Ինչպես տեսնում եք՝ իմ հրաժարականի մասին լուրերն արդարացված չեն․ Դավիթ Տոնոյան

Ինչպես տեսնում եք՝ իմ հրաժարականի մասին լուրերն արդարացված չեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա հայտնեց, որ իր հրաժարականի մասին որեւէ խոսակցություն չի ունեցել վարչապետի հետ։ Ինչ վերաբերում է քննարկումներին, թե ինքը կարող է նշանակվել ԱԱԾ տնօրեն՝ Տոնոյանը քմծիծաղով արձագանքեց․ «Ես պաշտպանության նախարար եմ, ի՞նչ կապ ունի դա»։

Տոնոյանը վստահեցրեց, որ իր եւ Փաշինյանի միջեւ չեն կարող տարաձայնություններ լինել․ «Շատ սինխրոնիզացված եւ որպես կառավարության անդամ աշխատանք է ծավալվում»,- շեշտեց նախարարը։

Նա նշեց, որ ՊՆ-ում պաշտոնանկություններ չեն սպասվում։

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ Տոնոյանն ասաց, որ իրեն որոշակի տեղեկություններ հայտնի են, նախարարությունը դեռեւս տեղեկությունենրով է հագեցնում հանձնաժողովի աշխատանքը։ Նախարարն արդյունավետ գնահատեց ուսումնասիրությունների ընթացքը՝ նշելով, որ ստացած տեղեկությունները բավարար են լինելու եզրակացույթունների համար։

Իսկ Տոնոյանին դեռ չեն հրավիրել քննիչ հանձնաժողովի նիստերին։ Պատասխանելով հարցին, թե հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ՊՆ-ում պաշտոնանկություններ կլինե՞ն, Տոնոյանն ասաց, որ որոշումները կկայացվեն՝ արդյունքից ելնելով։ Տոնոյանը նկատեց՝ թեեւ աշխատանքների ընթացքում մտահոգություններ են առաջացել, բայց ցավոտ անակնկալներ չեն լինելու․

«Մտահոգիչ փաստերի վերաբերյալ՝ դեռ 2016 թվականից սկսած, նախաքննության մարմինները մեծածավալ աշխատանք են կատարել։ Ցավոտ անակնկալներ չեն լինելու»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին լուրերին՝ Տոնոյանն ասաց, որ երեկ ԱԱԽ նիստում նմանատիպ որեւէ խոսակցություն չի եղել։

Տոնոյանը կարծում է, որ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները անվտանգության առումով սպառնալիք չեն, քանի որ համակարգ է գործում։

«Տրամադրություններդ բա՛րձր, ամեն ինչ նորմալ է»,- եզրափակեց պաշտպանության նախարարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3654 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե