Երևան
12 °C
Հոկտեմբերի 6-9-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը։ Այն հյուրընկալվում է Հայաստանում կառավարության եւ մի շարք ՏՏ կազմակերպությունների աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Հայաստանում անցկացվող 23-րդ համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Այս տարի համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։ Թեման ընտրվել է դեռեւս հայտը ներկայացնելիս՝ 2014 թվականին: Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա: Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ Բանախոսների թվում են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գործարար Ալեքսիս Օհանյանը, ՌԴ հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը եւ մի շարք այլ համաշխարհային փորձագետներ: Իր մակարդակով սա առաջին համաշխարհային ՏՏ համաժողովն է, որը տեղի է ունենալու Հայաստանում: Հաշվի առնելով նաեւ այն ձգտումները, որը Հայաստանի կառավարությունը դրել է իր առաջ՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր՝ սա լավ հնարավորություն է թե՛ կապեր հաստատելու, թե՛ գործընկերներ ձեռք բերելու եւ թե՛ Հայաստանում իրականացվող աշխատանքները ներկայացնելու համար: Այսպիսի միջոցառումների ժամանակ ՏՏ ոլորտի աշխարհի ամենախոշոր ընկերությունները, ինչպիսիք են «Գուգլ»-ը, «Ֆեյսբուք»-ը, «Մայքրոսոֆթ»-ը, ունենում են իրենց ներկայացուցիչները:
ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ աշխարհում կա միջազգային մակարդակի մի քանի ֆորում, որոնք լուրջ ներկայացվածություն են ունենում եւ դրանցից մեկն էլ հենց WCIT-ն է:
Ինչ կտա համաժողովը Հայաստանին. Մարտիրոսյանը կարծում է՝ միայն այն, որ նմանատիպ հեղինակավոր համաժողով է անցկացվում, արդեն իսկ երկրի իմիջի համար կարեւոր է. «Կարծում եմ՝ շատ բաներ կախված են արդեն Հայաստանից եւ ՀՀ ՏՏ համայնքից: Լուրջ կազմակերպությունների թոփ մենեջմենթն է գալիս: Նմանատիպ ֆորումներում պետք չէ սպասել, որ ինչ-որ ֆանտաստիկ հայտարարություններ կլինեն, քանի որ սովորաբար շատ մեծ կազմակերպությունները պահում են նմանատիպ մեդիաիրադարձություններն իրենց սեփական, անհատական կոնֆերանսների համար: Բայց այստեղ ավելի կարեւոր է շփումն ու ներկայացվածությունը: Եթե այդ առիթն օգտագործվի ու կապեր հաստատվեն հենց այդ կազմակերպությունների հետ, դա բնականաբար մեծ ներդրում կարող է լինել ապագայում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում: Այսօր եթե խոսում ենք խոշորագույն կազմակերպությունների մասին, ինչպիսին օրինակ՝ «Գուգլ»-ն է կամ «Ֆեյսբուք»-ը, այստեղ կարեւոր է նաեւ հասկանալ, որ այս կազմակերպություններն իրենց մասշտաբով կարելի է համեմատել նույնիսկ պետությունների հետ: Նրանց ներազդեցությունը մեծ է տնտեսության մեջ, տեղակատվական հոսքերի վրա եւ այլն: Կարեւոր է այստեղ նաեւ պետության՝ նրանց հետ կապերի հաստատումը, որը թույլ կտա Հայաստանին ներկայացված լինել տարբեր գործառույթներում: Գիտեք՝ շատ խոշոր պրոցեսներում Հայաստանը չկա, ինչպես օրինակ՝ «Յութուբ»-ի հայաֆիկացման հարցն է, որը բարձրացվել էր: Այստեղ վճարային համակարգերից «Փեյփալ»-ը չի աշխատում: Սա կարեւոր պահ է, որ երկիրը կարողանա երկկողմանի հարաբերություններ հաստատել այդ խոշոր կազմակերպությունների հետ»:
Խոսելով միջոցառման գրավչության եւ զբոսաշրջիկների այցելությունների մասին՝ Մարտիրոսյանն ասաց. «Չմոռանանք, որ սա շատ թանկ միջոցառում է: Շատ քիչ մարդ կարող է գալ այստեղ՝ մասնակցելու, քանի որ տոմսերը թանկ արժեն համեմատաբար: Հայտնի դիջեյի համերգ է լինելու հրապարակում: Հայաստանի անունն արծարծվելու է՝ որպես զարգացող երկրի: Այսինքն՝ այստեղ ոչ թե մարդիկ հիմնականում համաժողովի համար են գալու, այլ համաժողովի միջոցով ապագայում ավելի շատ են սկսելու այստեղ այցելել, եւ այս առումով սա կարելի է համարել ապագայի ներդրում: Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանում անընդհատ նմանատիպ միջոցառումներ լինեն, որովհետեւ միանգամյա ոչ մի միջոցառում ազդեցություն չի ունենում: Դրա համար լուրջ կազմակերպչական թիմեր են պետք: Պետք է Հայաստանն ընկալվի վայր, որտեղ հնարավոր է այս կարգի միջոցառումներ անցկացնել: Մենք շատ լուրջ խնդիր ունենք. չունենք վայր, որտեղ հնարավոր է նմանատիպ ֆորումներ անցկացնել: Համալիրում կարող ես 1-2 անգամ կազմակերպել այսպիսի ֆորումներ, բայց մենք չունենք միջոցառումների ժամանակակից կենտրոն: Սա կոնցեպտուալ լուրջ խնդիր է Հայաստանի համար»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանն էլ մեր զրույցում նշեց մի քանի կետ՝ խոսելով, թե համաժողովն ինչ է տալու Հայաստանին.
«Առաջինը՝ սա ցույց է տալու Հայաստանի մեծ հնարավորությունը նմանատիպ միջոցառում ե՛ւ կազմակերպելու, ե՛ւ անցկացնելու, ե՛ւ Հայաստանի ներուժը ներկայացնելու համաշխարհային կազմակերպություններին: Շատ-շատ ներկայացուցիչներ են լինելու այդ համաժողովի ժամանակ: Այսինքն՝ Հայաստանը՝ որպես կենտրոն, ներկայացնելու հնարավորություն է, ինչը շատ կարեւոր է:
Երկրորդը՝ այն կազմակերպությունները, որոնք հայկական են եւ Հայաստանում են գործում, ցույց են տալիս իրենց արտադրանքը, իրենց հնարավորությունները եւ այն ներուժը, որն իրենք ունեն, որպեսզի գտնեն իրենց գործընկեր: Սա շատ մեծ հնարավորություն է, քանի որ նմանատիպ մարդկանց մի տեղ տեսնելը շատ դժվար է, եւ հիմա նրանք գալիս են Հայաստան:
Երրորդը՝ մեզ մոտ կան մեծ քանակությամբ ստարտափներ, որոնք ունեն շատ լավ լուծումներ, ու դա կարող է բերել ներդրողների ու շուկայի մասնագետների հետ համագործակցության:
Սա ունի նաեւ կողմնակի առավելություններ. 2000-ից ավելի մարդիկ են գալու ու այդ մարդկանց շուրջ էլի մարդիկ են գալու, բավականին երկար ժամանակ Հայաստանում են լինելու, ծանոթանալու են մեր երկրին: Սա մեծ հնարավորություն է տալիս աշխարհին՝ Հայաստանին ծանոթանալու համար: Բոլոր տեղերից գալու են մարդիկ, որոնք հետեւելու են այս ամենին»,- ասաց փոխնախարարը:
Վարդանյանի խոսքով՝ սրանից բացի նախարարությունը նաեւ նախարարական կլոր-սեղան է անելու. «20-ից ավելի երկրների նախարարներ են գալու Հայաստան, եւ լինելու է կլո սեղան, որտեղ արդեն նախարարական մակարդակով ներկայացվելու են մեր հնարավորությունները, կքննարկվեն համագործակցության տարբեր շրջանակներ: Այսինքն՝ ստրատեգիկ հանդիպում է լինելու»:
Փոխնախարարը նշեց, որ կազմակերպիչը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է հոգում ֆինանսական հարցերը. «Կառավարությունն այստեղ ավելի շատ աջակցում է»:
Վարդանյանը վստահ է՝ այս համաժողովը կնպաստի ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը: Նրա խոսքով՝ նախարարությունը ցանկանում է, որ Հայաստանը տարբեր տեխնոլոգիական ցուցահանդեսների եւ ֆորումների ժամանակ ներգրավված լինի: «Մեկ ուրիշ ուղղություն կա, որն էլի կարեւորում ենք. WCIT-ը միջազգային ֆորում է, որն ամեն տարի մի երկրում է անցնում: Մենք ունենք մեր հայկական ֆորումները, որոնք արդեն քիչ-քիչ անուն են ձեռք բերում, օրինակ՝ «Ինժեներական շաբաթ»-ը: Այդ միջոցառման ժամանակ 20-25 երկրից մարդիկ էին եկել, պլանավորում ենք դա ամեն տարի անցկացնել եւ ընդլայնել, որ ավելի շատ երկրներ գան: Դա կստացվի զուտ հայկական միջոցառում, որը կներկայացնի Հայաստանը, Հայաստանի հնարավորությունները»:
WCIT 2019-ի ՏՏ համաշխարհային համաժողովի հանրային կապերի պատասխանատու Արմինե Ուդումյանը մեր զրույցում ասաց, որ հրավեր ստացած անձինք կա՛մ բանախոսներ են, կա՛մ նախարարական կոմիտեի մասնակիցներ, կա՛մ տոմս են գնել եւ եկել կա՛մ էլ ընկերությունների ներկայացուցիչներ են լինելու, որոնք տաղավար ունեն եւ իրենց արտադրանքն են ներկայացնելու:
Նշենք, որ ամիսներ առաջ մամուլում շրջանառվում էր, որ համաժողովին՝ որպես բանախոս, ներկա կլինեն նաեւ «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, «Մայքրոսոֆթ»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: Ուդումյանն ասաց, որ նշված անձանցից բանակցություններ են վարել միայն Օբամայի գրասենյակի հետ, սակայն դեռեւս հայտարարություն չունեն անելու թեմայի վերաբերյալ:
Ուդումյանի խոսքով՝ ե՛ւ ՀՀ կառավարությունը, ե՛ւ ԱՏՁՄ-ն, ե՛ւ ՀՀ ՏՏ ամբողջ համայնքն ամեն ինչ փորձում են անել, որ Հայաստանը շատ մեծ ուշադրություն գրավի ե՛ւ ՏՏ աշխարհի համար, ե՛ւ ընդհանրապես՝ աշխարհի համար՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած էկոհամակարգ ունեցող երկիր. «Դա այսօր արդեն մենք՝ կազմակերպիչներս, նկատում ենք՝ ե՛ւ միջազգային մեդիայի ուշադրությունից, որոնք բոլորը փորձում են հավատարմագրեր ստանալ կամ դիմում են հավատարմագրերի համար, ե՛ւ այն հանգամանքից, որ զանազան փոքր կազմակերպություններ փորձում են բանախոսներ առաջարկել՝ տարբեր պանելային քննարկումներում ներկայանալու համար, ե՛ւ հնարավոր գործընկերային հարաբերություններ ստեղծելու առաջարկներից: Փոխադարձ կապեր ստեղծելու հնարավորություն է սա: Միջոցառման ժամանակ արդեն շատ ընկերություններ, իմանալով, թե ովքեր են գալու, փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հանդիպումների համար, համագործակցության եզրեր գտնել»:
Ուդումյանը նշեց, որ համաժողովի Հայաստանում անցկացվելը չի նվազեցրել համաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող մարդկանց թիվը. «Պատկերը ճիշտ հակառակն է՝ բազմաթիվ առումներով: Կազմակերպչական թիմն ի սկզբանե նպատակ էր դրել, որ Հայաստանում անցկավող WCIT-ը պիտի լինի ամենահիշարժանը կամ ամենահիշարժաններից մեկը: Եթե գիտեք, պատմության մեջ շատ բաներ են եղել, որ առաջին անգամ ՀՀ-ում են տեղի ունեցել: Սա շատ մեծ ուշադրություն է գրավել ՀՀ-ի եւ ՏՏ-ի նկատմամբ: Մարդիկ, որոնք այլ հավասար պայմաններում գուցե այլ երկիր գնալու մտադրություն չունենային՝ իմանալով, որ ՀՀ-ում նման հետաքրքիր համաժողով է տեղի ունենալու, ավելի հաճույքով են գալիս մասնակցելու: Նման մեծաթիվ վերնախավ գուցե եւ դժվար է հիշել, թե էլ որ WCIT-ին են մասնակցել»,- եզրափակեց Ուդումյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT