Եթե պետությունը միանգամից սահմանին վճարվող ԱԱՀ-ի գանձումը հանի, մենք բավականաչափ բյուջետային վնաս կունենանք. Քեյան

Երեկ կառավարությունը որոշ դիտողություններով, բայց հավանություն տվեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեկ տարով (մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը) ավելացված արժեքի հարկից ազատել ԱԱՀ վճարող կազմակերպությունների՝ մինչեւ 4 տարեկան ավտոմեքենաների ներմուծումը:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկվող նախագծի ժամկետը կարճ է եւ նախընտրելի կլիներ, որ անժամկետ լիներ:

«Նախագիծը որոշ առումով դրական է, բայց, ըստ էության, սա ֆիզիկական անձանց վրա չի ազդելու, քանի որ ԵԱՏՄ կանոնակարգով ֆիզիկական անձինք ընդհանուր հարկով են հարկվելու: Ըստ էության՝ այս արտոնությունը՝ խնդրով անհանգստացած ֆիզիկական անձանց վրա, որոնք մեքենա են ներմուծում եւ վերավաճառում, ոչ մի առումով չի անդրադառնալու»,- ասաց Քեյանը:

Մեր հարցին՝ կազմակերպությունների վրա ինչպե՞ս կանդրադառնա, եթե որոշումը վերջնականապես ընդունվի, Քեյանը պատասխանեց. «Կազմակերպությունը հնարավորություն կունենա ԱԱՀ-ն տնտեսել եւ վճարել ավտոմեքենան վաճառելուց, այլ ոչ թե սահմանին: Նախորդ կառավարությունից սկսած՝ մինչ օրս մի շարք ապրանքներ կան, որոնց ԱԱՀ-ի գանձումը սահմանից հանվել է: Հիմա մի տարի էլ, երեւի, մեքենաների հարցով են փորձում այդպես անել: Ճիշտ է՝ բյուջետային մուտքերը կպակասեն, բայց այնպես չէ, որ հետագայում այդ գումարը չի գանձվելու: Մեքենաների վաճառքի ժամանակ այդ ԱԱՀ-ն գանձվելու է կազմակերպություններից»:

Քեյանի խոսքով՝ կառավարությունը սրանով ազատում է ոչ թե վերավաճառքի ԱԱՀ-ն, այլ ներմուծման ԱԱՀ-ն: «Օրինակ՝ «ԲՄՎ»-ն մեքենա է բերում ՀՀ տարածք՝ 80 հազար դոլար արժողությամբ լրիվ նոր մեքենա, տվյալ տրանսպորտային միջոցը ներկայիս դրությամբ պետք է վճարեր 10 տոկոս մաքսատուրք, 20 տոկոս ԱԱՀ: Հիմա, եթե այդ կարգավիճակով նայենք, կազմակերպությունը կվճարի 10 տոկոս մաքսատուրքը միայն: Բայց, եթե նա այդ մեքենան վաճառի, այդ 20 տոկոսը վճարելու է այդ ժամանակ»,- նշեց Քեյանը:

Հարցին՝ ի՞նչ է տալու դա կազմակերպություններին, Քեյանը պատասխանեց. «Տվյալ կազմակերպությունը, եթե օրինակ բերում է ոչ պատվիրված մեքենա՝ վերավաճառքի նպատակով, բայց չգիտի, թե երբ այն կվաճառի, նա ներմուծում է տվյալ տրանսպորտային միջոցը, դրա ԱԱՀ-ն վճարում է եւ դա գնում է պետական բյուջե՝ գերավճար: Այսինքն՝ այդ գումարը անիմաստ տեղը «քնում» էր, պետությանն անիմաստ գումար էիր տալիս, բայց կարող էիր այդ գումարը ընկերության կարիքների համար ծախսել: Հիմա այդ նախագիծը ընդունելու դեպքում կազմակերպությունները գումար չեն «սառեցնի», որը շատ լավ քայլ է, բայց ոչ թե 1 տարով, այլ անժամկետ: Մեր երկիրը պետք է գնա ամերիկյան մոդելով. ներմուծման ժամանակ ոչ մի ապրանքի մասով ԱԱՀ չի վճարվում, ԱԱՀ գանձվում է տվյալ կազմակերպության վաճառքի դեպքում: ԱԱՀ-ն վերջնական սպառողը մենք ենք՝ սպառողներս, կազմակերպությունը այդ ԱԱՀ-ն հավաքում է եւ տալիս պետական բյուջե: Մենք ինչ ապրանք գնում ենք, դրա ԱԱՀ-ն մենք են վճարում»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նախագիծը բացասական կողմեր ունի, Քեյանն ասաց. «Երկու ձեւով կարող ենք մեկնաբանել այս նախագիծը. այստեղ ֆիզիկական անձինք են, որոնք զբաղվում են մեքենաների վերավաճառքով եւ այն ընկերությունները, ովքեր էլի ներմուծմամբ եւ վերավաճառքով են զբաղվում: Ընկերությունների համար դրական քայլ է, եւ այս նախագիծը տնտեսության զարգացման համար շատ լավ բան է: Բայց այն մեծ զանգվածը, որոնք որ դժգոհում են 2020-ի հունվարի 1-ից սպասվող ԵԱՏՄ-ի միասնական մաքսային վճարից, նրանց համար բան չի փոխվում: Այսինքն, եթե այդ մարդը 4 տարեկան մեքենա էլ ցանկանա բերել, մեկ է, վճարելու է ԵԱՏՄ-ի միասնական հարկով: Ըստ էության՝ ավտոմեքենաների գների վրա նույնպես սա չի անդրադառնալու»:

Հարցին՝ այսինքն՝ նախագծով, ըստ էության, չի՞ կոմպենսացվում ԵԱՏՄ-ի միասնական մաքսային վճար վճարելուց առաջացած դժգոհությունը, Քեյանը պատասխանեց. «Բնականաբար չի կոմպենսացվում»:

Քեյանի խոսքով՝ մի շարք երկրներ կան, որտեղ սահմանին չի գանձվում ոչ մի ապրանքի ԱԱՀ եւ գանձվում է միայն վաճառքի դեպքում. «Եթե այս նախագիծը 1 տարվա է, կարծում եմ, որ անիմաստ է: Առհասարակ պետք է սահմանին գանձումը հանել: Բայց մյուս կողմից էլ մեր պետությունը այսօր պատրաստ չէ դրան, դրա համար փուլ առ փուլ է անում ապրանքները: Եթե պետությունը միանգամից սահմանին վճարվող ԱԱՀ-ի գանձումը հանի, մենք բավականաչափ բյուջետային վնաս կունենանք, ինչը լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի մեզ: Բայց սա տարիների ընթացքում կկարգավորվի: Իսկ տարիների ընթացքում, ըստ խմբաքանակների, եթե արվի, ավելի թեթեւ կլինի պետության համար: Հիմա կառավարության որոշմամբ մեծ ապրանքների ցանկ կա, որտեղ նշված են այն ապրանքները, որոնց ներմուծման դեպքում ԱԱՀ չի գանձվում»:

ՀԿ-ի նախագահը նշեց, որ այդ ցանկում կան ավտոմեքենաների պահեստամասերի մեծ խմբաքանակ, հումքեր. «Մեծ շրջանառություն ունեն այդ ապրանքները մեր տնտեսության մեջ, այդ ապրանքների համար ներմուծման ժամանակ ԱԱՀ չի վճարվում, փոխարենը վճարվում է վաճառքի ժամանակ»:

Քեյանի կարծիքով՝ կառավարությունը նման արտոնություն չի կարող տալ ֆիզիկական անձանց, քանի որ ԵԱՏՄ կանոնակարգով նման բան թույլատրված չէ:

Նշենք, որ նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչեւ չորս տարի ներառյալ` թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը, մեղմել 2020 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույքաչափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառման հետեւանքով նոր դրույքաչափերի կիրառության ազդեցությունը եւ նպաստել ոլորտում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը:

Տպել
4958 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց