Երևան
12 °C
Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որեւէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաեւ, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները: Այս մասին քիչ առաջ՝ ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ դիրքորոշումը ինչպես նախկինում եղել է, հիմա էլ է այնպես, որ եթե հանքի շահագործումը անվտանգ է բնապահպանական եւ մյուս չափանիշներով, հանքը կարող է շահագործվել: Եթե հանքի շահագործումը անվտանգ չէ բնապահպանական եւ մյուս չափանիշներով, ապա հանքը չի կարող շահագործվել: Խոսքը վերաբերում է ոչ միայն հենց բուն հանքի շահագործման փուլից, այլեւ՝ սկսած շինարարության փուլից, հենց ամենասկզբից: Բոլոր այս չափանիշները պետք է պահպանվեն՝ շինարարության փուլից մինչեւ հետագա հնարավոր փուլերը: Հետեւաբար՝ մենք չենք կարող ու բացառված է, որ անտեսենք բնապահպանական ռիսկերը եւ այն մտահոգությունները, որ մեր հանրությունը ունի: Մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չնստել նաեւ տնտեսական հանրության մտահոգությունների հետ, որ եթե այս հանքը չշահագործվի, դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս ամեն ինչը ասում եմ, որ անեմ առաջարկներ, թե մենք այս իրավիճակը ոնց կառավարենք եւ ոնց դուրս գանք իրավիճակից»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու իրավական գործիք չունի, բայց, եթե Լիդիանը չկատարի իր խոստումն ու անվտանգության նորմերը խախտի, նախ ժամանակ է տրվում նրանց խնդիրը վերացնելու, եթե դա էլ չի արվում, հանքի շահագործումն արգելվում է:
«Առաջինը՝ ես ուզում եմ եւս մեկ անգամ Ջերմուկ քաղաքի մեր սիրելի հայրենակիցներին խնդրել, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհը: Երկրորդ՝ ես հանձնարարական եմ տվել արդեն բնապահպանության տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ՝ Շրջակա միջավայրի նախարարի բարձրացրած մի շարք հարցերի պատասխանները գտնել, որոնք առաջացել են նաեւ «Էլարդ»-ի հետ քննարկումից հետո: Տեսչական մարմինը պետք է գնա եւ ստուգի այն փաստերը, որոնք հայտնի են արդեն, հրապարակված են: Ես ուզում եմ հիմիկվանից արձանագրել, թե այդ ստուգումների արդյունքում տեսականորեն ինչ կարող է լինել:
Տարբերակ առաջին. ոչ մի խախտում չկա՝ ամեն ինչ նորմալ է: Երկրորդ. կան խախտումներ եւ անճշտություններ ու այդ խախտումներն ու անճշտությունները հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների: Սա նշանակում է, որ այս պարագայում առանց նախագծային փոփոխությունների այդ շտկումները կիրականացվեն եւ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի ծագի: Տարբերակ երրորդ. այդ խախտումներն ու անճշտությունները հնարավոր չի վերացնել առանց նոր նախագծի, եւ եթե խոսք է գնում նոր նախագծի վերաբերյալ, նշանակում է՝ խոսք է գնում նաեւ շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման վերաբերյալ:
Շրջակա միջավայրի նախարարի գրած թղթում կան կետեր, որոնց ստուգումը բնապահպանության տեսչական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում: Այս հարցերի վերաբերյալ պետք է պատասխան տա նախաքննությունը՝ Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործը: Ես հիմա կռահում եմ, հասկանում եմ, որ դուք հարցեր կտաք ՔԿ-ում տեղի ունեցած քննության եւ դրա շուրջ առաջացած մի շարք աղմկահարույց փաստերի վերաբերյալ: Մասնավորապես այն փաստի վերաբերյալ, որ քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը ինչպես պարզվեց որոշակի ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որը առնչություն ունի Ամուլսարի նախագիծը հաստատելու հետ եւ, ըստ էության, այդ նախագիծը ինքն է ստորագրել: Արդյո՞ք մենք այս հարցով զբաղվել ենք. ես ուզում եմ հանուն արդարության ասել հետեւյալը, երբ որ այդ քրեական գործը հարուցվել է եւ հայտնվել է Իվանյանի վարույթում, Իվանյանն իր անմիջական վերադաս պաշտոնյային (խոսքը վերջերս պաշտոնից ազատված ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի մասին է,-հեղ.) զեկուցել է, որ գիտեք՝ ես որոշակի ազգակցական կապեր ունեմ բնապահպանության նախկին նախարարի հետ: Ըստ էության՝ նրա անմիջական ղեկավարը այդ փաստն արձանագրելուց հետո բացել է քրեական դատավարության օրենսգիրքը եւ նայել, թե արդյո՞ք տվյալ դեպքում օրենքի տառին համապատասխան դա բացարկման հիմք է, թե ոչ ու արձանագրել է, որ դա դե յուրե բացարկման հիմք չէ եւ այդ փաստը չի զեկուցել իր վերադասին: Արդյո՞ք մենք այս պատմության մեջ խնդիր տեսնում ենք, այո, մենք այս պատմության մեջ խնդիր տեսնում ենք: Հիմա քրեական գործը վերցվել է Յուրի Իվանյանի վարույթից եւ բացի այդ հիմա ՔԿ-ում այդ գործը կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որն այդ պաշտոնում նշանակվել է մոտ 15 օր առաջ: Կձեւավորվի քննչական նոր խումբ, որը եւ նախկինում քննված փաստերը կվերաքննի եւ նաեւ նոր ի հայտ եկած փաստերը կքննի: Այն հարցերը, որոնց պատասխանները մենք չենք ունենա տեսչական մարմնի ստուգման արդյունքում, կունենանք քրեական գործի շրջանակներում: Չնայած չեմ բացառում, որ քննչական մարմինը այդ ստուգումն անի տեսչական մարմնի միջոցով»,- ասաց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT