Երևան
17 °C
Օրեր առաջ կայքերից մեկում հրապարակված տեսանյութը, որտեղ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները միջոցառում են անցկացնում, բուռն քննարկումների առիթ դարձավ: Նշվում էր, որ այդ փակ խնջույքին մասնակցել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, սատանիստական աղանդի անդամներ: Կայքը, հղում անելով իր աղբյուրին, մանրամասնում էր, որ խնջույքն անցկացվել է ռեկտորի հովանու ներքո, որտեղ փորձ է արվում քարոզչություն կատարել ԼԳԲՏ անձանց, սատանիստական ուղղվածության ինչ-որ խմբերի մասով:
Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ կոնսերվատորիայի ռեկտորն այս ամենն իր դեմ ուղղված դիտավորյալ վարկաբեկում եւ զրպարտություն անվանեց եւ նշեց, որ տեղի է ունեցել միջոցառում, այլ ոչ թե խնջույք: «Կան երաժշտական, երիտասարդական միջոցառումներ, որոնք տարբեր են ավանդական միջոցառումներից եւ դրանք երիտասարդական տարիքի դրսեւորումներ են»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը:
Միջոցառումը նախաձեռնել է Ad Libitum ազատ արվեստակիրների ուսանողական-մշակութային նախաձեռնության ղեկավար Հայկ Մակիյանը, որը բանավոր պայմանավորվածություն է ունեցել ռեկտորի հետ: Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ այս երեկոյին նախորդել են թվով 30 հաջողված միջոցառումներ: Այն ներկայացվել է՝ որպես էլեկտրոնային եւ ավանդական երաժշտության սինթեզ: Երեկոն տեղի է ունեցել նկուղում, որը բարեկարգ վիճակի է բերվել Ad libitum-ի շնորհիվ: Այնտեղ նույնիսկ դասընթացներ են անցկացվում:
Ռեկտորը պարզաբանեց, որ միջոցառումը սկսել է ժամը 20:00-ին եւ 22:00-ը չեղած՝ դադարեցվել իր հորդորով: Դադարեցնելու պատճառների մասին նշեց, որ ուսխորհրդի անդամներն են ահազանգել, որ մուտք են գործում տարօրինակ արտաքինով մարդիկ, զանգահարել է նաեւ դասախոսներից մեկը՝ նշելով, որ անհանգիստ է, որովհետեւ կոսներվատորիայում անպատշաճ վարք է դրսեւորվում եւ մասնակիցները անսթափ վիճակում են:
Ռեկտորը, սակայն, վստահեցրեց, որ երկար զրուցել է բոլորի հետ եւ նման բան չի եղել, մեղադրանքները չի ընդունում, սակայն իրականացման վայրի մասին դիրքորոշումն է փոխվել. «Ես իմ սխալն ընդունում եմ, որ կոնսերվատորիայի տարածքում նմանատիպ էլեկտրոնային երաժշտության միջոցառում, գուցեեւ պետք չէր կազմակերպել, սակայն միայն այսքանով»:
Ad Libitum նախաձեռնության ղեկավար Հայկ Մակիյանի խոսքով՝ առաջին անորոշությունը եւ անհանգստությունը առաջացավ այն բանից, որ մարդիկ ճիշտ պատկերացում չունեին. ստանդարտ համերգ չէր սպասվում: «Բուհը բացի ուսումնանական հաստատություն լինելուց, նաեւ նորարարության, փորձառության կենտրոն է, որտեղ սովորում են ստեղծագործ խառնվածքի տեր մարդիկ եւ դեմ չեն նոր համադրություններին»,-իր խոսքում նշեց Հայկ Մակիյանը:
Թեեւ ոչ մի անպատշաճ բան տեղի չի ունեցել, նախաձեռնության ղեկավարն ասաց, որ ինչպես բոլոր միջոցառումները, սա նույնպես բաց է եղել բոլոր ցանկացողների համար: Իրենց երեկոների ժամանակ կանոններ կան, որ խախտվելու դեպքում, դուրս կհրավիրվեն մասնակիցները: Օրինակ՝ այս անգամ ուսանողական խորհրդի անդամները նկատել են կոնսերվատորիայի տարածքում ծխող մարդու եւ համբուրվող զույգի, ինչը չի թույլատրվում:
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
© 2024 Հայկական ժամանակ