Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա բոլոր տոնակատարությունները կենտրոնանալու են Գյումրիում: Որոշումը վարչապետինն է, այն սիրով ընդունելը՝ Գյումրիինը: Տեւական ժամանակ, սակայն, չկար հստակություն, թե տոնակատարության շրջանակներում ովքեր եւ ինչեր են կազմակերպելու, ինչպես է անցկացվելու պատմական այդ օրը Գյումրիում: Քանի դեռ հանդիսության այդ մասը խմորման փուլում էր, Գյումրիում հայտնվեցին Անկախության տոնի ցուցապաստառները, որոնք միանգամից արժանացան գյումրեցիների քննադատությանը: Ինչպես հենասյուներին ամրացված մեծ պաստառները, այնպես էլ Ռիժկովի ճեմափողոցում շարվածները զայրացրել են գյումրեցիների մեծ մասին: Դրանք ուղղագրական կոպիտ սխալներով են արված, գյումրեցիները դրանք նաեւ անընթեռնելի եւ չափազանց տգեղ են համարում:Այն, որ պաստառներում առկա են ուղղագրական սխալներ տողադարձումներում, փաստ է: Հայոց լեզվի որեւէ մասնագետ չի կարող արդարացնել օրինակ հանրապետություն բառի հետեւյալ տողադարձումը՝  հանր-ապետ-ությ-ուն: Սա հայերենի ուղղագրության ոչ մի կանոնի չենթարկվող տողադարձում է: Նման եւ այլ սխալ ուղղագրությամբ պաստառները սփռված են Գյումրիում:Գյումրիում որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում պաստառների ո՛չ տպագրման, ո՛չ փակցման համար: Անկախության տոնի ամբողջ գործառույթը ՀՀ վարչապետի աշխատակազմինն է:

Ինչո՞ւ են պաստառներում առկա սխալ տողադարձումներ, եւ ո՞վ է տվել այդ պաստառների տպագրման համաձայնությունը: ՀԺ-ի հարցերին պատասխանել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Լուսինե Դայանը: Ասաց, եթե հաստատվել է, ուրեմն, ընդունելի տերբերակ է եղել: «Ուղղագրությունը տեսեք, քանի որ հաստատվել է, ու պարզ է՝ մի քանի մարդ է նայել, եւ ես հույս ունեմ, որ որեւէ մեկը չի կարծում, որ հայերենի ուղղագրությանը չեն տիրապետում այն մարդիկ, որոնք նայել, հաստատել են: Ուղղակի, դա ավելի շատ դիզայներական լուծում է, որովհետեւ եթե նկատել եք, որոշակի սիմետրիկություն կա: Ես կարող եմ ասել, որ զուտ էսթետիկ տեսանկյունից եթե հաստատվել է, ուրեմն, ընդունելի տարբերակ է եղել: Իհարկե, այնտեղ, չասեմ խնդիր, բայց, այո՛, նույն գծիկները չկան տողադարձերի։ Պաստառը  դիտարկվել է որպես ֆեստիվալային: 28-ի դեպքում 8 թիվը նուռի տեսքով է, էնտեղ կինոմատոգրաֆիայի կլորն է, կամ անիվն է, որը Գյումրին է ներկայացնում: Էդ բրենդինգն ավելի շատ երիտասարդական է, դե, միջոցառումն էլ որպես այդպիսին շատ թարմ է, ֆորմատով էլ մի քիչ ուրիշ, դրա համար էլ որոշեցինք, որ  մի քիչ, կոպիտ ասած, ստանդարտից դուրս լինի»,-ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը:

Նա որեւէ  խնդիր չի տեսնում պաստառներում: Միաժամանակ նշում է՝ քանի որ հեղինակն ինքը չէ, չի կարող առավել հանգամանալից պատասխանել հարցերին: Հստակ է մի բան. հեղինակը ներկայացրել է, վարչապետի աշխատակազմը՝ հաստատել: Պաստառների հեղինակն էլ «Ոսկե Ծիրան 2019» միջազգային կինոփառատոնի պաստառների հեղինակ Վիլյամ Կարապետյանն է:

Գիտե՞իք, որ Գյումրիում  նման դժգոհություններ կան՝ ուղղագրական սխալներով եւ անընթեռնելի պաստառների հետ կապված հարցին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը պատասխանեց՝ լսել ենք, բայց լավ կարծիքներ էլ ենք լսել: «Արձագանքն, իհարկե, միանշանակ չէր, ինչպես լինում է նման բոլոր բրենդինգների դեպքում: Քաղաքացու օրն էլ այդպիսի  խնդիր կար: Դիզայնն այնպիսի բան է, որ չի կարող բոլորի կողմից միանշանակ ընկալվել, հիմա նույն Երեւանում մարդիկ կան ասում էին՝ անընթեռնելի է ու չի հասկացվում, մարդիկ էլ կային, օրինակ, Գյումրիից էլ արձագանքներ էին հասել, որ շատ լավն է: Մեզ հասած տեղեկություններով՝ այնպես չի, էլի, որ մեծ մասն ասում է՝ շատ վատն է»:

Շատ լավի կամ շատ վատի արանքում ուղղագրությունը չի տեղավորվում: Եթե շատ վատ դիզայնով, բայց ճիշտ տողադարձումներով պաստառներ փակցվեին Գյումրիում, հավանաբար, դժգոհությունն այնքան մեծ չէր լինի, որքան հիմա է: Պատասխանատուն վստահեցնում է՝ առաջիկա օրերին քննարկում է կայանալու, որի ժամանակ էլ հստակեցվելու են ծագած բոլոր հարցերը:

Իսկ, ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 21-ին Գյումրիում լայնածավալ միջոցառումներ են անցկացվելու: Դրանք եւս կազմակերպել եւ իրականացնելու է վարչապետի աշխատակազմը: Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ իրենք զուտ խորհրդատվական գործառույթ ունեն այս անգամ: Ընդամենն ուղղորդում են, թե որ փողոցում ինչ կարելի է անել, եւ թե որ արտիստին, համույթին ու նվագախմբերին կարելի է հրավիրել:

Տոնական միջոցառումները մեկնարկելու են ժամը 11:00-ից: Գյումրու կենտրոնական զբոսայգում ժամը 11:00-ից մինչև 23:00-ն առանձին տաղավարներով ներկայանալու են Երևանում հայտնի բարերն ու սրճարանները: Այգին հետաքրքիր է լինելու հատկապես վինիլ և էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար:

Ժամը 12:00ից 17:00-ն Շահումյան փողոցում ցուցադրվելու են գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները: Նույն ժամից մինչեւ 23:00-ն Աբովյան փողոցում Գյումրու հայտնի ռեստորաններն ու սննդի կետերը ներկայանալու են առանձին տաղավարներով: «Իհարկե, լինելու է նաեւ մի փոքր ալկոհոլային տաղավար, որ Գյումրիինը չէ, Պռոշյանինն է, սակայն լինելու է նաեւ Գյումրու Գարեջրի գործարանը: Այսինքն՝ այն բոլոր տաղավարները, որոնք լինելու են սննդի հետ կապված, 99 տոկոսվ ներկայացնելու է Գյումրին»,-ասաց վարչապետի աշխատակազմի պատասխանատուն:

Ռուսթավելի փողոցում ՀՀ բոլոր մարզերն իրենց կոլորիտով ներկայանալու հնարավորություն են ունենալու: Ռուսթավելիից բացի, Շիրակի մարզն իր առանձին տաղավարներով կներկայանա նաեւ Աբովյան փողոցում:

Այդ օրը քաղաքի պատմական միջուկում, ինչպես նաեւ Դրամատիկական հրապարակում կհնչի ամենատարբեր ոճի երաժշտություն՝ դասականից մինչեւ ռոք: Հանրապետությունում հայտնի նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ, երաժիշտներ կմասնակցեն Անկախության տոնին: Վարդանանց հրապարակը կդառնա մանկական ավան, որտեղ փոքրիկները կնկարեն, կուրախանան:

«Փորձել ենք մաքսիմում ներգրավել Գյումրու արտիստներին, համույթներին ե՛ւ դասական հարթակի վրա, ե՛ւ ռոք ու ազգային երգ-երաժշտության հատվածում: Այսինքն՝ բոլոր այն բեմերում, որտեղ հնարավոր էր ներգարվել Գյումրին, արված է: Մշակութային տեսանկյունից մենք սերտ համագործակցում ենք քաղաքապետարանի մշակույթի բաժնի հետ, որ կարողանանք մաքսիմալ ապահովենք Գյումրու մասնակցությունը»,-օրակարգը ներկայացրեց Լուսինե Դայան:

«Հոկտեմբեր» կինոթատրոնում կցուցադրվի գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմը, Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացվի լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված է ՀՀ Անկախությանը: Շիրազի տուն-թանգարանում «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ հանրային քննարկում կկայանա՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ: Անկախության տոնակատարությունը Գյումրիում կեզրափակվի Վարդանանց հրապարակում կայանալիք գալա համերգով, որին կմասնակցեն «Supacooks»-ը (ՀՀ), «Dole & Kom»-ը (Գերմանիա) եւ «Capital Cities»-ը (ԱՄՆ):

Արդյո՞ք Երեւան-Գյումրի եւ հակառակ ուղղությամբ գնացքն արտահերթ չվերթ կիրականացնի եւ կեսգիշերն անց կմեկնի այնպես, ինչպես արվեց «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ: Հարցը հստակ պատասխան չունեցավ: Նման քննարկում եղել է, հստակեցում՝ ոչ: Առաջիկա օրերին պարզ կդառնա:

Գյումրին, անկախ ամեն ինչից, տոնին պատրաստվում է մեծ պատասխանատվությամբ: Փողոցաշինությունն ընթանում է լայն թափով, հյուրանոցների, հյուրատների եւ գիշերակացի բոլոր հնարավորություններն են համակարգված:

Տպել
4018 դիտում

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը