մեկն էր. ժամանակավորապես կասեցնելով Բաբուխանյանի եւ Գեղամ Գրիգորյանի անդամությունը ՍԻՄ-ին` ներքին հետաքննություն սկսել՝ պարզելու համար  ֆինանսական լուրջ խախտումները, մինչդեռ բոլորը տեսան, թե ի՞նչ դիմադրության հանդիպեց մեր փորձը։ Հայկ Բաբուխանյանն ու Գեղամ Գրիգորյանը ՍԻՄ-ի հետ անհամատեղելի մարդիկ են, եւ եթե Հուդայի որակներով մարդիկ գտնվում են ամենախոշոր թերթի գլխին, դա արդեն հասարակության համար է դառնում վտանգավոր, որովհետեւ նման մարդիկ կարող են ապակողմնորոշել հասարակությանը»,- ասում է Կարեն Վարդանյանը։

Ի դեպ, ՍԻՄ նախագահի կողմնակիցները գրեթե վստահ են, որ Սերժ Սարգսյանին ուղղված Բաբուխանյանի բաց նամակը եւս հեղաշրջման օպերացիայի մի դետալ է, որպեսզի կուսակցության համաժողովում Բաբուխանյանը կարողանա ներկայանալ որպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարի մարտիկ, որին հալածում են սեփական կուսակցության վերնախավում: «Այդ նամակի հրապարակումը համաժողովի նախօրյակին նույնպես ծրագրված էր՝ հալածյալի լուսապսակ հագնելու եւ համաժողովի պատվիրակներին մոլորության մեջ գցելու համար։ Այդ ամենը մեզ համար պարզ ու հասկանալի է, եւ մենք թույլ չենք տալու, որ դավաճանները ավարտին հասցնեն հեղաշրջման իրենց ծրագիրը»,- պնդում է այն Վարդանյանը, որին բաբուխանյանականները համարում են Սերժ Սարգսյանի դրածոն ՍԻՄ-ում։

Մինչդեռ, ՊՆախարարի դրածոյի մասով ՍԻՄ-ում այլ կարծիք եւս կա. մասնավորապես, ՍԻՄ նախագահի կողմնակիցները խորհուրդ են տալիս նայել, թե ովքե՞ր են Բաբուխանյանի ամենամտերիմ ընկերները, ու շատ բան պարզ կդառնա։ Իսկ Բաբուխանյանի ընկերները, ըստ ՍԻՄ որոշ անդամների, «ԱՄ» անդամ Գագիկ Կոստանդյանն է եւ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանը (Մալաթիայի Սամոն), որոնք երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ։ Ինչեւէ, հրանտականները որոշել են չզիջել, որովհետեւ ՍԻՄ նախագահության անդամ Կարեն Վարդանյանը վստահ է, որ ՍԻՄ-ը պառակտվում է հատուկ պատվերով՝ օգտագործելով իրենց կուսակցության ամենաթույլ էլեմենտներին:

«Հայտնի ճշմարտություն է, որ կուսակցությունները քանդելու ժամանակ քանդողները հենվում են ամենաթույլ էլեմենտների վրա, որոնք կա՛մ գործակալ են, կա՛մ ինքնասիրահարված, կա՛մ էլ հուդաներ։ Փորձ է արվում ՍԻՄ-ը քանդել՝ հենվելով նման որակի մարդկանց վրա, եւ դա մենք կանխելու ենք»,- պաշտոնապես հայտարարում է Կարեն Վարդանյանը։ Այսպիսով, ՍԻՄ-ում կրքերը նոր բովանդակություն են ստանում։ Այնպես որ, չի բացառվում` առաջիկայում կուսակցության գրասենյակի շենքում գործի 2 ՍԻՄ կուսակցություն՝ մեկը Հրանտ Խաչատրյանի նախագահությամբ, մյուսը՝ Հայկ Բաբուխանյանի։ Իհարկե, Կարեն Վարդանյանը վստահ է, որ եթե կուսակցության հարցը հասնի անգամ դատարան, առանձնապես ողբերգություն չի լինի, եւ իրենք կկարողանան ապացուցել, թե ո՞ւմ է պատկանում ՍԻՄ-ը։ Ողբերգություն չէ նաեւ այն, որ կուսակցության կնիքը Հայկ Բաբուխանյանի մոտ է:

«Թող կնիքը պահի իր մոտ, եթե այն իրեն պետք է։ Նոր կնիք պատվիրելը ընդամենը 12 հազար դրամի գործ է»,- տեղեկացնում է Վարդանյանը։ Ինչ վերաբերում է «Իրավունք» թերթի խմբագրակազմին եւ խմբագիր Հովհաննես Գալաջյանին, որը Բաբուխանյանի դասարանցին է, ապա Կարեն Վարդանյանն ու մնացածներն այն կարծիքին են, որ Հայկը կարողացել է հիպնոսի ենթարկել նաեւ իր մղումներում իսկապես ազնիվ այդ տղային։ Համենայնդեպս, թերթի խմբագրակազմը բաց նամակ է ուղղել ՍԻՄ նախագահին, որտեղ իր զորակցությունն է հայտնում Հայկ Բաբուխանյանին։ Ավելին, թերթի 6 լրագրողներ՝ Գալաջյանի հետ միասին, պատրաստ են հեռանալ, եթե ՍԻՄ-ում Հայկ Բաբուխանյանին հանգիստ չթողնեն։ Իսկ «Իրավունքը», ինչպես հայտնի է, պահում է մի ամբողջ կուսակցություն։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1427 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց