Սամվել Թոփալյանն առաջադրվել է կանադական կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում

Դերասան Սամվել Թոփալյանն առաջադրվել է կանադական Open World Toronto 2019 կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից: Նա թեկնածուների թվում հայտնվել է «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում իր դերի համար:

Լավագույնի կոչման համար Թոփալյանը 2 մրցակից ունի: Նրանք են՝ Ուգո Գարսիան «Տոնի» եւ Ուիլյամ Ռասը «Father» (հայրիկ) ֆիլմերում իրենց դերերի համար:

Սամվել Թոփալյանի՝ թեկնածուների թվում հայտնվելու մասին սոցցանցերում գրառում է կատարել ու դերասանին ոգեւորել  «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: Նա նաեւ կից լուսանկարներ է հրապարակել կինոփառատոնի պաշտոնական կայքից:

«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան կայացել է 2018թ. սեպտեմբերին: Թոփալյանն այնտեղ մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Արթուրին: Վերջինս հաջողակ ու խելացի փաստաբան է, որին հաջողվում է շահել մի շատ ազդեցիկ մարդու դեմ դատական գործ:

Open World Toronto 5-րդ միջազգային փառատոնի հմրցանակաբաշխությունը կկայանա նոյեմբերին:

Տպել
3324 դիտում

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է աշակերտի հարցերին. Երեւանում անցկացվում է կրթական համաժողով

Հայաստանի երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

«Nouvelles d’Arménie»-ի դեմ հարձակումը պայմանավորված է խմբագրի գործունեությամբ. ամսագրի հայաստանյան թղթակից

Կան մի շարք բացահայտված հանգամանքներ․ ՔԿ նախագահը՝ Վանեցյանի եւ Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործի մասին

Թղթային արխիվներն անցյալ կդառնան. Սարհատ Պետրոսյանը «Թայեքս»-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ավարտվել է․ ՔԿ նախագահ

ՀՖՖ-ն դեռ հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու չունի, իսկ Եվրո 2020-ի մյուս խաղին մնացել է 1 ամսից քիչ

Սեյրան Օհանյանը մի քանի օրով մեկնել է Գերմանիա՝ բուժման նպատակով

ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով եւ քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի․ Սասուն Խաչատրյան

Ի՞նչ նոր կարգավորումներ են նախատեսվում ՀՀ-ում ինտերնետ ծառայություններ մատուցողների համար. պարզաբանում

Երբ նպատակահարմար գտնեն ինձ ազատել, այն ժամանակ կխոսենք. ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյան

Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

Գեւորգ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ ՀՔԾ. Սասուն Խաչատրյան

Պետական գնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ ՄԻՊ-ի առաջարկներն ընդունվել են

Մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Անդրանիկ Քոչարյան

Ժողովուրդ ջան, մինչև ամսվա վերջը ցրտեր չունենք, դրա մասին անգամ չհիշեք. Գագիկ Սուրենյան

ՀԲ-ի կուտակած փորձն ու գիտելիքները բարձր են գնահատվում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից. փոխվարչապետ

«Վիճակը բավարար էր». Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

Հայաստանում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

Վիրավորում ստացած ոստիկանին «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան է հանձնվել