Երևան
12 °C
Մայիսի 23-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում դեռ որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել:
Վթարի հետեւանքով մահացած Էրիկ Ավագյանի մայրը՝ Գյուլնարա Ավագյանը, ահազանգել էր ՀԺ-ի խմբագրություն եւ մտահոգություն հայտնել, որ որդու գործը փորձում են կոծկել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան արագ վարելու արդյունքում վրաերթի էր ենթարկել պայմանագրային զինծառայող Գեւորգ Սարուխանյանին, ինչի հետեւանքով Սարուխանյանը մահացել էր: Սակայն մեքենան այնքան արագ էր սլացել, որ վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով ներսում գտնվող անձանցից Էրիկ Ավագյանը նույնպես մահացել էր: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ներսում եղել է Հայրապետյանի թիկնազորը, իսկ Էրիկ Ավագյանը, որի մայրը դիմել է մեզ, Հայրապետյանի Արցախի տանն է աշխատելիս եղել:
«Ես միայնակ մայր եմ, իմ տղան ե՛ւ աշխատել է, ե՛ւ սովորել: Երբ Ռուբեն Հայրապետյանը գալիս էր Արցախ, տղաս նրա մոտ էր աշխատում: Հայրապետյանը վատ չէր վարձատրում տղայիս, իմ երեխային շատ էին սիրում: 2 տարի է՝ տղայիս ասում էի՝ դուրս արի այդտեղի աշխատանքից, ասում էր՝ մամա, չի ստացվում, ուզում ես մի օր ճանապարհին ինձ սպանե՞ն, թե՞ քեզ մի վնաս տան: Վերջին օրն էլ, որ պետք է ինքը գնար, բացարձակ չէր ցանկանում: Ես այսօր տան եղածը վաճառում եմ, որ կարողանամ տղայիս գերեզմանը սարքել»,- ՀԺ-ի հետ զրույցում վրդովված ասաց Ավագյանի մայրը:
Հարցին՝ Հայրապետյանը ֆինանսական աջակցություն չի՞ առաջարկել, Գյուլնարա Ավագյանը պատասխանեց. «Ոչ մի բան, միայն թաղում են արել՝ մինչեւ քառասունքը: Դրանից հետո մարդ են ուղարկել, որ գան, գերեզմանը նայեն, տեսնեն՝ ինչ է, որ սարքեն: Որոշ ժամանակ անցնում է, զանգահարում եմ Հայրապետյանին, ասում եմ՝ ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ չեք սարքում, հեսա նոյեմբերին տղայիս ծնունդն է, ու նա ինձ ասում է՝ ես ասել եմ՝ 2 միլիոն փող փոխանցեն եւ այլեւս այստեղ չզանգես: Ինչի ես ողորմությո՞ւն եմ ձեզնից ուզում: Ես էլ մինչեւ այդ արդեն փոքրիկ կուբիկներով սարքել էի տղայիս գերեզմանը: Էդ մարդիկ, որ եկել էին գերեզմանը նայելու, ինձ ասացին՝ Հայրապետյանն ասել է՝ դրա փողն էլ կտաք: Ասացի՝ էդ փողն ինձ պետք չէ, երեխաս պիտի նշանվեր, ես այդ փողն եմ տվել: Միայն գերեզմանը սարքեք: Ես հիվանդ մայր ունեմ, մեկ էլ ես եմ, ինձ ուրիշ բան պետք չէ: Ես վերջերս զանգեցի Հայրապետյանի թիկնազորից Հայկ Ադոնցին, ասացի՝ Էրիկի մայրն է, ասաց՝ ես ղեկին եմ ու մինչեւ այսօր իմ զանգերին չի պատասխանում: Ես բան չէի ուզում, ընդամենը ուզում է իմանալ վերջին վայրկյաններին իմ տղան ի՞նչ է խոսել»:
Ավագյանի խոսքով՝ գործը փորձ է արվում կոծկվել. «Գնացի քննիչի մոտ, ասում եմ՝ ինչո՞ւ դեռ վարորդը նստած չէ, ասում է՝ դեռ ապացուցված չէ, որ ինքն է մեղավոր: Ասում եմ՝ բա ո՞վ է մեղավոր, ինչի դուք չե՞ք տեսել, որ 200-ից ավելի արագություն են բացել: 100 տոկոս փորձում են գործը կոծկել: Ես քննիչին ասում եմ՝ ինձ փաստաթղթեր ցույց տվեք, ասում է՝ ինձ մոտ չէ, ասում եմ՝ դատ լինելո՞ւ է, ասում է՝ այո, բայց երբ կլինի, չեմ կարող ասել: Երեխայիս ժամացույցը կորել է, նրա հասարակ մատանին կորել է, Ղարաբաղի հեռախոսը կորել է: Ես կորցնելու բան չունեմ, ես գիտեմ, որ վաղը իմ գլխին ամեն ինչ կարող է գալ, ես իրենցից արդեն ամեն ինչ սպասում եմ»:
Հարցին՝ իր որդին ինչ-որ բան պատմե՞լ էր, թե ինչու չէր ցանկանում այլեւս աշխատել Հայրապետյանի տանը, Ավագյանը պատասխանեց. «Ոչ մի բան չի պատմել: Հայրապետյանի աշխատողներից Սմբատ անունով տղա կար, երբ զանգում էր, ինքը գնում էր: Ես չգիտեմ՝ տղաս ինչ գիտեր, ինչ չգիտեր, միայն գիտեմ, որ չէր ուզում գնալ վերջին 2 տարում: Ինչո՞ւ այդ 4 հոգու մեջ միայն իմ տղան մահացավ, ես կասկածում եմ: Հիմա այսօրվա դրությամբ զանգում եմ իրեն, որ ասեմ՝ երեխուս գերեզմանը սարքեք, ինչո՞ւ»:
Ավագյանը նշեց, որ Հայրապետյանի նշած 2 միլիոնը չի փոխանցվել. «Միայն 2.5 միլիոնով գերեզմանի չորս կողմն են սարքում, 2 միլիոնով ես ի՞նչ պիտի անեմ: Ես, որ 54 հազար դրամ թոշակ եմ ստանում, դրանից 40 հազար դրամ վարկ եմ վճարում, տունս գրավ է դրած, իմ երեխան պիտի այս տարի աշխատեր, որ գրավից հանեինք: Վաղը կարող է գան ու մեզ տնից հանեն»:
Ավագյանը ցանկանում է, որ գործը բացահայտվի եւ մեղավորները պատասխան տան: Հարցին՝ ո՞ւմ է մեղավոր համարում, Ավագյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, եթե դիմացի մեքենան այդքան արագ չգնար, իրենք էլ այդքան արագ չէին գնա: Ես չեմ հավատում, որ իրավապահները կզբաղվեն»:
Վերոնշյալի վերաբերյալ ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանից: Հարցին՝ ճի՞շտ է, որ ինքը Էրիկ Ավագյանի մորն ասել է՝ «2 միլիոն կփոխանցեմ, էլ էս համարին չզանգեք», Հայրապետյանը պատասխանեց. «Ստախոսի մեկն է: Ինչ պետք է, ես իրենց համար արել եմ, այդ ավտովթարի հետ էլ ես որեւէ կապ չունեմ, իմ մեքենան չի եղել: Ես իրեն ասել եմ, որ պատրաստ եմ գերեզմանը սարքելու համար եւս 2 միլիոն դրամ տալ ձեզ: Կարող է պատահի՝ ինքը պալատ է ուզում սարքել, ես ի՞նչ անեմ: Որ ինքը կրեդիտ է վերցրել 10 տարի առաջ, ասում է՝ պիտի սա փակեք, ես ի՞նչ անեմ»: Հայրապետյանը, սակայն, դեպքի վերաբերյալ մեր այլ հարցերին չպատասխանեց:
Դեպքի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Արցախի ոստիկանությունից, սակայն խոստմանը, որ մանրամասները կճշտեն գործի վերաբերյալ եւ կզանգահարեն, հետեւեց լռություն:
Հ. Գ. ԱՀ ոստիկանությունից ավելի ուշ զանգահարեցին եւ նշեցին, որ գործը արդեն Արցախի նորաստեղծ Քննչական կոմիտեի տիրույթում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT