Երևան
12 °C
Այսօր շատ կարեւոր ինֆորմացիա ստացանք ապրիլյան պատերազմի մասին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա ասաց, որ այսօրվա փակ նիստում հրավիրվել է 2016-ի գործողությունների մասնակից ժամկետային զինծառայող․ «Առաջնագծում մեր հերոսապատումը կերտած զինվորներից մեկն էր»,- մասնավորապես ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ հրավիրվածը հանձնաժողովի անդամներին տրամադրել է շատ կարեւոր տեղեկություն, որը որոշակի առումով մտահոգություն եւ որոշակի տպավորություն է թողել անդամների մոտ։ Քոչարյանն ասաց, որ հրավիրյալների ցանկում միայն բարձրաստիճան պաշտոնյաներ չեն․
«Այսօրվա հյուրը չենք բացահայտի՝ ով էր։ Նրանից ստացանք շատ կարեւոր ինֆորմացիա: Խոսքը վերաբերում է առաջնագծում եղած իրավիճակին: Մարդ էր, որը ավելացրեց մեր իմացությունը Ապրիլյան դեպքերի մասին, մարդ, որն անմիջական մասնակցություն է ունեցել առաջնագծում։ Մտահոգիչ փաստեր են ի հայտ եկել այս ընթացքում»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ՊՆ-ում պաշտոնանկություններ լինեն, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ ՊՆ-ում ցանկացած թերացում ապագայի հետ կապված բացառվի»։
Թե հաջորդ հանդիպումը երբ է լինելու, Անդրանիկ Քոչարյանը չասաց, միայն արձագանքեց, որ առանց հայտարարելու են աշխատելու։
Քննիչ հանձնաժողովի նախագահը հավելեց, որ հրավիրյալների ցանկը ժամանակի ընթացքում ոչ թե պակասել, այլ ընդլայնվել է, եւ որ իրենք աշխատում են մեծ քանակության նյութերի ու մարդկանց հետ։
Նշենք, որ այսօր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստից հետո թեպետ Անդրանիկ Քոչարյանը չբացահայտեց հրավիրված զինծառայողի անձը, սակայն ինքը՝ զինծառայողը՝ Հրանտ Սարկիսովը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ինքն է պատասխանել քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին․
«Մտածում էի գրել, թե ոչ, սակայն պարտավո՛ր եմ, պարտավոր եմ իմ մարտական ընկերներին ճիշտն ասել:
Տղե՛րք,
Եզակիներդ գիտեիք, որ ես այսօր հրավիրված եմ եղել ՀՀ ԱԺ «2016 թվականի ապրիլյան դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով»...
Ես պետք է շնորհակալություն հայտնեմ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին՝ հանձնաժողովի նախագահ պարոն Քոչարյանի գլխավորությամբ:
Այն, ինչին որ հավատում էի մինչեւ աշխատանքների սկսելը, արդարացվեց: Այսօրվա հանդիպումն ապացուցեց, որ քննիչ հանձնաժողովը ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ Է, որ Քննիչ հանձնաժողովին Մենք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՎՍՏԱՀԵԼ: Անդամներից եւ ոչ մեկը քաղաքականությունը չխառնեց ապրիլյան դեպքերի հետ:
Շնորհակալ եմ, տիկին եւ պարոնայք պատգամավորներ»,- ասված է Հրանտ Սարկիսովի գրառման մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT