Աղետի գոտու բնակավայրերում առկա խնդիրներին պետք է մոտենալ փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում կայացնենք հետեւյալի մասին. արդյոք այդ քաղաքացիների համար իրականացնո՞ւմ ենք բնակարանաշինական ծրագիր, թե՞ այդ քաղաքացիների համար բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ) ենք թողարկում: Ինչո՞ւ ծագեց այս հարցը, որովհետեւ պարզվեց, որ դե յուրե արձանագրված պարտավորությունների կրողների մեծամասնությունը բնակվում է գյուղական համայնքներում, եւ բնակարանի գնման վկայագի՞ր, թե՞ շինարարություն հարցին պատասխան գտնելու համար մեզ անհրաժեշտ էր քարտեզագրել այդ քաղաքացիներին, պարզել, թե տվյալ համայնքում ինչ իրավիճակ է բնակարանային ֆոնդի եւ շուկայի առկայության իմաստով եւ այդ տրամաբանության մեջ էլ կայացնել որոշում։ Այս խնդիրը պետք է լուծեր Քաղաքաշինության կոմիտեն, որն այսօր մեզ պետք է տար տեղեկատվություն դրա վերաբերյալ: Եվ մենք պայմանավորվել էինք, որ այս խնդրի շուրջ որոշումներ կայացնելուց հետո պետք է անցնեինք արդեն հաջորդ փուլին, արձանագրեինք, հատկապես Գյումրիի, Վանաձորի եւ մնացած դեպքերում էլ հարցերին մոտենայինք քաղաքաշինական տրամաբանության տեսակետից եւ հասկանայինք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել՝ քաղաքաշինության զարգացման համար անհրաժեշտ տարածքները հենց այդ նպատակի ծառայեցմանը բերելու համար, որովհետեւ գոնե Գյումրիում գիտենք, որ կան բազմաթիվ տարածքներ, որոնք նախատեսված են այլ նպատակների, այլ քաղաքաշինական խնդիրների համար, բայց դրանք փաստացի տնակային ավանի կարգավիճակում են»։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը եւ կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչները զեկուցել են այս տարվա հունիս եւ հուլիս ամիսներին վարչապետի մոտ աղետի գոտու հիմնախնդիրների վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ: Նշվել է, որ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզպետարանների հետ քննարկվել եւ վերլուծվել է 453 ընտանիք շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը, շահառուները տարանջատված են ըստ բնակավայրերի. 453 ընտանիք շահառուից Լոռու մարզի գյուղական համայնքների 281 ընտանիքը տեղաբաշխված է 27 բնակավայրում, Շիրակի մարզի 148 ընտանիքը՝ 9 բնակավայրում եւ Արագածոտնի մարզի 24 ընտանիքը՝ 11 բնակավայրում: Աջակցության տրամադրման ձեւի նախընտրությունը հասկանալու նպատակով մարզպետարանների հետ եւ շահառուների շրջանում անցկացվել է հարցում, ըստ որի՝ շահառուները հիմնականում հակված են այն մոտեցմանը, որ ԲԳՎ-ի համար նախատեսված գումարը տրամադրվի իրենց եւ իրենք որոշեն՝ ձեռք բերել բնակարան, կառուցել նոր տուն գյուղական բնակավայրում կամ ավարտին հասցնել երկրաշարժին հաջորդած տարիներին կառուցած կիսակառույցները:

Հարցի առնչությամբ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ հարցի համապարփակ լուծման, պետական աջակցության տրամադրման արդյունքում տնակներից հրաժարման, այդ նպատակով վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ եւ այլն: Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին կոնկրետ առաջարկություններ ներկայացնել աջակցության ձեւերի նախընտրությունների եւ հետագա անելիքների վերաբերյալ:

Հաջորդ հարցով ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2019 թ. հուլիսի 25-ի որոշմամբ ստեղծված աղետի գոտու բնակավայրերում տեղադրված ոչ հիմնական շինությունների (տնակների) վերաբերյալ հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի միջանկյալ հաշվետվությունը: Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է կատարված ուսումնասիրության արդյունքները. վերլուծվել են հավաքագրված տվյալները, երկրատեղեկատվական ծրագրային ապահովման միջոցով իրականացվել է գոտիավորում, մշակվել են մի շարք առաջարկություններ։

Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ աղետի գոտու բնակավայրերում առկա խնդիրներին պետք է մոտենալ փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ, եւ Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի տնակային ավանների հետ կապված անելիքները պետք է դիտարկել քաղաքաշինական տրամաբանության համատեքստում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այդ հարցի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ եւ որպես առաջին քայլ՝ ուսումնասիրել ընդհանրական մեխանիզմի կիրառման հնարավորությունները:

Տպել
2165 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց