Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հրաժարվել է աշխարհի 2019թ. առաջնության եզրափակչին մասնակցելուց: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ պատճառն այն է, որ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, նա մրցման հետ անհամատեղելի վնասվածք է ստացել՝ կոտրել է կողոսկրը: Այսօր նա եզրափակչում պետք է աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկու համար պայքարեր Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւի դեմ:

Այսպիսով՝ Ալեքսանյանը բավարարվեց արծաթե մեդալով: Ամեն դեպքում նա Տոկիո 2020-ի ուղեգիր նվաճեց:

Մարզիկի վնասվածքի մասին հայտնի էր դարձել մինչեւ եզրափակիչը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը նշել էր, որ կողն է ցավեցրել, սակայն անհանգստանալու կարիք չկա: Նշում էր նաեւ, որ Ալեքսանյանը շատ է ցանկանում մասնակցել:

Այս մրցաշարից հետո նա բավական ժամանակ կունենա վերականգնվելու համար, քանի որ թեեւ 2020թ. Եվրոպայի առաջնություն դեռեւս կա, սակայն հաջորդ խոշոր մրցումը միեւնույն է օլիմպիական խաղերն են:

Աշխարհի առաջնություններում Ալեքսանյանն իր 3-րդ չեմպիոնությունը նվաճել էր 2017թ.՝ եզրափակչում հաղթելով նույն Եվլոեւին: 2018թ. աշխարհի առաջնությունում նա կիսաեզրափակչում պարտվել է նույնպես Եվլոեւին, որը հետագայում չեմպիոն դարձավ: Ինքն էլ բրոնզի համար գոտեմարտին չմասնակցեց վնասվածքի պատճառով:

Վաղը ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում բրոնզի համար կպայքարի Կարապետ Չալյանը (77 կգ): Նա նույնպես Տոկիո 2020-ի ուղեգիր է նվաճել:

Աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Ավարտվել է 22-ին:

Արթուր Ալեքսանյանը եզրափակչից առաջ: Նա պատրաստվել է վճռորոշ գոտեմարտին, նախավարժանք է արել (տեսանյութը՝ ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության)

Տպել
4723 դիտում

Գրադարանները նպաստում են մարդու կրթության իրավունքի իրացմանը, օգնում վայելել մշակույթի ձեռքբերումները. Անդրեասյան

Մինչև հոկտեմբերի 30-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ

ՄՊՀ-ն հարուցել է վարույթ «Յուտաքսի» ընկերության կողմից առերևույթ մոլորեցնող հրապարակման առնչությամբ

Երևանում դպրոցականնների առևանգել փորձած տղամարդը կալանավորվել է. հարցաքննվել են դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ

Երևանն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերում՝ առաջ տանելու Բաքվի հետ բանակցությունները. Ինյարիտու

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում

Հանգամանքները կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա․ Մանասյանը՝ հանրահավաքի ժամանակ երեխային մանիպուլացնելու դեպքի մասին

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 7-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ․ ՊԵԿ

Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել

«Իլ դը Ֆրանս»-ն առաջարկել է Երևանի տրանսպորտային ցանցն ամբողջացնել ոչ թե 250, այլ 150 ավտոբուսով. Ավինյան

Վայոց ձորում թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված կնոջ դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղքով

Արզումանյան փողոցի 4-րդ ռիսկայնության շենքերը մի օր փլվելու են, իսկ բնակիչները դեմ են դուրս գալուն. Ավինյան

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Թեոդոսիայի ամենամեծ նավթային տերմինալին. հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Նոյեմբերից մետրոյում այլևս ժետոն չի լինի, կգործի միասնական վճարման համակարգը

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

WCIT-ի բացման համերգի հրավառության դեպքով արձանագրություն կկազմվի․ Ավինյան

Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով. Տիգրան Ավինյան

Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին հատվածի ձախակողմյան մասը կառուցվել և կահավորվել է

Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ՍԴ-ում և ԱԺ-ում վավերացվի, կստանա ցանկացած ներքին օրենքից մեծ իրավական ուժ. ԱԳՆ

Գուրգեն Դաբաղյանը երկրորդ անգամ հայր է դարձել

Բախվել են մարդատար մեքենան ու մոտոցիկլետը. մոտոցիկլետավարը հոսպիտալացվել է

Պուտինը դառնում է 72 տարեկան. նա ծննդյան օրը կնշի աշխատավայրում

Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք բացել նոր հորիզոններ. Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին

«Օգտագործում» են որպես «գործիք». ահազանգ՝ հանրահավաքի ժամանակ երեխայի մանիպուլացնելու դեպքի մասին (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա

«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է պացիենտի սրտի կանգ

Իրանը հայտնել է երկրի տարածքում որոշ չվերթների դադարեցման մասին

Գալստանյանի հանրահավաքի մասնակիցները հեռանում են հրապարակից (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի հանրահավաքը՝ 19:10-ի դրությամբ (լուսանկար)

Գալստանյանն արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին աղմկահարույց հայտարարություններին

Վարում են նստակյաց կյանք, անառողջ ապրելակերպ. սրտանոթային հիվանդությունները մեծ տոկոս են կազմում դեռահասների շրջանում

Հուժկու հանրահավաքը՝ 18:35-ի դրությամբ. Տարոն Չախոյանը լուսանկար է հրապարակել

Բագրատ Գալստանյանի հանրահավաքը՝ 18:20-ի դրությամբ (լուսանկար)

Լիբանանում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվել է

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

«Վեսթ Հեմ»-ի կիսապաշտպանին ցմահ որակազրկում է սպառնում. ինչի համար է մեղադրվում Լուկաս Պակետան

Հրազենային վնասվածքով զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

«Արհեստանոց». Արենիում ձեռագործության կենտրոն է հիմնվել

Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար