Երևան
12 °C
Լոռու մարզպետարանում՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, և «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի միջեւ մարզպետարանում երեկ կնքվեցին միանգամից երկու պայմանագրեր՝ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում ծրագրի» շրջանակներում շինաշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Լոռու մարզպետարանից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ առաջին պայմանագրով նախատեսվում է Լոռու մարզի գյուղական համայնքներում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար առավել բարձր պատրաստականության 24 կիսակառույց տներ ավարտին հասցնել: Ըստ այդմ՝ երկրորդ պայմանագրով նախատեսվում է ավարտել գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից ծրագրի շահառուներից ձեռք բերված տնամերձ հողամասերի վրա կառուցված, սակայն ինչ-ինչ պատճառներով ավարտին հասցրած չլինելու պատճառով դեռևս պետական գրանցում չստացած 31 բնակելի տների շինարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ կառավարության 2019թ. օգոստոսի 8-ի թիվ 1024-Ն որոշման համաձայն՝ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման միջոցառման շրջանակներում Լոռու մարզպետարանին հատկացվել է 452 մլն 267.2 հազար դրամ: Հատկացված գումարի շրջանակներում կլուծվի 71 շահառուի բնակապահովման խնդիր:
Հանդիպման ընթացքում մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել Աշոտ Եղիազարյանին՝ դեռևս 2018թ. դեկտեմբերին կնքված պայմանագրով Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող 44 բարձր պատրաստականության տների կառուցման աշխատանքները որակով և ժամկետներում իրականացնելու համար՝ հույս հայտնելով, որ այս փուլում ևս համագործակցությունը բարձր մակարդակով կիրականացվի:
«Չափազանց կարևորում եմ հենց այս ծրագրի շրջանակներում ձեզ հետ համագործակցությունը, քանի որ առաջին հերթին կազմակերպությունը շահույթ չհետապնդող կառույց է, շինաշխատանքներն իրականացվում են մեծամասամբ շահառուների մասնակցությամբ, ինչը շահագրգռում է նրանց ավելի պատասխանատվությամբ վերաբերելու իրենց տան շինարարությանը, լուծում աշխատատեղերի խնդիր և որ կարևոր է՝ առկա միջոցներով հնարավոր է լինում առավել մեծածավալ աշխատանքներ իրականացնել,-ասաց Ա. Ղուկասյանը:
Կիսակառույցները կառավարության նոր հատկացմամբ վերջապես ավարտին կհասցվեն,ու աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքները կկարողանան տնակից տեղափոխվել տուն: Սրանք այն ընտանիքներն են, որոնց «Գլենդել Հիլզ» ընկերությունը պարզապես խաբեց ու հեռացավ, մի դեպքում 2 քար դնելով, մյուս դեպքում՝ պարզապես խաբելով:
Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը, որը թերեւս ամենատեղյակ պաշտոնյան է խնդրից մարզպետարանում, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մարզպետարանի եւ «Ֆուլլեր»-ի միջեւ 1-ին պայմանագիրը կնքվել է 2018թ-ին՝ 44 տների ավարտի համար, որի վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 1-ն է. «Աշխատանքները շատ ինտենսիվ առաջ են գնում, «Ֆուլլեր»-ը թե լավ կազմակերպիչ է, ու թե նաեւ որակ է ապահովում: Սա բոլորիս քաջ հայտնի Գլենդելի կիսակառույցներն է»,-ասաց նա, նշելով, որ մարզում դեռեւս կա 281 շահառու ընտանիք, որոնց խնդիրներն, ըստ Ասլանյանի, վարչապետի որդեգրած ծրագրով պետք է ավարտվեն 2020թ-ի վերջին. «Ես այսքան տարի աշխատում եմ, բայց հիմա ու վերջապես զգում եմ, որ կա կառավարության ղեկավար, որը հստակ ասում է ու հստակ անում է: 2012թ-ին դեռ պետք է ավարտեին՝ հանրապետության 3-րդ նախագահն էր ասել…ամեն տարի սահուն կերպով անցնում էր հաջորդ տարի ու հասավ 2019 թվական ու ոչինչ չարվեց: Մեր գյուղական բնակավայրերում ունենք 281 ընտանիքների խնդիր: 2 օր առաջ վարչապետի մոտ խորհրդակցություն էր, որտեղ մանրամասն քննարկվեց խնդիրը, մենք կստանանք վարչապետի հանձնարարականն ու կկատարենք, որպեսզի կարողանանք 2020-ի տարեվերջին ավարտենք այս խնդիրը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT