Մեծ Բրիտանիան մեկնարկում է նոր ծրագիր. դեսպանը հույս ունի, որ Հայաստանը կդառնա այս ծրագրի առաջամարտիկներից մեկը

«Ուրախ եմ Ձեզ ևս մեկ անգամ մեզ մոտ հյուրընկալելու համար: Ցավում եմ, որ իմ պաշտոնավարման և Ձեր առաքելության ավարտի միջև այսքան կարճ ժամանակ էր մնացել, բայց ուրախ եմ այս ընթացքում մեր համատեղ աշխատանքի և գործընկերության համար՝ հատկապես կանանց հիմնախնդիրների, խաղաղաշինության և արդյունավետ կառավարման ոլորտներում: Ես առանձնակի ջերմությամբ եմ հիշելու մեր գործընկերությունը: Համոզված եմ, որ հետագայում դեռ հանդիպելու ենք, որ վերադառնալու եք Հայաստան՝ որպես մեր երկրի լավ բարեկամ»,- այս մասին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Դեսպան Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ընդունելության համար, և ուրախությամբ արձանագրել այն առաջընթացը, որ գրանցվել է կանանց քաղաքական և տնտեսական ներկայացվածության, կանանց շրջանում ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման, ներառական տնտեսության զարգացման ոլորտում: Նա նաև տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայի Արդյունավետ կառավարման ֆոնդը մեկնարկում է նոր ծրագիր, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Դեսպանը խոստովանել է՝ բրիտանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կդառնա այս ծրագրի առաջամարտիկներից մեկը:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և հանրային քննարկման են ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախարարը վստահություն է հայտնել, որ նոր օրենքները և բրիտանական ֆոնդի աջակցությունը մեծ ազդեցություն կունենան ոլորտի բարեփոխման և ներառական հասարակության ձևավորման համար:

Հանդիպման ավարտին տիկին Ֆարնուորթը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Ալան Գոգբաշյանի հետ համագործակցությունը ևս արդյունավետ կլինի, իսկ լավագույն գաղափարները հնարավոր կլինի կյանքի կոչել համատեղ ջանքերով.

«Մենք ևս բարձր ենք գնահատում այն համագործակցությունը, որ ունեցել ենք նախարարության հետ, և ուրախ ենք, որ ձեր առաջնահերթությունները շատ հաճախ համընկնում են մեր պատկերացումների հետ: Մեր հայացքն ուղղված է դեպի ապագան և մենք ակնկալում ենք ձեզանից  ավելի մեծ և ավելի հավակնոտ նախագծեր, որովհետև համոզված ենք, որ թիմը, որը ղեկավարում եք դուք, ունակ է հասնել լրջագույն հաջողությունների»,- ասել է տիկին դեսպանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2407 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը