«Սանիթեքի» աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում. պահանջում են օգոստոսի աշխատավարձը, նոր աշխատանքի առաջարկը՝ մերժում

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ այսօր ավագանու նիստ է անցկացվում: Հավաքվածները ասում են, որ օգոստոսի աշխատավարձ իրենց չի վճարվել, քանի որ քաղաքապետարանը «Սանիթեքին» գումար չի փոխանցել:

«Չէ՞ որ մենք աշխատել ենք՝ լավ, վատ, միջին, թե ինչ: Թե ոնց ենք աշխատել… աշխատել ենք, թող փոխանցեն, բոլորս էլ ընտանիքի տեր մարդիկ ենք, վարկեր ունենք», «Այն աշխատավարձը, որ մենք պիտի ստանայինք, ամսի մեկին պիտի փոխանցվեր, ամսի տասն է, մինչեւ էսօր չի փոխանցվել: Ունենք վարկեր: Դե եթե էդ հիմնարկը փակում են, թող բանկերի հետ էլ համագործակցեն, ասեն՝ վարկերը սառեցրեք, մինչեւ էս մարդիկ տեղավորվեն աշխատանքի: Իսկ հիմա որ վարկերը չմուծենք, պիտի արդեն հարկադիրից գան տները, խլեն ձեռներիցս», «Ուր էլ գնում ես հարցազրույցի, ասում ա՝ հիսուն տարեկանն անց եք, կներեք, չենք ընդունում: Դե թող օրենք հանեն, որ հենց 50 տարեկանը լրացավ, գնանք կենսաթոշակի»,- ասում էին «Սանիթեքի» աշխատակիցները:

Ցույցի մասնակիցների մոտ է դուրս եկել Երեւանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկի ղեկավար Արմեն Գրիգորյանը եւ հավաքվածներին առաջարկում է տեղափոխվել նորաստեղծ հիմնարկում աշխատելու: Հավաքվածները մերժում են՝ հայտարարելով՝ իսկ մեր գումարները ո՞վ է վճարելու:

«Սանիթեքում» աշխատող վարորդներից մեկն ասում էր, որ ամսական ստացել են մինչեւ 260 հազար դրամ: Առաջարկվող գումարը 290 հազար է՝ հարկերը ներառյալ: Մեկ այլ վարորդ նշեց, որ ստացել է 230 հազար դրամ:

Նշում են, որ մասնավոր ընկերությունը հոգում է նաեւ իրենց տեղափոխության հարցը: Համայնքային ընկերության ղեկավարը պատասխանեց, որ ինքը դա չի առաջարկում, որովհետեւ վճարվող աշխատավարձը, նրա պնդմամբ, այս դեպքում ավելի բարձր է, ուստի տեղափոխությունը պետք է կազմակերպեն աշխատակիցները: Ինչ վերաբերում է հարցին, թե «Սանիթեքը» 900 աշխատող ունի, համայնքային հիմնարկը պատրա՞ստ է բոլորին ընդունել, Գրիգորյանը ասաց՝ փուլ առ փուլ:

«Սանիթեք» ընկերության աշխատանքից Երեւանի քաղաքապետարանը դժգոհ է: Այս ընթացքում պարբերաբար տուգանել է այդ ընկերությանը, չի վճարել թերի կատարած աշխատանքների համար: Որպես մասնավոր ընկերության այլընտրանք՝ ապրիլի վերջին ստեղծվեց աղբահանության համայնքային հիմնարկը:  

Տպել
2336 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց