Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դատի է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին եւ փաստաբանին

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դատի է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանին: Նա պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին վիրավորանք եւ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել, հրապարակային ներողություն խնդրել: Նաեւ փոխհատուցման պահանջ կա: Բացի այդ՝ հայցվորը պահանջում է անմեղության կանխավարկածի խախտումը արձանագրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: 

Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 2-ին եւ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին:

Օգոստոսի 7-ին Ջուլհակյանն ու Շուշանյանը մամուլի ասուլիս են տվել՝ ՄԻԵԴ որոշման վերաբերյալ, որով ՀՀ-ն պարտավորվում է սեփականությունից զրկված Յուրի Վարդանյանին 1 մլն 600 հազար եվրո վճարել: Ջուլհակյանը նշել էր, որ ամեն ինչը իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կոորդինացիայի ներքո: Շուշանյանն էլ նշել էր, որ Կենտրոնի բնակիչների սեփականության իրավունքի զանգվածային խախտումների գործընթացին ներգրաված է եղել այն ժամանակվա պետության բարձրագույն իշխանությունը, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը: 

Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, որպես պետական կարիք, պետությունը Յուրի Վարդանյանին զրկել է իր՝  Բուզանդի 13 հասցեում գտնվող սեփականության իրավունքով պատկանող տնից եւ հողամասից, ընդհանուր 1385 քառակուսի մետր տարածք:

Տպել
2498 դիտում

Տնտեսական բլոկի եւ կենտրոնական բանկի մասնագետների հետ քննարկում՝ վարչապետի գլխավորությամբ

Արցախ ներկրված նոր տեխնիկան ժամանակավորապես փոխանցվել է ՊԲ-ին՝ լրացուցիչ ախտահանման համար

Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

Կորոնավիրուսի տարածման 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան

Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը», Օր 2.ԿԳՄՍ նախարարն ուղիղ եթերում է

Քաղաքական խաղերի ժամանակը չէ

Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալի է սպանել Սիրիայի հյուսիս-արևելքում

Առողջապահության նախարարն այցելել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններ

Վեհափառ Հայրապետն աղոթել է մխիթարության եւ բժշկության համար. դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է

Առաջիկա օրերին սպասվում է ձյան եւ անձրեւի տեսքով տեղումներ. կցրտի մինչեւ 10-12 աստիճանով

AC19 հավելվածն այլևս չի գործելու․ տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia հավելված․ ՀՀ պարետ

Ուկրաինայի հայերը ֆինանսավորել են վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին տրամադրել է համակարգիչներ և պլանշետներ

Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել

Հայաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը հասավ 822-ի. 52 նոր դեպք է ավելացել

Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են