ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն. Երեւան քաղաքի դատախազ

Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան:

Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Երեւան քաղաքաի դատախազ, Մարտի 1-ի գործով դատավարական հսկողություն իրականանցնող Գեւորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն եւ ընտրված խափանման միջոցը վերացնելուն:

«Պաշտպանության կողմի դիրքորոշումը հանգում է հետեւյալին․ քանի որ ՍԴ-ն արձանագրել է, որ չկա սահմանված ընթացակարգ, որով կգնահատվի, թե արդյոք պաշտոնաթող նախագահին վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից եւ գործառույթներից, հետեւաբար այդ հարցն առհասարակ քննարկվել չի կարող։ Սա է ընկած պաշտպանության կողմի միջնորդության հիմքում։ Բայց ՍԴ որոշումն այդ իմաստը չունի․ միջնորդությունը չի բխում ՍԴ որոշման տրամաբանությունից։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ դիմելու եւ քրգործի վարույթը կասեցնելու մասին որոշմամբ՝ ՍԴ-ի առաջ ուղղակիորեն բարձրացրել էր պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության խնդիրը՝ նրան կոնկրետ քրգործով քրեական հետապնդման ենթարկելու հարցի շրջանակներում։ ՍԴ-ի դիմումի քննությունն այդ մասով ընդունելի չի համարել, այլ կերպ ասած՝ ՍԴ-ն իր առջեւ ուղիղ բարձրացված՝ պաշտոնաթող նախագահի գործառությային անձեռնմխելիության հարցի սահմանադրականության խնդիր այդ դիմումով չի տեսել։ Ավելին՝ սույն քրգործով ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նախագահի անձեռնմխելիության հարցին, արտահայտել դիրքորոշումներ, որոնցով սահմանված են պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության առկայությունը գնահատելու որոշակի չափանիշներ»,- մանրամասնեց Գեւորգ Բաղդասարյանը: Մեղադրող դատախազը շեշտեց, որ ՍԴ-ն արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը, ինչպես ցանկացած դատարան կարող է մեկնաբանել Սահմանադրությունը։ Այսինքն՝ ՍԴ առջեւ 2 անգամ շատ ուղիղ բարձրացվել է պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը, եւ երկու անգամ էլ ՍԴ-ն դրանք քննության չի առել, դրանց սահմանադրականության հարց ըստ էության չի տեսել։ ՍԴ-ն չի արձանագրել, որ որեւէ մեկը չի կարող որոշել պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը։ «ՍԴ-ն այդպիսի դիրքորոշում չի արտահայտել նաեւ սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշմամբ։ ՍԴ-ն հատուկ սահմանել է, որ որոշակի ընթացակարգի բացակայության պայմաններում գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ քննիչի եւ դատախազի, դատարանի կողմից։ Որտեղ է ՍԴ որոշման այն ձեւակերպումը, որտեղ նշված է, որ որեւէ մեկը չի կարող գնահատել պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հարցը, որտեղ է այն հատվածը, որտեղ նշված է, որ առհասարակ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը քննարկվել չի կարող»,- ասաց Բաղդասարյանը: Նա նկատեց, որ պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այսինքն՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող, հետեւաբար ըստ դատախազի՝ ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն:

Դատախազն այսպիսով խնդրեց դատարանից մերժել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:

Տպել
3290 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով