«Որոշ տեղերում՝ վարչական ռեսուրսը, իշխանական լծակները չաշխատեցին». Արցախի ՏԻՄ ընտրությունները նորմալ են ընթացել

Երեկ Արցախի Հանրապետության 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Առաջադրվել էին ընդհանուր 415 թեկնածուներ։ Ըստ Արցախի ԿԸՀ-ի՝ երեկ 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:

Այս ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին 33 մլն 680 հազար դրամ էր հատկացվել:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի «Պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ՏԻՄ ընտրությունները նորմալ են ընթացել: «Ցանկացած ընտրություն ինքնին առաջընթաց է, ի՞նչ առումով. եթե պահպանվում է նույն բարձր մակարդակը, թափանցիկությունը, ազատ եւ անկախ փիլիսոփայությունն ու այն մթնոլորտը, որտեղ անցնում է, ինքնին առաջընթաց է: Այս անգամ եւս ՏԻՄ ընտրություններն անցան բավականին ակտիվ, համառ պայքարում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ազատ ու թափանցիկ: Սա իրոք հաղթանակ է: Ասեմ, որ ինչպես միշտ այս անգամ էլ նորմալ մակարդակով անցավ: Նաեւ մեր կուսակցության անդամն ընտրվեց Ստեփանակերտի ավագանու անդամ, ինչը Արցախի «Պահպանողական» կուսակցության առաջին հաղթանակն է՝ որպես քաղաքական ուժի: Այսինքն՝ ընդհանուր առմամբ գոհ ենք»:

Մեր հարցին՝ գո՞հ են Հայաստանից Արցախ գնացած դիտորդների աշխատանքից, Բաբայանը պատասխանեց. «Ես գիտեմ, որոշ դիտորդների գրառումներ, մասնավորապես՝ Իոաննիսյանի, որտեղ ինքը շատ բարձր գնահատական է տվել այդ ընտրություններին»:

Դիտարկմանը՝ փաստորեն կարելի է ասել, որ տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, Բաբայանն արձագանքեց. «Այո, ասեմ, որ Արցախում միշտ էլ բարձր մակարդակով են անցկացվել ընտրությունները: Ճիշտ է ՏԻՄ ընտրությունները մի քիչ ավելի պասիվ են անցնում, քան ասենք նախագահականն ու խորհրդարանականը, բայց շրջաններում բավականին բարձր էր մասնակցությունը՝ 60-70 տոկոսի սահմաններում»:

Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով՝ մի շարք համայնքներում բավականին մրցակցային է ընթացել պայքարը. «Հաղթող թեկնածուները 30-35 տոկոս ձայն հավաքելով են հաղթել, ինչը խոսում է, որ բավականին լուրջ մրցակցություն կար տարբեր համայնքներում: Իհարկե, այս ՏԻՄ համակարգը բավականին անկատար է այս պահին, որովհետեւ օրենսդրությունն այնպիսին է, որ սեփական եկամուտներ շատ քիչ ունեն: Հենց դա էր պատճառը, որ շատ փոքր գյուղերում հատկապես 1 թեկնածու էր: Սխալված չեմ լինի ասել, որ 30 տոկոսից ավելի համայնքում մրցակցություն ընդհանրապես չկար: Հատկապես՝ Շահումյանի, Քաշաթաղի, ինչու չէ՝ նաեւ Մարտունու շրջաններում կային այդպիսի համայնքներ, որ 1 թեկնածու էր մասնակցում: Իսկ որտեղ որ մրցակցություն կար, բավականին մրցակցային էր եւ էականորեն տարբերվում էր: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները տարբերվում էր նախորդ ընտրություններից եւ գրեթե մրցակցություն չկար»:

Մեր հարցին՝ որակական առումով նախկին եւ ներկա ՏԻՄ ընտրությունները տարբերվո՞ւմ էին իրարից, քաղաքացիներն իրենց կամքն արտահայտեցի՞ն այս ընտրություններում, Խանումյանը պատասխանեց. «Որոշ տեղերում ու կարեւոր տեղերում՝ վարչական ռեսուրսը, իշխանական լծակները չաշխատեցին: Մասնավորապես Հադրութում ընդդիմադիր թեկնածու է ընտրվել, իշխանության թեկնածուն չի հաղթել մի շարք խոշոր գյուղերում՝ Ասկերանի շրջանի Նորագյուղում, Հադրութի շրջանի Տողում: Ուզում եմ ասել, որ այնպիսի դեպքեր են եղել, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ մի քիչ ֆանտաստիկայի ժանրից էր»:

Անդրադառնալով Հայաստանից Արցախ գնացած դիտորդների աշխատանքին՝ Խանումյանն ասաց. «Կարծում եմ նորմալ դիտորդություն կատարեցին՝ ուշադրություն դարձնելով նաեւ տեխնիկական փոքր խնդիրներին, որին մենք շատ ժամանակ ուշադրություն չենք դարձնում: Բնականաբար այդ բոլոր դիտարկումները, նկատողությունը օգնելու են ընտրությունների որակն էլ ավելի բարձրացնել»:

Հարցին՝ անհրաժեշտությունը կա՞ր Հայաստանից Արցախ գնացած դիտորդների, քանի որ մինչ այդ սոցցանցերում քննարկվում էր, որ դրա կարիքը չկար, Խանումյանը պատասխանեց. «Իհարկե, արժեր, ինչի՞ մասին է խոսքը: Ովքեր նման բան են ասում կամ մտահոգվում են դիտորդների գալուց կամ որոշակի գծի մեջ գտնվող մարդիկ են կամ էլ ուղղակի իրականությունը չեն հասկանում: Իհարկե, արցախյան հասարակությանը պետք է օգնել ուժեղանալ՝ դա կլինի ընտրությունները կազմակերպելուն օգնելով, դա կլինի քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելով, դա կլինի տեղական ինքնակառավարման մարմիններն ուժեղացնելով: Մի խոսքով՝ հասարակական-քաղաքական տարբեր ընտրությունների պետք է օգնել, որ ուժեղանան: Ժամանակին քաղաքացիական հասարակությանը պատկանած այն գործիչները, որոնք քննադատում են դիտորդներ ուղարկելու հանգամանքին, իմ ուղեղում ուղղակի չի տեղավորվում: Բոլորիս գլխավոր նպատակը պետք է լինի արցախյան հասարակությունն ուժեղացնելը: Այստեղ իշխանությանը կողմ կամ դեմ լինելու որեւէ խնդիր չկա: Հայաստանյան հասարակության գլխավոր խնդիրը պետք է լինի արցախյան հասարակության ուժեղացումը, իսկ հասարակությունն ուժեղ է, երբ կա ուժեղ ընդդիմություն, երբ կա ուժեղ քաղաքացիական հասարակություն, երբ կա կառավարման ապակենտրոնացված համակարգ, երբ կա անկախ լրատվություն: Սա է ուժեղ հասարակության հիմքը, ու ով սրա դեմ է խոսում՝ վկայակոչելով, որ Արցախը հատուկ տարածք է եւ այլն, ուրեմն, այդ մարդիկ կամ որոշակի գծերից են, կամ շատ բան ուղղակի չեն հասկանում»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այս ընտրությունները կարող են ազդել 2020 թվականին սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վրա՝ Խանումյանը պատասխանեց. «Սրանք հիմնականում ապաքաղաքական ընտրություններ էին: Համայնքապետի ընտրություններն այլ տրամաբանությամբ են ընթանում: Օրինակ՝ որոշակի շրջաններում երբ նայում ես ովքեր են հաղթել՝ հասկանում ես, որ այդտեղ գործել է մեծ ընտանիքի գաղափարը կամ մեծ ընկերության գաղափարը: ՏԻՄ ոլորտում սովորաբար այդպես է լինում: Համապետական ընտրությունները սովորաբար այլ տրամաբանությամբ են լինում»:

Արցախում ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մեր զրույցում ասաց, որ իրենց դիտարկած տեղամասերում չեն տեսել այնպիսի խախտումներ, որոնք որ կասկածի տակ կդնեն քվեարկության արդյունքները:

«Այդուհանդերձ, իհարկե, ցանկացած ընտրություններում, անգամ շվեդական ընտրություններում, լինում են խնդիրներ եւ այստեղ եւս մենք տեսել ենք խնդիրները: Մասնավորապես՝ կապված ընտրական հանձնաժողովների վիճակահանության, քվեարկության գաղտնիության հետ, այդ թվում՝ օրենսդրական մակարդակում եւ Արցախի Հանրային հեռուստատեսության հետ»,- ասաց Իոաննիսյանը:

Հարցին՝ ընտրակաշառք տալու փորձ եղե՞լ է, քանի որ ԱՀ ոստիկանությունն այդպիսի դեպքի մասին էր խոսել, Իոաննիսյանը պատասխանեց. «Ընտրակաշառքի դեպքերը հիմնականում երկարաժամկետ առաքելությամբ է նկատվում, մենք երկարաժամկետ առաքելություն չենք իրականացրել՝ տարբեր պատճառներով: Այդ թվում այն պատճառով, որ անգամ չէինք էլ կարող հասցնել: Երկարաժամկետ առաքելությամբ դիտարկման ենթակա հանգամանքների վերաբերյալ ես չեմ կարող գնահատական տալ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք խախտումների վերաբերյալ զեկուցել են համապատասխան մարմիններին՝ Իոաննիսյանն ասաց. «Հիմնականում խախտումները եղել են օրինակ՝ հանձնաժողովի կոմպետենտության հետ կապված, օրենսդրության հետ: Օրինակ խնդիրներից մեկն այն էր, որ քվեարկության ծրարներ չկար: Արցախում քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ չեն դնում, եւ սա խնդիր է: Բնականաբար սրա մասին ահազանգել որեւիցե ընտրական հանձնաժողովի, անիմաստ է: Դա օրենսդրական կարգավորման հարց է»:

Հարցին՝ կարելի՞ է համեմատականներ տանել Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների միջեւ, Իոաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել դրական, թե բացասական, բայց շատ առումներով բավականին տարբերվող էին»:

Հարցին՝ ինչպե՞ս Արցախում դիմավորեցին դիտորդներին, Իոաննիսյանը պատասխանեց. «Շատ լավ, բացառապես շատ լավ»: 

Տպել
7010 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»