Վրաստանի վարչապետի թեկնածուն կողմ է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրմանը

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիան կողմ է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրմանը։ Գախարիան խորհրդարանին կառավարական ծրագիր է ներկայացրել, որը կդիտարկեն՝ հաստատելու համար։ 

Նշվում է, որ բացի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումից, դրա գլխավոր ուղղություններն են ժողովրդավարությունը, տնտեսական առաջընթացը, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը։

Օրեր առաջ մեկ տարուց քիչ ավելի պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ առանց պարզաբանելու իր որոշման պատճառները:

Վրաստանի Սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականից հետո պորտֆելները թողնում են նաև նախարարարները՝ ժամանակավորապես պաշտոնավարելով մինչև խորհրդարանի կողմից նոր վարչապետի և կառավարության հաստատումը, ինչի համար օրենսդիր մարմինը ունի երկու շաբաթ ժամանակ:

Առաջիկա ժամերին Վրաստանի իշխող ուժը կհրապարակի երկրի նոր` 14-րդ վարչապետի անունը: Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հնարավոր թեկնածուն սկանդալային նախարար Գիորգի Գախարիան է, ում հրաժարականը հունիսից ի վեր պահանջում են բազմահազարանոց ցույցերի մասնակիցները:

Ընդդիմությունը նրան է պատասխանատու համարում հունիսի 21-ի լուսադեմին ցույցը կոշտ ուժի կիրառմամբ ցրելու համար, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ոստիկանների կողմից արձակված ռետինե փամփուշտներից երկու ցուցարար՝ երիտասարդ տղա և աղջիկ, զրկվել են տեսողությունից: Գախարիան խոստովանել էր՝ ինքն է տվել ցուցարարներին կոշտ ուժի կիրառմամբ ցրելու հրամանը:

Տպել
716 դիտում

Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերի ուղերձը

ԱՄՆ-ը ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման Հայաստանի ջանքերը. Մայք Պոմպեո

ՍԴ նախագահին կընտրեն չորեքշաբթի օրը. նախագահ դառնալու համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն

Այս ռազմավարական փոփոխությունները պետք է արտահայտվեն ՀՀ-ի կամայական քաղաքացիների հարաբերություններում. Փաշինյան

ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի տոնական թռիչքը՝ լուսանկարներով

Ես և լիբանանահայ փոքրիկ Լորին Երևանի սրտից շնորհավորում ենք համայն հայությանը. Զարեհ Սինանյանի շնորհավորանքը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ավստրիայի նախագահը

Պատերազմը չի ավարտվել, այն սկսել է 90-ականներին, մինչեւ հիմա շարունակվում է. Սասուն Միքայելյան

Անկախության տոնի առթիվ ՀՀ վաստակավոր արտիստի, մանկավարժի եւ ժողովրդական նկարչի կոչումներ են շնորհվել

«Մեր երկրների համագործակցությունը համակողմանիորեն զարգանում է». Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լի Քեցյանը

Միշուստինը Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային բնույթը

Ինչպիսի՞ն ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050թ.-ին. Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի կայսր Նարուհիթոն

Անկախության տոնի առթիվ 4 գեներալ-մայորի և մեկ գեներալ-լեյտենանտի նոր կոչում է շնորհվել

«Մեր հայրենիք». հայ հայտնիների երգը նվիրվում է Հուլիսյան գործողությունների քաջարի մարտիկներին (տեսանյութ)

Ներսում՝ լույսեր, գույներ, զարմանքից և ուրախությունից փայլող աչքեր. Գյումրու տիկնիկայինը բացեց 85-րդ թատերաշրջանը

Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է հայկական դրոշի գույներով (տեսանյութ)

Մենք՝ զինվորականներս, լավ գիտակցում ենք, որ մենք ենք այսօր անկախության երաշխավորները. ԶՈՒ ԳՇ պետի շնորհավորանքը