Երևան
12 °C
ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանն (77 կգ) ապահովեց Տոկիո 2020-ի ուղեգիրը: Քիչ առաջ աշխարհի 2019թ. առաջնության քառորդ եզրափակչում նա հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախին: Լարված պայքարում առավելության հասավ 5-4 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ նաեւ ապահովելով ուղեգիրը:
Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին: 1/8 եզրափակչում առավելության էր հասել վենեսուելացի Խեսուս Էսպինոսայի նկատմամբ:
Չալյանն աշխարհի առաջնությանը գնաց հավաքականում առաջացած սկանդալից հետո: Նրա քաշային կարգում աշխարհի առաջնության մասնակցի հարցը հավաքականի շուրջ ստեղծված աղմուկի ու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականի հիմնական պատճառներից էր: Կազմը որոշելիս մարզիչը նշել է, որ առաջնությանը պետք է մասնակցի Արսեն Ջուլֆալակյանը, քանի որ իրենք ընտրանու կազմում ավանդույթ ունեն, ըստ որի, աշխարհի առաջնությանը մասնակցում է նա, ով մեդալ է նվաճել Երոպայի առաջնությունում: Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի 2019թ. առաջնությունում բրոնզեմեդալակիր էր դարձել: Սակայն Չալյանն ու մի շարք մարզիկներ այլ կարծիքի են եղել:
Հավաքի ընթացքում ստուգողական գոտեմարտ է անցկացվել, որում Չալյանը հաղթել է: Ի վերջո, նա մասնակցեց աշխարհի առաջնությանն ու ուղեգիր նվաճեց: Այս քաշային կարգում Հայաստանն այլեւս ուղեգրի համար չի կարող պայքարել, սակայն նվաճողի փոխարեն այլ մարզիկ կարող է գնալ օլիմպիական խաղեր:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, պայքարի մեջ էր մտել նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ): Նա մեկնարկային գոտեմարտում զիջել էր Ուզբեկստանը ներկայացնող Էլմուրաթ Թասմուրադովին։
Երեկոյան աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկու համար կպայքարի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւը։ Ալեքսանյանը նունպես օլիմպիական խաղերի ուղեգիրն ապահովել է:
Աշխարհի 2019թ. առաջնությունը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Կավարտվի 22-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT